Նպաստ փոխարինող աշխատակցին

Սոնա․ Հարգելիներս, ունենք մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցիչ, ում փոխարինող ուսուցիչը նույնպես ծննդաբերել է, նրան նույնպես ձևակերպե՞մ երեխայի խնամքի արձակուրդ, թե՞ ազատեմ աշխատանքից:

Հրաման լրավճարի դեպքում

Արմինե․ Բարև Ձեզ։ "Լրավճարի դեպքում հրաման չենք գրում, պարգևավճարի դեպքում է հրաման պետք պարտադիր" այս պնդումը իրակա՞ն է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչպե՞ս տալ լրավճար, եթե խնդրեմ barseghyanarmine555 շնիկ gmail.com կուղարկեք օրինակ։ Շաաաատ շնորհակալ կլինեմ։

Մայրության նպաստի հետ կապված

Գոհար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես առաջին անգամ պետք է ներկայացնեմ ու հաշվարկեմ աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի հաշվարկ։ Կխնդրեմ ինձ օգնեք թե ինչպես լրացնեմ հաշվետվությաննների ներկայացման էլեկտրոնային մատյանում։ Աշխատողը աշխատում է 1 տարի, կես դրույք և ստանում է 50 000 աշխատավարձ։ Կխնդրեի նաև ասեիք՝ թե ինչպե՞ս է գործատուն վճարում, իսկ պետությունը երբ և ինչպես է փոխհատուցում։

Անհարգելի բացակայություն

Անի․ Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցը անհարգելի բացակայել է, աշխատավարձից պետք է պահել բացակա օրվա համար։ Օրենքի ո՞ր հոդվածով և ըստ հերթականության՝ ինչպե՞ս է կարգավորվում, հրաման, նկատողություն պե՞տք է։

Արձակուրդի տեղափոխում

Ֆլորա․ Բարև Ձեզ։ Ո՞ր դեպքում է ամենամյա արձակուրդը տեղափոխվում: Աշխատողը 2022թ. պետք է օգտվի ամենամյա արձակուրդից 01.03.2021-01.03.2022թթ. ժամանակահատվածի համար, սակայն չի գնացել: Արդյո՞ք նա պետք է 01.03.2022թ. դիմում գրի արձակուրդը տեղափոխելու համար և արդյո՞ք պետք է ընդհանրապես դիմում գրել, թե՞ դա կատարվում է գործող տարվա վերջում և նման հարց ունեցող աշխատողների արձակուրդը տեղափոխվում է 2023թ.:

Կամավորական աշխատանք

Արմինե․ Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում․ կամավորական աշխատանքը ՀՀ ո՞ր օրենսդրությամբ է կարգավորվում, կամավորի հետ աշխատանքային պայմանագիր կնքվու՞մ է, եթե աշխատանքը 5 օրով է կատարվելու և կամավոր աշխատողը 16 տարեկան է: Կանխավ շնորհակալություն։

Մայրության նպաստ քաղիրավական պայմանագրի դեպքում

Հերմինե․ Բարև Ձեզ։ Աշխատում եմ 2 բուժհիմնարկում: Որոնցից մեկը հիմնական, մյուսը` քաղիրավական պայմանագրով: Կասեք՝ ֆիզարձակուրդ գնալիս քաղիրավական աշխատատեղից 1 տարվա աշխատավարձի քաղվածքը ներկայացնեմ հիմնական աշխատավայր, թե՞ միայն հիմանական աշխատավայրի աշխատավարձի հիմնան վրա եմ ֆիզարձակուրդի գումար ստանալու։

Պահակի աշխատավարձի հաշվարկ

Անահիտ․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ, շա՜տ եմ խնդրում ինձ հստակ կպատասխանե՞ք՝ 24 ժամյա հատուկ կատեգորիայի ցանկում ներառված պահակի աշխատավարձը որքա՞ն կկազմի մայիս ամսվա համար, եթե աշխատանքային պայմանագրով կնքվել է 88 312 դրույքաչափ (սոց․ վճար կատարող չէ) և ծառայում է ամեն 3-րդ օրը։

Դրոշմանիշային վճար

Սոֆա․ Բարև Ձեզ։ Մի հարց՝ եթե աշխատողը գրանցված է ոչ լրիվ դրույքով, աշխատավարձը եկամտային հարկի հաշվարկում 60 000 է, մաքուր աշխատավարձը հուլիսի 1-ից, որ փոխանցեմ, 1 500 դրոշմանիշային վճարը պիտի հանե՞մ: Շնորհակալ եմ։

Ամենամյա արձակուրդ

Լամարա. Բարև ձեզ, սիրելի հաշվապահեր: ՀԱՐՑ. աշխատողն ընդունվել է աշխատանքի ծննդաբերության արձակուրդում գտնվողի տեղը և աշխատել 3 լիարժեք ամիս: Դպրոցի ուսուցիչների արձակուրդի օրերի քանակը 35 է: Փետրվար, մարտ, ապրիլ: Մարտի մեջ մեկ շաբաթյա արձակուրդ է գնացել /գարնանային դպրոցներին տրամադրվող/: Ապրիլի մեկ շաբաթով արձակուրդ է գնացել որպես նորածին երեխայի հայր: Իրեն հասանելիք արձակուրդի օրերից այդ 10 օրը հանե՞մ։ 35-ի դեպքում ստացա 13 արձակուրդի օր, հանե՞մ 10, վճարեմ 3 օրվա չօգտագործված արձակուրդ։

Բյուլետենի և արձակուրդի ներառում նպաստի հաշվարկում

Բարև ձեզ։ Մեկ հարց ունեմ. մայրության 140 օրվա նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող 12 ամիսների ընթացքում եթե եղել են բյուլետենի ամիս և արձակուրդի ամիս, հաշվարկվելու՞ է նպաստի մեջ: Կասե՞ք կարգը։ Նախապես շնորհակալ եմ։