Արտյոմ․
Բարև Ձեզ։
Որպես հաշվապահ աշխատելու համար որևէ որակավորում անհարժե՞շտ է։ Եթե այո, ի՞նչ է պետք որակավորումը ստանալու համար։
Արտյոմ․
Բարև Ձեզ։
Որպես հաշվապահ աշխատելու համար որևէ որակավորում անհարժե՞շտ է։ Եթե այո, ի՞նչ է պետք որակավորումը ստանալու համար։
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Այո, որակավորում անհարժեշտ է, որի համար պետք է մասնագիտական կրթությունը սովորել ու շարունակական կարգով սովորել:
Այո, իհարկե անհրաժեշտ է: Հաշվապահությունը մասնագիտություն է, որի համար պետք է սովորել, վերապատրաստվել և անհրաժեշտ է որակավորում:
Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում, խոշոր կազմակերպությունում և միջին կազմակերպությունում գլխավոր հաշվապահ կարող են աշխատել միայն փորձագետ հաշվապահները և աուդիտորները:
Փորձագետ հաշվապահ՝ մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող ֆիզիկական անձ, որն ունի փորձագետ հաշվապահի որակավորում:
Որակավորումը տալիս է մասնագիտացված կառույցը: Որակավորումը տրվում է այն դիմողին, որը միաժամանակ՝
1) հանձնել է որակավորման քննությունները.
2) որակավորումն ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի բարձրագույն կրթություն.
3) որակավորումն ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և (կամ) աուդիտորական գործունեության իրականացման հետ կապված երեք տարվա աշխատանքային փորձ:
Փորձագետ հաշվապահը պարտավոր է, որակավորում ստանալու տարվան հաջորդող տարվանից սկսած, անցնել շարունակական մասնագիտական զարգացում: Շարունակական մասնագիտական զարգացման տևողությունը յուրաքանչյուր օրացուցային տարվա համար չպետք է պակաս լինի 20 ժամից, իսկ յուրաքանչյուր երկու հաջորդական տարիների համար՝ 80 ժամից:
Օրենքով նախատեսված է փորձագետ հաշվապահի որակավորման պահանջ: Փորձագետ հաշվապահ՝ մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող ֆիզիկական անձ, որն ունի փորձագետ հաշվապահի որակավորում: