Քանի՞ օր արձակուրդ է հասնում աշխատակցին

Agata.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը ոչ ստանդարտ գրաֆիկով է աշխատում, օրինակ՝ շաբաթական 2 օր, կամ շաբաթական 4 օր, այս դեպքում նրան տարվա ընթացքում քանի՞ աշխ. օր վճարովի արձակուրդ է հասնում: Եվ արդյո՞ք միջին աշխատավարձը հաշվարկվում է սովորական աշխատողների նման: Աշխատավարձը ամսական դրույքաչափ է: Շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ: Աշխատաժամանակի կրճատ տևողությամբ կամ ոչ լրիվ աշխատաժամանակով կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկով աշխատող կամ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առանձին կատեգորիայի աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում, և դրա տևողությունը որոշվում է յուրաքանչյուր օրացուցային շաբաթը համապատասխանաբար հաշվարկելով հինգ աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և վեց աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Ամենամյա արձակուրդի տևողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու, ինչպես նաև աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքը հիմք չէ սահմանափակումներ կիրառելու համար: Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր: Միջին ամսական աշխատավարձը նույնպես հաշվարկվում է ընդհանուր կարգով:

Agata

Շնորհակալ եմ

Tigran

սովորական 20 օր հասնում է, կախված հաստիքից, գործից, կարող է նաև լրացուցիչ արձակուրդի օրեր էլ ունենալ,

Agata

Շնորհակալ եմ

Սաթենիկ

Բարև Ձեզ եթե ես աշխատում եմ պետական մանկապարտեզում որպես մեթոդիստ և լրացել է իմ 6 ամիսը աշխատանքի ինձ քանի՞ օր արձակուրդ է տրամադրվում նշեմ որ հղի եմ և ապրիլին գնալու եմ ֆիզ արձակուրդ արդյոք կարո՞ղ եմ վերցնել ինձ ամբողջ տարվա համար նախատեսված արձակուրդային օրերը թե մենակ 6 ամիսների ընթացքում կուտակված օրերը։

Tigran

հիմա մենակ 6 ամիսների ընթացքում կուտակված օրերը կտան մինչև ապրիլը, բայց ավելի լավ է ֆիզից հետո վերցնեք, այդ ժամանակ լրիվ օրերվ կտան ու դրանից հետո երեխայի խնամքի արձակուրդ կձևակերպեք, ձեր արձակուրդի օրերը 20+լրացուցիչ օրեր կարող են լինել

Nerses

հնգորյա գրաֆիկով 20 աշխատանքային օր
վեցօրյա գրագիկով 24 աշխատանքային օր