
Եթե Ա/Ձ-ն գործունեություն չի իրականացրել
Կառլեն.
Բարև ձեզ: Ես Նոր Ա/Ձ եմ գրանցվել, կուզենայի ճշտել՝ եթե դեռ չեմ սկսել իմ գործունեությունը, կա՞ արդյոք հնարավորություն ամսական սոց. վճարումներ չիրականացնելու։

ՍՊԸ բացելու դեպքում
Սոնա Ղազարյան.
Եթե ունենք արդեն ԱՁ, աշխատում ենք շրջ. հարկով, ապա նոր ՍՊԸ բացելու դեպքում, որը աշխատելու Է ԱԱՀ-ով, ինչպե՞ս կազդի դա ԱՁ-ի հարկատեսակի վրա: Արդյո՞ք երկուսն էլ կտեղափոխվեն ԱԱՀ-ի դաշտ:

ԱՁ-ն ֆիզ. անձից ստանում է կաթնամթերք
Սյուզաննա.
Խնդրում եմ օգնել մի հարցում. շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ. անձից վաճառքի նպատակով ստանում է կաթնամթերք: Արդյո՞ք այստեղ կա օրենքի որևէ խախտում, և եթե այո, ապա ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված, քանի որ ապրանքները դրոշմապիտակ չունեն:
Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ-ն չի ներկայացրել գործունեությունը վերսկսելու հայտարարություն
Արթուր.
Խնդրում եմ, շտապ է: Եթե Ա/Ձ-ն դադարեցման հայտարարություն ունի չաշխատելու մասին, մի քանի ամիս հետո սկսել է աշխատել առանց վերսկսելու հայտարարություն ներկայացնելու, բայց հաշվետվություն ներկայացրել է, ի՞նչ պետք է անի, ներկայացնի հայտարարություն հետին թվո՞վ, թե՞ այսօրով, վարչական կա՞ այս դեպքում:

Անձը ցանկանում է Ա/Ձ բացել և տարածք վարձակալել
Թինե.
Բարև ձեզ: Ես ունեմ խմբակ, աշխատում եմ երեխաների հետ: Ինչպե՞ս պետք է մտնեմ հարկային դաշտ, և ինչքա՞ն են կազմելու իմ վճարումները: Ուզում եմ Ա/Ձ բացել և տարածք վարձակալել: Էլ ի՞նչ պետք է անեմ, և որքա՞ն են լինելու իմ պարտավորությունները:

Անձը ցանկանում է մեղր վաճառել
Արամ.
Բարև ձեզ: Մտադիր եմ վարձակալել փոքր տարածք՝ մոտ երեք քառակուսի, ու վաճառել մեղր Հայաստանի տարբեր մարզերից: Վաճառելու եմ ինքս, ուրիշ աշխատող չի լինելու: Պետ. ռեգիստրում անհատ ձեռներեց գրանցվելուց հետո, ինչքան հասկանում եմ, պետք է հաշվառվել հարկայինում: Չե՞ք հուշի՝ ինչ հարկեր պետք է վճարեմ:

ԱՁ-ն զբաղվում է առևտրային գործունեությամբ
Սիմոն.
Եթե ԱՁ-ն ունի կրպակ, զբաղվում է առևտրային գործունեությամբ, որի շրջանառությունը չի գերազանցում 24.0 մլն. դրամը, և միաժամանակ կրպակում ունի խաղային ավտոմատ (որը մինչև տարվա վերջ հարկվում է արտոնագրային հարկով) 2020 թվականի հունվարի 1-ից հետո այս երկու գործունեության տեսակները ի՞նչ հարկով են հարկվելու:

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ
Ալբերտ.
Բարև ձեզ:
Անհատ ձեռնարկատերը, որը նոր է սկսում գործունեություն ծավալել և անձամբ է իրականացնում ձեռնարկատիրության հետ կապված բոլոր աշխատանքները, մատուցում է ծառայություններ, որոնց մի մասը հարկվում է արտոնագրային հարկով: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք տվյալ անհատ ձեռնարկատերը իրավունք ունի ծառայությունների ամբողջ ծավալով համարվել ընտանեկան ձեռնարկատիրության օբյեկտ, մինչև օրենքով սահմանված 18 միլիոն դրամ շրջանառության շեմն անցնելը:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որի նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 18 միլիոն դրամը: Սույն մասի կիրառության առումով՝
1) իրացման շրջանառությունը ներառում է նաև արտոնագրային հարկի և (կամ) շրջանառության հարկով հարկման համակարգի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝
Օրենսգրքի 57-րդ գլխի համաձայն՝ արտոնագրային հարկ վճարողները՝ գործունեության այդ տեսակների մասով:
Եվ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝
Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համարվում են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք համարվում են արտոնագրային հարկով հարկման օբյեկտ:
ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

Ո՞ր հաշվեհամարին պետք է վճարվի հարկը
Կարինե.
Բարև ձեզ: ԱՁ-ն շրջանառության հարկով է աշխատում, ո՞ր հաշվի համարով պետք է հարկը փոխանցվի:

Ա/Ձ-ն զբաղվում է դիմահարդարմամբ
Սուսաննա.
Խնդրում եմ, պատասխանեք: Ա/Ձ-ն նոր է գրանցվել և զբաղվում է դիմահարդարմամբ, դեմքի մերսմամբ և նմանատիպ այլ ծառայություններով: Հարկային հաշվետվությունների մեջ ո՞ր ձևերը (համարները) պետք է ընտրենք:

ԱՁ-ն ցանկանում է արտադրել ու վաճառել գարեջուր
Աննա.
Բարև ձեզ, հարգելիներս: Ասացեք, խնդրեմ, ԱՁ-ն կարո՞ղ է Հայաստանում իր ձեռքով արտադրել ու վաճառել գարեջուր:

Կարո՞ղ է Ա/Ձ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Աննա.
Հարգելիներս, ես Ա/Ձ եմ և այս տարի ընտանեկան ձեռնարկատեր եմ, թխվածք եմ թխում և ֆակտուրայով տալիս եմ խանութներին Երևանում: 2020թ. կարո՞ղ եմ համարվել միկրոձեռնարկատեր, թե՞ պետք է ես վաճառեմ ՀԴՄ-ով և ոչ թե խանութներին տամ: Շեմը չի անցնում:

Ֆիզիկական անձը ՍՊԸ-ից ձեռք է բերում ծառայություններ
Ալբերտ.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ ֆիզիկական անձը, որը չի հանդիսանում Ա/Ձ, պայմանագրով ՍՊԸ-ից ձեռք է բերում ծառայություններ: Արդյո՞ք տվյալ ֆիզիկական անձի համար առկա են որևիցե հարկեր վճարելու կամ հաշվարկներ ներկայացնելու հարկային պարտավորություններ:

Անձը ցանկանում է նորաձևության սրահ բացել
Արփի.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Մի քանի հարց ունեմ ձեզ:
1) Ցանկանում եմ գրանցել նորաձևության սրահ (ատելյե), ԱՁ-ով, սակայն հարկատեսակը չեմ կողմնորոշվում:
2) Ցանկանում եմ գրանցել որպես ընտանեկան բիզնես, բայց այս պարագայում էլ ոչ մի ինֆորմացիա չեմ գտնում դեկրետի մասին: Ուզում եմ գրանցված աշխատող լինել նախքան դեկրետ գնալը:

ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով
Կարինե.
Բարև ձեզ: ԱՁ-ն շրջանառության հարկով է աշխատում, ծառայություն պետք է մատուցի ֆիզիկական անձի, ի՞նչ պարտավորություն է առաջանում ԱՁ-ի համար:
Կանխավ շնորհակալություն:

ԱՁ-ն մատուցելու է նաև համակարգչային ծառայություններ
Արևիկ.
Բարև ձեզ: Ես ուզում եմ ճշտել՝ ինչպես ԱՁ-ն 2-րդ ծառայությունը գրանցի հարկայինում։ Հիմա գրանցված է վարսավիրություն, ուզում ենք ավելացնել համակարգչային ծառայություններ։ Քայլերի հաջորդականությունը կասե՞ք:
Շնորհակալություն։

ԱՁ-ն գործունեություն չի իրականացրել
Վահրամ.
Բարև ձեզ:
Ես բացել եմ ԱՁ և մինչև հիմա ոչ մի գործողություն չեմ իրականացրել: Այս ընթացքում հարկային պարտավորություններ իմ նկատմամբ առաջանու՞մ են, թե՞ ոչ:

Անձը ծանուցում է ստացել եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու մասին
Կարինե.
Բարև ձեզ։
Ես որպես ֆիզ. անձ նույն տարում ձեռք եմ բերել ավտոմեքենա և նույն տարում էլ վաճառել եմ։ ՊԵԿ-ից ծանուցում եմ ստացել եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու մասին։ Խնդրում եմ, կնշե՞ք՝ ինչ պետք է անեմ։

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ: Ի՞նչ վճարումներ ունենք կատարելու՝ սոց. վճար, եկամտային հարկ, զինվ. գումար: Ինչպե՞ս պետք է կատարենք վճարումները:

Արտադրանքի վաճառք համացանցով
Արուսյակ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ որքան հարկ պետք է վճարեն, եթե գրանցվում են որպես ԱՁ և ներկայացնում են արտադրանք, որի վաճառքը իրականացնում են համացանցով:
Վերջին մեկնաբանություններ