Category: Հաշվետվություններ

Պարտադի՞ր է հաշվապահի որակավորումը

Գարիկ․

Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը մինչև հունիսի 30-ը պետք է հրապարակի իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները, պարտադի՞ր է, որ հաշվապահը ունենա որակավորման վկայական:

165 ձևի լրացման հետ կապված

Լուսինե․

Շնորհակալ կլինեմ, որ պատասխանեք մի հարցի. Հարկային հաշվետվության 165-րդ ձև ֆիզիկական անձի եկամուտը գրվում է կեղտոտ գումարը , այսինքն ՍՊԸ-ն ֆիզ անձից վարձակալել է տարածք 200 000, հարկը վճարում է ՍՊԸ-ն, լրացման կարգով՝ գրում ենք 200 000, թե՞ միայն ֆիզ անձի եկամուտը 180 000, 20 000 առանձին, և շահաբաժինը էլի ընդհանու՞ր, թե՞ հարկերը պահած:

ԵՏՄ վիճակագրական հաշվետվություն

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ-ից ներմուծման և արտահանման վիճակագրական հաշվետվությունները կարողանու՞մ եք հանձնել Արտաքին առևտրի Ազգային մեկ պատուհան կայքից։

Հաշվետվության ճշգրտում

Արմենուհի.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք հասկանալ, եթե շրջհարկով ներկայացված հաշվետվություններում վաճառքից եկամուտը ավել է ցույց տրված ՀԴՄ-ի թվից, կարո՞ղ եմ երկու տարվա կտրվածքով ճշտում տալ և ի՞նչ տույժեր ու տուգանքներ են կիրառվում այս դեպքում: Շնորհակալություն։

Հաշվետվություններ դադարեցման դեպքում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ հարկման ընդհանուր համակարգում գրանցված ՍՊԸ, որը դեռ գործունեություն չէր իրականացնում, ապրիլի 20-ին անորոշ ժամանակով դադարեցում է տրվել։ Կասե՞ք՝ մինչև ապրիլի 20-ի համար պետք է ներկայացվի հաշվետվությունները 0-ական: Ներկայացնելու դեպքում չի համարվի չէ՞ գործունեությունը վերսկսված: Կանխավ շնորհակալ եմ։

ԲՏԱ նախարարության հաշվետվություն

Աննա․

Բարև Ձեզ։ ԲՏԱ նախարարությունից ստացել եմ նամակ, որ պետք է իրենց հաշվետվություն ներկայացնեմ: Կասե՞ք՝ 0-ական շարժի դեպքում ԲՏԱ նախարարություն հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտություն կա՞: ԱՁ-ն ԱԱՀ դաշտում է, գործունեության ոլորտն է 62.01.0: Սակայն գործունեություն դեռ չեմ իրականացրել և բոլոր հաշվետվությունները հանձնել եմ այս կոդի տակ զրոյական:

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Պավել․

Բարև ձեզ: ՍՊԸ-ն գրանցվել է 2023թ. մարտին, աշխատելու է ԱԱՀ-ի դաշտում, բայց գործունեություն դեռ չի իրականացնում: Գրանցված է միայն տնօրենը, որը հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Խնդրում եմ պարզաբանեք. 2023թ. I եռամսյակի և 2023թ. մարտ ամսվա համար ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացնել հարկային մարմին: ԱԱՀ-ի մասով ներկայացվել է 264. Հայտարարություն` ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ, 260. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ (2020 թ․-ից) (զրոյական): Իսկ ին՞չ հաշվետվություն պետք է ներկայացվի տնօրենի համար: Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ հաշվետվության ճշգրտում

Նարե.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ անդամ պետությունից կազմակերպությունը անցած տարի հուլիսին ձեռք է բերել համակարգչային ծրագիր, որի ԱԱՀ- 0 է եղել։ ԱԱՀ-ի հաշվետվությունում պե՞տք է արդյոք ձեռք բերումը երևա, և եթե այո, ապա ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս ճշգրտել հաշվետվությունը։

ԱՁ-ն չի ներկայացրել հաշվետվություններ

Մետաքսե․

Բարի օր։ ԱՁ-ն բացվել է անցած տարի նոյեմբերին, և ոչ մի գործողություն չի արվել դրանից հետո (ոչ դիմում, ոչ հաշվետվություն): Հիմա ցանկանում եմ դադարեցնել գործունեությունը։ Խնդրում եմ կօգնե՞ք հասկանալ՝ ի՞նչ տույժեր պետք է վճարեմ, և եթե ID քարտ չունեմ, ի՞նչ տարբերակով է հնարավոր ներկայացնել դադարեցման դիմում։

Շրջանառության հարկի հաշվարկ

Հասմիկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունը 2023 -ից ԱԱՀ-ի դաշտից անցել է շրջանառության հարկի դաշտ: Պետությոն կարիքների համար կնքել ենք պայմանագիր, որտեղ նշված է, որ մենք ծառայություն ենք մատուցում տրակտորների վերանորոգման համար՝ դուրս է գրվում ծառ. մատուցման հաշիվ ըստ նրաց պահանջի, որտեղ պահանջում են ծառայությունների կատարումը նշել մի տողով, իսկ օգտագործած պահեստամասերի և նյութերի ցանկը առանձին: Խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս լրացնեմ շրջհարկի հաշվետվությունը։

Ֆիզ. անձը ավտոմեքենա է վաճառել

Գոհար․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ կօգնե՞ք հասկանամ, թե ի՞նչ անեմ ֆիզ․ անձի կողմից ավտոմեքենայի օտարման ժամանակ առաջացած հարկային պարտավորության համար։ Պետք է ԱՁ բացի, և ներկայացնեմ 163 ձևը ու էլի փակե՞մ։

ԱՁ տարվա կեսից դարձել է ԱԱՀ վճարող

Գայանե․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ տարվա կեսից դարձել է ԱԱՀ վճարող և պետք է ներկայացնի շահութահարկի հաշվարկ, ընտրում է ԱՁ նոտար բաժինը, թե՞ դա միայն նոտարներին է վերաբերում։

Գրանցման հայտ – ում մասնագիտության լրացում

Քրիստինե․

Բարև բոլորին: Մի հարցով կօգնե՞ք. աշխատող պետք է ընդունենք, ում մասնագիտությունը դիպլոմում գրված է Շինարարություն՝ շենքերի նախագծում: Նման մասնագիտություն, պաշտոն ծրագիը չի բերում, ինչպե՞ս գրանցեմ:

Ավտոմեքենայի վաճառք ֆիզ. անձի կողմից

Վահագն․

Բարև Ձեզ։ Ֆիզիկական անձը անցած տարի վաճառել է իր մեքենան։ Հարկ առաջանու՞մ է, և հաշվետվության հանձնման անհրաժեշտություն կա՞։

Դրոշմապիտակների ուշ վերագրում

Եվա․

Բաև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ Vero համակարգով դրոշմապիտակների ուշ վերագրման համար ի՞նչ չափի տույժ և տուգանք է սպասվում կազմակերպությանը։

Շահութահարկի հաշվետվություն

Արտավազդ․

Շրջհարկով աշխատող ԱՁ-ը շահութահարկի հաշվետվության մեջ բացի 107 -րդ տողից ի՞նչ տողեր է լրացնում։

Կանխավճարի ձևակերպում

Մելինե․

Բարև ձեզ, կհուշե՞ք խնդրում եմ․

1. Եթե կազմակերպությունը ծառայություն է մատուցում կամ ստանում, և գումարը փոխանցվում (ստացվում) է մինչև հաշիվ դուրս գրելը կամ ստանալը, դա պետք է որպես ստացված կամ տրված կանխավճար ձևակերպել, և հետո նո՞ր միայն ծախսագրել կամ եկամուտներում ճամաչել, թե՞ կարելի է միանգամից։

2․ Եթե մեր դուրս գրված հաշիվները դիմացի կողմը չի ստորագրել արդեն 2 ամիս է, ԱԱՀ-ի հաշվարկում ներառվելու՞ է հարկման բազայում, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Իրական շահառուների հայտարարագիր

Նար․

Բարև ձեզ։ Ունեմ մի քանի հարց ԻՇ հայտարարագրի հետ կապված․

1․Կազմակերպության հիմնադիր տնօրենը 100% բաժնեմաս ունի, սակայն որպես տնօրեն գրանցված է այլ անձ։ Իրական Շահառուի հայտարարագրում ու՞մ տվյալները պետք է նշվեն

2․ Եթե պետռեգիստրի համարը նշելուց կազմակերպության տվյալներ չի գտնվում, ինչի՞ց կարող է լինել խնդիրը

3․ Մինչև ապրիլի 1-ը հայտարարագրի չներկայացման դեպքում ի՞նչ պատասխանատվության կենթարկվի ընկերությունը։

Ֆիզ․ անձանց վաճառված ավիատոմսեր

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ ընկերությունը ՍՊԸ է, շրջ․ հարկով է հարկվում և զբաղվում է զբոսաշրջությամբ։ Հարցս հետևյալն է․ շրջ․ հարկի հաշվետվությունը հանձնելուց եկամուտը (ֆիզ․ անձանց վաճառված փաթեթներ, ավիատոմսեր և այլն, գումարած միջնորդավճար) պետք է նշեմ հաշվետվության 16 կետու՞մ (Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ)։ Իսկ ծախսերի մասով՝ ձեռք բերված տոմսեր, փաթեթներ և այլն, տող չկա՞, թե՞ պետք է միայն միջնորդավճարի չափը նշեմ 16-րդ տողում։ Խնդրում եմ օգնեք։ Կանխավ շնորհակալություն։

Դրամարկղի գիրքը չի լրացվել

Թամարա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ, եթե շրջ. հարկով աշխատող Ա/Ձ դեկտեմբերին աահ-ով է աշխատել, շահութահարկի հաշվարկում 8 -րդ բաժինը լրացնու՞մ է, թե՞ ոչ։ Եվ ի՞նչ տուգանք է սահմանված այդ 1 ամիսը դրամարկղի գիրք չվարելը կամ գիրք չունենալը։ Շնորհակալություն։