Հայկ․
Բարև ձեզ!
2007թ.-ին Նոտարական կարգով վաճառել եմ իմ ավտոմեքենան, սակայն գնորդը մինչև այժմ չի անվանափոխել ավտոմեքենան իր անունով։ Պատահաբար տեղեկացա, որ գնորդը մեքենայի գույքահարկ վճարել է մինչև 2015 թվականը։
2015թ մինչև 2025թ. Մեքենայի գույքահարկը փաստացի վճարված չէ։
ՀԱՐՑ 1.
Այս դեպքում ո՞վ պետք է վճարի մեքենայի գույքահարկը’ մեքենան վաճառողը, թե՞ գնորդը։
ՀԱՐՑ 2.
Գործու՞մ է արդյոք այս դեպքում վաղեմության ժամկետի օրենքը։
Նշեմ, որ որևէ անգամ գույքահարկի պարտքի վերաբերյալ չեմ ծանուցվել։
Շնորհակալություն։
Բարև Ձեզ։ Քանի որ նշել եք, որ անվանափոխություն չի իրականացվել, այսինքն փաստաթղթերով վաճառք տեղի չի ունեցել, ստացվում է, որ վաճառող և գնորդ հասկացություններ այս պարագայում չկան։ Մեքենան Ձեր անունով է, Դուք պետք է վճարեք գույքահարկը։
ՀԱՐՑ 1. Այս դեպքում ո՞վ պետք է վճարի մեքենայի գույքահարկը’ մեքենան վաճառողը, թե՞ գնորդը։
Այս դեպքում պետք է վճարի մեքենայի գույքահարկը’ մեքենան գնորդը։
2010 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՕ-36-Ն Օրենքը որտեղ գրված է, հ. 13 Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը, պետական հաշվառումը և սահմանափակումները
8. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում պետք է ներկայանա (ներկայանան)
1) օտարողը (կամ նրա ներկայացուցիչը) և ձեռք բերողը (կամ նրա ներկայացուցիչը), եթե օտարումը ձևակերպված է հասարակ գրավոր գործարքով.
օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ<strong><u>2) միայն ձեռք բերողը (կամ նրա ներկայացուցիչը), եթե նա ներկայացնում է՝</u></strong>
ա. դատարանի
բ. նոտարի վավերացրած օտարման պայմանագիր, իսկ եթե տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել այլ երկրում, ապա տվյալ երկրի օրենսդրության իմաստով տրանսպորտային միջոցի նկատմամբ ձեռք բերողի իրավունքը հավաստող պատշաճ փաստաթուղթ կամ մաքսային հայտարարագիր կամ