«

»

Авг 20 2019

Նվիրատվություն տալու վերաբերյալ

Հայրապետ.

Կարո՞ղ է արդյոք գործատուն սահմանել, որ որոշ անձանց (ոչ աշխատակիցներ են, ոչ էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն մատուցողներ) եռամսյակային կտրվածքով նվիրատվություն տրվի:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Аватар
    Արա

    Գործատուն իրավունք ունի բոլոր կտրվածքներով սահմանել նվիրատվություն, այն գործատուի և ընդհանրապես ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձի իրավունքն է:

  2. Ալլա
    Ալլա

    Չմոռանանք նաև շահութահարկի մասը, եթե կազմակերպությունը գործում է ընդհանուր հարկման դաշտում:

    ՀՕ Հոդված 120. Այլ ծախսերը

    1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝…

    2) ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160