Վարդուհի․
Բարև Ձեզ։ 2019թ-ի ապրիլ ամսին ՍՊԸ-ն հիմնադրի որոշման համաձայն տրամադրել է 2017թ շահաբաժին, սակայն էլ․ հաշվետվության մեջ չի գրանցել։ Խնդրում եմ օգնել՝ հետագա քայլս ո՞րը կլինի։ Տա՞լ ճշգրտող հաշվետվություն ապրիլ ամսվա համար։
Վարդուհի․
Բարև Ձեզ։ 2019թ-ի ապրիլ ամսին ՍՊԸ-ն հիմնադրի որոշման համաձայն տրամադրել է 2017թ շահաբաժին, սակայն էլ․ հաշվետվության մեջ չի գրանցել։ Խնդրում եմ օգնել՝ հետագա քայլս ո՞րը կլինի։ Տա՞լ ճշգրտող հաշվետվություն ապրիլ ամսվա համար։
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Իսկ 5 % եկամտային հարկը շահաբաժնից վճարվե՞լ է: Պետք է տաք ճշգրտող հաշվետվություն ապրիլ ամսվա համար, նշեք հարկը, վճարեք այն տույժերով:
Նախ պետք է հստակեցնեք՝ ֆիզ. անձին եք վճարել շահաբաժին, թե իրավաբանական: Եվ միայն բաշխման մասին որոշումն ունե՞ք, թե՞ վճարել եք:
Շահաբաժինը վճարվել է 2019թ. ապրիլին ֆիզ․ անձին։ Հարկ չի վճարվել, քանի որ գիտեմ՝ մինչև 2017թ. շահաբաժիններին հարկ պետք է չլիներ։ Կխնդրեմ օրենքի որևէ հղում տալ։
Բարև Ձեզ, հարգելի Վարդուհի։ Համաձայն Հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի 7-րդ մասի՝
7. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինների՝ եկամտային հարկով հարկմանը վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող (այդ ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից՝ որպես շահույթի բաշխում, մասնակցի ստացած շահաբաժինների վրա` անկախ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներից, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած շահաբաժինների՝ եկամտային հարկով հարկմանը վերաբերող դրույթը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող (այդ ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից՝ որպես շահույթի բաշխում, մասնակցի ստացած շահաբաժինների վրա:
Շնորհակալ եմ: