Բարև ձեզ։ Այսպիսի հարց ունեմ․ եթե մայրության նպաստը հաշվարկելիս միջին ամսական աշխատավարձը ստացվում է նվազագույն աշխատավարձից փոքր, այդ դեպքում ո՞ր թիվն ենք վերցնում որպես միջին աշխատավարձ։
Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքի համաձայն.
հ.22 մաս 6. Նպաստը սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից, եթե`
1) սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից.
Հետևաբար եթե միջին ամսական աշխատավարձը ստացվում է նվազագույն աշխատավարձից 68000-ից փոքր թիվ, այդ դեպքում 68000-ը վերցնում եք որպես միջին աշխատավարձ։
Հարգելի Տիգրան, այսինքն՝ հաշվարկը այսպես եմ կատարում՝ 92618/30,4*140, ստացածից հանում եմ 23 % եկամտային հարկ և մնացածը վճարու՞մ։ Իսկ եթե աշխատակիցը հարկադիր պարապուրդում է, դա ինչ-որ ձևով ազդու՞մ է այս հաշվարկի կամ վճարման վրա։
Արմինե, կներես, մի ուղղում, օրենքի ինկորպորացիան չէի տեսել, օրենքի հ.22 մաս 6-րդ մասը ճիշտը այսպես է. 6. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից: Քանի որ ձեր մոտ ստացվել է նվազագույն ամսական աշխատավարձից փոքր սակայն հիսուն տոկոսից մեծ թիվ, ապա պետք է վերցնեք այդ փաստացի թիվը /30,4*140,ստացածից հանում եք 23% եկամտային հարկ և մնացածը վճարում։ Հարկադիր պարապուրդում գտնվելը, ցավոք, միջին աշխատավարձի հաշվարկվող մեծությունը նվազեցնում է, քանի որ այն աշխատավարձի երկու երրորդն է կազմում և պարապուրդի ժամանակ վճարումը աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների տարրերից է:
Հարգելի Տիգրան, Դուք հղումը ճիշտ եք կատարել, բայց այստեղ ասվում է. եթե հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձի 50 %-ից (հարկը ներառյալ), ապա մայրության նպաստը հաշվարկվում է 50 %-ից:
Մարինե
Հյուր
5 տարի առաջ
Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար:
Մայրության նպաստ նշանակելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի՝ մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա նրա միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս օրենքով սահմանված կարգով հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում՝ մինչև մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատանքի անցնելը նրան այլ գործատուի վճարած եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվել:
Եթե այդ աշխատավարձը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից:
Եթե Ձեր դեպքում միջին ամսական եկամուտը փոքր լինի նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, մայրության նպաստի համար միջին ամսական եկամուտ կհամարեք 91275:2= 45637,5, իսկ եթե նվազագույն ամսական աշխատավարձի մեծ լինի նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, բայց փոքր նվազագույն ամսական աշխատավարձից, ապա մայրության նպաստի համար միջին ամսական եկամուտ կհամարեք Ձեր ստացած թիվը:
Օրինակ 1՝ եթե միջին ամսական եկամուտը ստացել եք 40000 դրամ, որը փոքր է 91275:2= 45637,5 ՀՀ դրամից, ուստի նպաստը կհաշվարկեք 45637,5 ՀՀ դրամից:
45637,5/30,4*140=210172,7 ՀՀ դրամ (նպաստի հաշվարկային չափը), որից պահվում է եկամտային հարկ՝ 48339 ՀՀ դրամ, սոց. վճար՝ 5254 ՀՀ դրամ, նպաստի վճարման ենթակա չափը կլինի 156579,7 ՀՀ դրամ:
Օրինակ 2՝ եթե միջին ամսական եկամուտը ստացել եք 60000 դրամ, որը մեծ է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, բայց փոքր է նվազագույն ամսական աշխատավարձից, ուստի նպաստը կհաշվարկեք 60000 ՀՀ դրամից: 60000/30,4*140=276316 ՀՀ դրամ (նպաստի հաշվարկային չափը), որից պահվում է եկամտային հարկ՝ 63552 ՀՀ դրամ, սոց. վճար՝ 6907 ՀՀ դրամ, նպաստի վճարման ենթակա չափը կլինի 205857 ՀՀ դրամ:
💼 Խորհուրդներ սկսնակ հաշվապահների համար – սովորենք միասին 📈 Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն սկսնակ հաշվապահներին. ✅ Սովորեք հաշվապահական հաշվառման տեսությունը, տիրապետեք հիմունքներին 🧰 Սովորեք աշխատել տարբեր գործիքներով։ Օրինակ, Excel-ը կարող է դառնալ Ձեր...
Tesla-ի հիմնադրման սկզբնական շրջանում Իլոն Մասկը հայտնի էր իր նորարարական գաղափարներով և ավտոմոբիլային և էներգետիկ արդյունաբերությունները հեղափոխելու անդադար ձգտմամբ։ Սակայն, մինչ Մասկը կենտրոնացած էր նորարարության վրա, նրան անհրաժեշտ էր մեկը, ով կկառավարեր կարևորագույն ֆինանսական գործառնությունները։...
Ասում են, որ կարող եք որոշել, թե ինչ-որ մեկը քանի ժամ է ծախսել իր հարկային հաշվետվությունը պատրաստելու համար՝ ըստ սևագրի վրա թողնված սուրճի բաժակի օղակների, ինչպես կարելի է հաշվել ծառի տարիքը՝ ըստ նրա օղակների: Եթե...
Երբ 1975-ին Բիլ Գեյթսը հիմնադրեց Microsoft-ը, նա այսպիսի տեսլական ուներ՝ համակարգիչ դնել յուրաքանչյուր գրասեղանի վրա և յուրաքանչյուր տանը: Այնուամենայնիվ, երբ ընկերությունն աճեց, Գեյթսը, ինչպես Սթիվ Ջոբսը, բախվեց աճող ֆինանսական բարդությունների հետ, որոնք պահանջում էին զգույշ...
Նման նյութեր՝ Գտնել աշխատանք Թեստ Mix (թեստ #27) Վարձակալության ձևակերպումներ Թեստ ուժի մեջ մտնող փոփոխությունների վերաբերյալ (թեստ #10) Թեստ – Հայտնի հայ գործարարներ և գյուտարարներ (թեստ #28)
Մարիաննա on Աշխատանքից ազատում հաստիքի կրճատման պատճառով: “Բարև Ձեզ, Կարինե: Աշխատանքային օրենսգրքի հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ 1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով…” Jun 13, 15:50
Մարիաննա on Ինչպե՞ս կհաշվարկվի հաջորդ մայրության նպաստը: “Բարև Ձեզ, Զավեն: Աշխատողը շարունակում է ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, մինչև կլրանա…” Jun 13, 15:35
Արման on Խանութը համարվում է շրջանառության հարկ վճարող: “Նախ 24 մլն շեմը վերաբերում է միկրոձեռնարկատիրությանը, ձեր դեպքում շեմը 115 միլիոն է, դրանից հետո պետք է աշխատեք ԱԱՀ-ով։ Հաշվետու…” Jun 13, 14:21
A. on ԱՁ աշխատում է ծրագրային ապահովման ոլորտում: “Լավ կլինի՝ հաշվապահի դիմեք, շատ նրբություններ կան։ Պետք է շրջհարկի դիմում տաք, այլ հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնեք։” Jun 13, 14:05
Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքի համաձայն.
հ.22 մաս 6. Նպաստը սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից, եթե`
1) սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից.
Հետևաբար եթե միջին ամսական աշխատավարձը ստացվում է նվազագույն աշխատավարձից 68000-ից փոքր թիվ, այդ դեպքում 68000-ը վերցնում եք որպես միջին աշխատավարձ։
Հարգելի Տիգրան, այսինքն՝ հաշվարկը այսպես եմ կատարում՝ 92618/30,4*140, ստացածից հանում եմ 23 % եկամտային հարկ և մնացածը վճարու՞մ։ Իսկ եթե աշխատակիցը հարկադիր պարապուրդում է, դա ինչ-որ ձևով ազդու՞մ է այս հաշվարկի կամ վճարման վրա։
Արմինե, կներես, մի ուղղում, օրենքի ինկորպորացիան չէի տեսել, օրենքի հ.22 մաս 6-րդ մասը ճիշտը այսպես է. 6. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից: Քանի որ ձեր մոտ ստացվել է նվազագույն ամսական աշխատավարձից փոքր սակայն հիսուն տոկոսից մեծ թիվ, ապա պետք է վերցնեք այդ փաստացի թիվը /30,4*140,ստացածից հանում եք 23% եկամտային հարկ և մնացածը վճարում։ Հարկադիր պարապուրդում գտնվելը, ցավոք, միջին աշխատավարձի հաշվարկվող մեծությունը նվազեցնում է, քանի որ այն աշխատավարձի երկու երրորդն է կազմում և պարապուրդի ժամանակ վճարումը աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների տարրերից է:
Հարգելի Տիգրան, Դուք հղումը ճիշտ եք կատարել, բայց այստեղ ասվում է. եթե հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձի 50 %-ից (հարկը ներառյալ), ապա մայրության նպաստը հաշվարկվում է 50 %-ից:
Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար:
Մայրության նպաստ նշանակելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի՝ մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա նրա միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս օրենքով սահմանված կարգով հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում՝ մինչև մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատանքի անցնելը նրան այլ գործատուի վճարած եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվել:
Եթե այդ աշխատավարձը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից:
Եթե Ձեր դեպքում միջին ամսական եկամուտը փոքր լինի նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, մայրության նպաստի համար միջին ամսական եկամուտ կհամարեք 91275:2= 45637,5, իսկ եթե նվազագույն ամսական աշխատավարձի մեծ լինի նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, բայց փոքր նվազագույն ամսական աշխատավարձից, ապա մայրության նպաստի համար միջին ամսական եկամուտ կհամարեք Ձեր ստացած թիվը:
Օրինակ 1՝ եթե միջին ամսական եկամուտը ստացել եք 40000 դրամ, որը փոքր է 91275:2= 45637,5 ՀՀ դրամից, ուստի նպաստը կհաշվարկեք 45637,5 ՀՀ դրամից:
45637,5/30,4*140=210172,7 ՀՀ դրամ (նպաստի հաշվարկային չափը), որից պահվում է եկամտային հարկ՝ 48339 ՀՀ դրամ, սոց. վճար՝ 5254 ՀՀ դրամ, նպաստի վճարման ենթակա չափը կլինի 156579,7 ՀՀ դրամ:
Օրինակ 2՝ եթե միջին ամսական եկամուտը ստացել եք 60000 դրամ, որը մեծ է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, բայց փոքր է նվազագույն ամսական աշխատավարձից, ուստի նպաստը կհաշվարկեք 60000 ՀՀ դրամից: 60000/30,4*140=276316 ՀՀ դրամ (նպաստի հաշվարկային չափը), որից պահվում է եկամտային հարկ՝ 63552 ՀՀ դրամ, սոց. վճար՝ 6907 ՀՀ դրամ, նպաստի վճարման ենթակա չափը կլինի 205857 ՀՀ դրամ:
Մարինե ջան, ուզում եմ հասկանալ՝ միջին աշխատավարձը այս դեպքում զուտ (մաքուր) աշխատավարձի միջի՞նն ենք հաշվում։
Հաշվարկում եք կեղտոտ աշխատավարձից, քանի որ վերջում հարկվելու է 23 %:
Մայրության վճարից սոց. վճար չի պահվում:
Այդ դեպքում միջին է համարվում նվազագույն աշխատավարձի չափը: