Հասմիկ․
Բարի օր, հարգելի կոլեգա։ Ա/Ձ 2025թ․ նոյեմբերի կեսին 115 մլն․ դրամի շեմը անցնում է և դառնում է ԱԱՀ վճարող։ Եթե հուշեք քայլերի հերթականությունը՝ շատ շնորհակալ կլինեմ։ Մթերային խանութ է։ Ի՞նչ անել ապրանքային մնացորդի հետ։ Ի՞նչ հարաբերակցությամբ է տեղափոխվում ԱԱՀ դաշտ։



որ օրվանից կանցնեք ԱԱհ շեմը ,այդ օրվանից սկսած հասույթն է ԱԱՀ-ով հարկվելու, ԱԱՀ հայտարարություն ներկայացրեք այդ հիմքով, որ օրը կանցնեք շեմը, ԱԱՀ հաշվանցման հնարավորությունը միայն ԱԱՀի սկսելու օրվանից կարող եք օգտվել,
Հոդված 73.Պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը
4. Եթե ձեռքբերումները, որոնց մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում Օրենսգրքով սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների նվազեցում (ԱԱՀ-ի գումարները Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով միացվել են ձեռքբերումների արժեքին), հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով հարկվող գործարքներին, ապա 1) ապրանքի (բացառությամբ հիմնական միջոցի), աշխատանքի կամ ծառայության մասով՝
ա. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրված մասին համապատասխանող արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով,
բ. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր հարկման բազայի մեջ ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկման բազայի տեսակարար կշռին համապատասխանող գործակցով որոշվող հարկի գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, և եթե տվյալ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,
գ. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման՝ տվյալ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության՝ ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին չվերագրված մասին համապատասխանող հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է.
2) հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի մասով՝
ա. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված չափերով այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի համար հաշվարկվող ամորտիզացիոն մասհանման գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանում այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի օգտագործումը վերագրվել է բացառապես ԱԱՀ-ով հարկվող գործարքներին,
բ. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված չափերով այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի համար հաշվարկվող ամորտիզացիոն մասհանման գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի և հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր հարկման բազայի մեջ ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկման բազայի տեսակարար կշռին համապատասխանող գործակցի արտադրյալի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ հիմնական միջոցը կամ ոչ նյութական ակտիվը միաժամանակ վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,
գ. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման՝ տվյալ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է:
Բայց ուշադիր եղեք շահութահարկի մասով նույնպես կան խնդիրներ: