Author: Accountant.am

Դասընթացներ իրականացնելու վերաբերյալ

Տաթև.

Բարև ձեզ:
Կազմակերպությունը մատուցում է դասընթաց: Բանկի հետ պայմանագիր է կնքում, ըստ որի իր ուսանողները հնարավորություն են ունենում ուսման վճարը վճարել ապառիկ տարբերակով:
ՍՊԸ-ն աշխատում է միկրոյի դաշտում և դուրս է գրում ծառայության համար հաշիվ վավերագիր: Հարց. հաշվապահորեն ո՞նց ներկայացնել տվյալ գործառույթը։

Հաշիվ վավերագիր

Տաթև.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Միկրոյի դաշտում աշխատող ՍՊԸ-ն մատուցել է ծառայություն փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին և բացթողում է եղել՝ հաշիվ վավերագրերը չի գրվել։ Եթե հիմա գրենք հաշիվ վավերագրերը, խնդիր կլինի՞ դա։
Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է աշխատանքային պայմանագիր

Սաթենիկ.

Եթե մարդը փոխարինող է աշխատել, իսկ հիմա պետք է դառնա հիմնական աշխատող, այդ դեպքում նորի՞ց կնքենք պայմանագիր և հրաման տանք, թե՞ կարող ենք նաև համաձայնագրով հարցին լուծում տալ: Եթե նման դեպքում համաձայնագիր են գրում, օրինակ կուղարկե՞ք:

Աշխատաժամանակի հաշվարկ

Կարինե2.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ դպրոցում ուսուցչի աշխատաժամանակի հաշվարկը ըստ աղյուսակի ո՞վ է հաշվում և ո՞վ է պատասխանատու։

Երթուղային թերթիկի օրինակ

օֆելյա.

Խնդրում եմ ինձ ուղարկել բեռնատար և մարդատար ավտոմեքենայի երթուղային թերթիկների ձևերը։

Ծանուցագրի ձև

Ռուզաննա.

Ողջույն, հարգելի գործընկերներ։
Ինձ աշխատակցին տրվող ծանուցագրի ձև կուղարկե՞ք, երբ աշխատակցին տեղափոխում եք այլ հաստիքի։

Աշխատավարձի կանխիկ վճարում

Ալլա.

Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Երևանում գրանցված կազմակերպությունը իրավունք ունի՞ X համայնքում աշխատանք կատարողին կանխիկով վճարել աշխատավարձ: Օրենքում նշված է, որ 2024թ-ից սկսած է անկանխիկ գործարքնեներն իրականացվելու: Շնորհակալություն։

Բժշկական ապրանքը ԱԱՀ-ից ազատված չէր

Անահիտ․

Բարև ձեզ, ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը բժշկական կենտրոնին հաշվարկային հաշիվ է դուրս գրել մի քանի անգամ նախորդ տարվանից, բայց այդ բժշկական ապրանքը ԱԱՀ-ից ազատված չէր, ի՞նչ կարելի է անել, եթե մինչ այժմ էլ հարկայինից ծանուցում չի ստացվել, չեղյալ անել, նորից գրել չենք կարող։

Փոխառության տրամադրում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ֆիզ․ անձը կարո՞ղ է մինչև 8 000 000 մլն անտոկոս փոխառություն տրամադրի ՍՊԸ -ին, նշեմ, որ ֆիզ անձը տվյալ ՍՊԸ չի հանդիսանում հիմնադիր:

Տեղեկանք գյուղացուց

Գոհար․

Բարև Ձեզ, հագելի հաշվապահներ։ Ինձ ով՞ կարող է ուղղարկել գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի համար տրվող տեղեկանքի օրինակ կամ ասեիք, թե ի՞նչ պետք է գրված լինի։ Նաև կասեք՝ մի անգամ եթե տան այդ տեղեկանքը, այլևս պետք չի լինի չէ՞, միայն գնման ակտերով կարող եմ նվազեցում կատարել։

Միակողմանի գնման ակտով ձեռքբերում

Սուրեն․

Բարև Ձեզ։ Ունեմ նման հարց։ Եթե ֆիրման միակողմանի գնման ակտով կատարել է ձեռքբերում շուկայից, բնական է 20% եկամտային հարկ պիտի վճարի։ Կասե՞ք ինձ՝ կա՞ դեպք, որի դեպքում հնարավոր լինի չվճարել այդ եկամտային հարկը։ Խնդրում եմ օրենքի հղումը ևս տալ։ Շնորհակալ եմ։

Վերջնահաշվարկ

Նարե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահններ։ Վարձու աշխատողը ընդունվել է աշխատանքի 03.05.2022թ. 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Ամսական հաշվարկային աշխատավարձն է 138 255 դրամ: Ազատման դիմում է գրել 06.09.2022թ.: Կխնդրեի օգնեիք ինձ՝ ի՞նչ ունեմ այս դեպքում հաշվարկելու սեպտեմբեր ամսվա աշխատավարձից բացի՝ արձակուրդի չօգտագործած օրերի գումար, վերջնահաշվարկ: Կխնդրեի նաև օգնել կատարել անհրաժեշտ հաշվարկները: Կանխավ շնորհակալություն:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Անուշ.

Կարճ ֆիլմերի, հաղորդումների, տեսահոլովակների և տարբեր տեսաշարերի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատեր:

Աշխատանքային պայմանագիր

Աննա.

Բարև Ձեզ։ Աշխատակցի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր անորոշ ժամկետով։ Հիմա պետք է պայմանագիրը դարձնել որոշակի ժամկետով։ Պե՞տք է ծանուցում և համաձայնագիր կազմել և վերջում հրաման տա՞լ։
2. Եթե աշխատողին 110 հոդվածով ազատում ենք, հնարավո՞ր է և՛ դիմումը, և՛ համաձայանագիրը, և՛ հրամանը նույն օրը տրվի։ Այսինքն՝ գործատուն նույն օրն էլ իր համաձայնությունը տա աշխատողի ազատման։

Աշխատանքային գրքույկ

Բարև Ձեզ։
Ես ունեմ 14 տարվա աշխատանքային փորձ, որից 11 տարի աշխատել եմ Թերթ․am-ում որպես ռւսերեն էջի խմբագիր։ Այս պահին լինելով նաև Ռուսաստանի քաղաքացի, պատրաստվում եմ Մոսկվայում աշխատել։ Գործատուն ինձանից ուզում է իմ աշխատանքային գրքույկը, որը Հայաստանի իմ գործատուն ինձ չի տրամադրել։
Ինչպե՞ս կարող են ձեռք բերել իմ աշխատանքային գրքույկը, թեկուզ էլէկտրոնային տարբերակը։
Նախապես շնորհակալ եմ։

Հարկադիր պարապուրդ

Անի․

Բարև Ձեզ, հարկադիր պարապուրդի ժամանակ եթե աշխատակիցը անցնում է մեկ այլ տեղ աշխատանքի, պարապուրդի գումարը ստանու՞մ է, թե՞ ոչ։

Եկամտային հարկի ճշգրտում

Ռուբ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ընկերության թղթաբանությունը կարգավորելիս ի հայտ է եկել, որ եկամտային հարկի հաշվետվության մեջ 2021-ին ներկայացվել են ավել վճարված եկամուտներ, որոնք փաստացի չեն վճարվել։ Եթե հիմա տամ հաշվետվությունների ճշգրտում, ինչի արդյունքում տվյալ ժամանակաշրջանի համար հարկային պարտավորությունները կկրճատվեն, ու արդյունքում կունենամ գերավճար, դա կարո՞ղ է խնդիր առաջացնել ընկերության համար։

Անտոկոս փոխառություն

Նաիրա․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն կարո՞ղ է անտոկոս փոխառություն տրամադրել իր միակ մասնակցին։

Հաշվարկային փաստաթուղթ

Արմեն.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահններ։ Փաստորեն միկրոձեռնարկատրիության սյուբեկտները հարկային օրենսգրքով սահմանված կարգով կարողանու՞մ են հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել։ Կխնդրեի քննարկենք։ Նախապես շնորհակալություն։

Աշխատանք համատեղությամբ

Արտյոմ.

Բարև Ձեզ։ Պետք է ընդունենք մաքրուհի, աշխատելու է ամեն օր 1 ժամ, ստանալու է ամսական 10 000 դրամ աշխատավարձ։ Միաժամանակ ինքը աշխատում է մի քանի տեղերում նման գրաֆիկով։ Հարց․ ինչպե՞ս ձևակերպել, քանի՞ ժամ նշել տեղեկագրում և ինչպե՞ս վարձատրել։ Շնորհակալություն։