Շրջանառության հարկի հաշվետվության լրացում

Արտյոմ․

Բարև ձեզ, մի քանի հարց ունեմ շրջհարկի հաշվետվության լրացման հետ կապված, օրինակ՝

1. Հաշվետվության 5․4․1․ տողում լրացնում եմ ձեռքբերված ապրանքի գի՞նը;

2. 5.4.2 իրացման և վարչական ծախսեր տողում կարո՞ղ եմ գործուղման ծախսեր, կամ աշխատավարձ նվազեցնել;

3. Ի՞նչ է նշանակում Վայլդբերիզի կողմից դուրս գրված հաշիվները՝ հանձնակատարի ծառայություններ, այդ գումարները կարո՞ղ եմ նվազեցնել 5.4.2 տողում:

Շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

իրացման ծախսերը նայեք 121 հոդվածում ու ըստ դրա նվազումներ արեք, ձեռքբերված ապրանքի գինը պետք է փաստաթղթով ամրագրված լինի,

Արտյոմ

Շնորհակալություն հարգելի Տիգրան, իսկ մաքսային հայտարարագիրը բավարար հի՞մք է որպես ձեռքբերման փաստաթուղթ նվազեցման համար և ընդհանրապես:

Tigran

այս տարի դա հիմք չէ որպես ձեռքբերման փաստաթուղթ նվազեցման համար

A.

Գործուղման ծախսերը չեք կարող նվազեցնել շրջհարկից։

Արտյոմ

Ծառայություններ մատուցող ընկերությունը էլ ինչ ծախսեր կարող է, նվազեցնել, բջջայինի ծախսը կարո՞ղ եմ: Ստացվում է համարյա ոչ մի բան էլ չես կարող նվազեցնել:

A.

Եթե բջջային հեռախոսի ծախսի մասով ստանում եք հաշիվներ, ապա կարող եք։ Բոլոր պատշաճ փաստաթղթավորված ծախսերը կարող եք նվազեցնել, բացի գործուղման ծախսերից։