Ո՞ր փոխարժեքը հիմք վերցնել ինքնարժեք հաշվարկելու համար

Անի․

Ողջույն հարգելիներս։ Խնդրում եմ օգնեք։ Երրորդ երկրից կատարվել է ներմուծում ըստ դեկլարացիայի 12․07․2024թ․։ Դրսի, ոչ ռեզիդենտ բեռնափոխադրողը մեզ տրամադրել բեռնափոխադրման ինվոյս 25․06․2024թ․։ Խնդրում եմ՝ կարո՞ղ եք կասել, ինքնարժեքի մեջ բեռնափոխադրումը ներառելուց պետք է դիտարկեմ ինվոյսի օրվա կուրսը (25.06.2024), թե՞ դեկլարացիայի օրվա կուրսը (12.07.2024թ․)։ Խնդրում եմ կնշեք օրենսգրքից հոդված։ Հոդված 16–ում ինձ համար հստակ չէ, թե մեկ այլ ոչ ռեզիդնետից ստացված տրանսպորտի ինվոյսի համար, ինչ կուրս պետք է դիտարկեմ։ Նորմալ մաքսազերծվել է, մաքսայի արժեքը համընկնում է իմ հաշվարկների հետ։ Բայց այ կուրսի հարց բաց է մնում։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
ՏՍԱ

Հայտարարագրի մեջ գրված կուրսն եք ընդունում հիմք, եթե արտարժույթները համապատասխանում են։ Եթե ոչ՝ հայտարարագրի նախորդ օրվա կուրսը։

Knarik

Ներմուծման դեկլարացիայի մեջ տալիս է կուրսը, դա եք վերցնում

Tigran

մաքսային հայտարարարգրի օրվա կուրսը (12.07.2024թ․) պետք է վերցնեք ու առաջնորդվեք հ.16-ով


Արմեն

ՀՕ-ի 16 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն. սույն մասի 1-3-րդ կետերում չնշված դեպքերում ձևավորվող հարկման բազաները և ապրանքների սկզբնական արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրսգրման, իսկ հաշվարկային փաստաթղթի բացակայության դեպքում՝ գործարքին կամ գործառնությանը վերաբերող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի կազմման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

Կարծում եմ, որ պիտի վերցվի ծառայության մատուցման ամսաթվի՝ 25․06․2024թ. նախորդ օրվա կուրսը (հիմք ընդունելով 16 հոդվածի 2-րդ մասը):
Իմ մոտ ուրիշ հարց է առաջանում, եթե տրանսպորտային ծառայությունը մատուցվել է 25․06․2024թ․, (այսինքն իմ հասկանալով ավարտվել է ծառայության մատուցումը), ինչու է ներմուծումն իրականացվել այդքան ուշացումով: Ես հարցը չեմ տալիս ինձ պատասխանելու համար: