«

»

May 18 2011

Ընկերությունը գումար է փոխանցել արտասահման ապրանք գնելու համար

Սաթենիկ.

Հարգելի կոլեգա, 2010 թ դեկտեմբերին հայաստանյան ընկերությունը գումար է փոխանցել արտասահման ապրանք գնելու համար, սակայն տվյալ ապրանքը ստացվել է 2011թ ապրիլին ինտերնետի միջոցով: Գնորդը տվյալ պարագայում պարտավորվում է վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ 10%, ինչպես նաև արտացոլել այն ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, թե որպես դեբետ և թե որպես կրեդիտ: Հարցս հետյալն է. կարելի՞ է արդյոք այն գրել ապրիլ ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, և այս պարագայում ո՞ր օրվա կուրսն է պետք հաշվի առնել փոխանցման օրվա (որը եղել է դեկտեմբերին), թե՞ ապրանքի ստացման օրվա (որը եղել է ապրիլին): Կամ ո՞րն է նման պարագայում ճիշտ լուծումը: Կանխավ շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Արսեն

    Սաթենիկ ջան, այդ ապրանքը ինտերնետով վոնցեն ուղարկել: Այսինքն ոչ նյութական ակտի՞վ է:

    Լավ, ինչևէ, փորձեմ պատասխանել, հարգելի Սաթենիկ, համաձայն:
    «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ
    Սույն կետի դրույթները չեն տարածվում ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտների նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետությունում հարկման ենթակա չեն:
    Սույն հրահանգի իմաստով` արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներկրելու հետ կապված (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության և տվյալ գործառնությունում ձեռնարկատիրական գործակալ (սույն հրահանգի 3.3.2 կետ) – միջնորդների բացակայության դեպքում) գործունեությունը, որի դեպքում ռեզիդենտը ապրանքների սեփականատեր է դառնում մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը:
    Արտաքին տնտեսական գործունեության շարքին են դասվում, մասնավորապես, մատակարարման պայմանագրերով (երբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը և դրա հետ կապված մատակարարող ոչ ռեզիդենտի կողմից մատուցված ծառայությունների մատուցումը (տրանսպորտային (այդ թվում` օժանդակ) ծառայությունները, ապահովագրությունը և այլն), որոնք բխում են ապրանքների մատակարարման պայմաններից:

    Իսկ ինչը վերաբերվում է ԱԱՀ-ի 8 հոդվածի 4 կետին.

    Սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ-ով հարկվող գործարքներ իրականացնելիս այդ գործարքների գծով օտարերկրյա անձանց փոխարեն կրում են հարկային պարտավորություն` սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով.

    Հոդված 12. Ապրանքների մատակարարման վայր է համարվում ապրանքների գտնվելու տեղը, որտեղից դրանք փաստացի մատակարարվում են: Ապրանքները համարվում են մատակարարված Հայաստանի Հանրապետությունում, եթե դրանք`
    ա) առաքվել կամ հանձնվել են գնորդին (պատվիրատուին) Հայաստանի Հանրապետության տարածքում.
    բ) արտահանվել են Հայաստանի Հանրապետությունից:
    Ներմուծված ապրանքները համարվում են մատակարարված Հայաստանի Հանրապետությունում դրանց ներմուծման պահից:

    Անկեղծ չեմ պատկերացնում` ինչ ԱՊՐԱՆՔ կարող են Ձեզ ինտերնետով ուղարկել, բայց եթե ուղարկել են, ու բավարարում է այս բոլոր պայմանները, ապա հարկման խնդիր չի առաջանում, մի մտահոգվեք 😉

     
  2. Avatar
    Մանե

    Հարգելի Սաթենիկ, կարծում եմ` պետք է կուրսի արժեքը փոխանցման օրը հիմք ընդունել, և պետք է այն արտացոլել ԱԱՀ-ի հաշվետվության մեջ հաշիվ ապրանքագիրը ստանալու հաջորդող ամսում կամ եռամսյակում:

     
  3. Avatar
    Hayk

    Հարգելի Սաթենիկ, ըստ Ձեր նկարագրածի պարտավոր եք պահել աղբյուրի մոտ ոչ ռեզիդենտի շահութահարկը և արտացոլել ապրիլ ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, իսկ փոխարժեքը այն օրվա, երբ Ձեզ են անցել այդ ակտիվի սեփականության (օգտագործման) իրավունքը:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...