Category: Հաշվետվություններ

Գնորդներին տրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների տեղեկանքի վերաբերյալ

Sasun.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է.
ԱԱՀ հաշվարկի և գնորդներին տված և մատակարարներից ստացված տեղեկանքում հարկային հաշիվները պետք է գրենք մատակարարմա՞ն ամսաթվով, թե՞ դուրսգրման ամսաթվով: Խնդրում եմ տալ իրավական ակտի հղումը:

Նորաբաց վարսավիրանոցի հաշվապահական հաշվառում

LILIT.

Խնդրում եմ օգնեք: Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է վարեմ վարսավիրանոցի հաշվապահություն: Բացի հաստատագրված վճարի մասին հաշվետվությունից ի՞նչ հաշվետվություններ, տեղեկություններ պետք է ներկայացնել հարկային տեսչություն (վարսավիրանոցը նորաբաց է):

Կազմակերպության վիճակագրական տվյալների վերաբերյալ

Համեստ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահաներ: Որտեղի՞ց կարող եմ ստանալ տվյալ կազմակերպության նախորդ տարվա վիճակագրական տվյալները, որպեսզի վիճակագրության հաշվետվությունը լրացնեմ: Նշեմ, որ ես նոր եմ ընդունվել:

Վիճակագրական հաշվետվության ճշգրտում

Anna.

Բարև ձեզ, ես ունեմ մի քանի հարց.
1. Կազմակերպությունում կա 5 աշխատող, որից մեկը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում նրան տաբելում նշու՞մ են, թե՞ ոչ: Եվ նաև սոց. և եկամտահարկի հաշվարկի մեջ քանի՞ աշխատող նշեմ:
2. Վիճակագրական հաշվետվության մեջ ավել գումար ցույց տալու դեպքում ես կարո՞ղ եմ դա ուղղել, եթե էլ եկամուտ չեմ ստանալու (որ կարողանայի հանել տարբերությունը), այսինքն նոյեմբեր և դեկտեմբեր ամսում զրոյական է լինելու: Ես կարո՞ղ եմ վերցնել և փոխել հին հաշվետվությունը, այսինքն ճշգրտված ներկայացնել առանց տուգանքի:
Նախապես շնորհակալություն:

ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է պայմանագիր

Ալեքս.

Խնդրում եմ օգնել: ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, այս դեպքում սոցապին պե՞տք է արդյոք ներկայացնել հաշվետվություն: Կանխավ շնորհակալ եմ:

Վերլուծություն կատարելու համար անհրաժեշտ են ձևեր 1 և 2

Աստղիկ.

Բարև Ձեզ: Վերլուծություն կատարելու համար ինձ պետք է մի քանի արտադրական կազմակերպությունների Ձև 1-ը և Ձև 2-ը: Որտեղի՞ց կարող եմ այդ տվյալները վերցնել: Եթե ունեք, խնդրում եմ ուղարկել astgh89 շնիկ rambler.ru հասցեով: Կանխավ շնորհակալություն բոլոր արձագանքողներին:

Շահութահարկի տարեկան հաշվարկ

Sabina.

Բարև ձեզ: Ես դժվարանում եմ լրացնել շահութահարկի տարեկան հաշվարկը: Կարո՞ղ եք ինձ օգնել: Ծախսերի բաժնում ես ի՞նչ պետք է գրեմ` առանց ԱԱՀ ձեռքբերված նյութեր և ծառայություններ, հաշվարկված աշխատավարձ, գործատուի սոց. վճար, նպաստի գումարը, վերջնահաշվարկ, մաշվածություն, գրասենյակային ծախսեր: Խնդրում եմ ուղղեք, եթե սխալվում եմ: Շնորհակալություն:

Ընկերությունը խորհրդատվական ծառայություն է մատուցում

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում:

Ընկերությունը խորհրդատվական ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերության: Պետ. ռեգիստրից վերցրել ենք տեղեկանք առ այն, որ այդ ընկերությունը հայաստանյան որևիցե ներկայացուցչություն կամ մասնաճյուղ չունի: Այսինքն ԱԱՀ-ն կհաշվարկի 0%: ԱԱՀ հաշվարկում ես դա ներկայացնում եմ 9 կետում, որպես ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներ, իսկ այն դիմումը ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի չի վերաբերվում չէ՞ այս գործարքին: Նախապես շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Արմինե.

Բարև Ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ ժամանակահատվածում պետք է ներկայացնել վարսավիրանոցի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Զրոյական հաշվետվության ներկայացում

Հայկ.

Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե ԱՁ-ն աշխատող չունի, արդյո՞ք պարտավոր է սոց.-ի զրոյական հաշվետվություն ներկայացնել: Նախապես շնորհակալություն:

Զինկոմիսարիատ ներկայացվող հաշվետվություն

Արմինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել: Տեղեկացել եմ, որ մինչև նոյեմբերի 15 զինկոմիսարիատ պետք է ներկայացնել տղամարդ աշխատողների համար հաշվետվություն: Կցանկանայի ավելի մանրամասն և ստույգ իմֆորմացիա իմանալ: Որտեղի՞ց ձեռք բերել այդ հաշվետվության ձևը և լրացման կարգը: Շնորակալ եմ:

Հաշվապահական հաշվեկշռի լրացման կարգը

Ամալյա.

Խնդրւմ եմ օգնեք գտնել հաշվապահական հաշվեկշռի 12 դեկտեմբեր 2001թ. թիվ 465 հրամանով լրացման կարգը:

Բանկից ստացված տոկոսների վերաբերյալ

Արթուր.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. բանկից ստացված տոկոսները եկամուտ պե՞տք է գրվի ԱԱՀ-ի հաշվարկի մեջ և ո՞ր տողում:

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Anna.

Բարև Ձեզ, ես մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: Բեռնափոխադրող կազմակերպությունը ձեռք է բերել բեռնատար մեքենա և իրականացնելու է բեռնափոխադրում: Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել ՀՏ և ի՞նչ վճարումներ պետք է կատարել: Կանխավ շնորհակալություն:

Լրացուցիչ հարկային պարտավորություններ

Ashot.

Բարև Ձեզ: Ես ունեմ ԱԱՀ հետ կապված խնդիր, կխնդրեի օգնել, խորհուրդ տալ, նախօրոք շնորհակալություն:
2009թ. 4-րդ եռամսակից սկսել եմ աշխատել, ունեցել եմ ինտերնետ, հեռախոսակապ, աշխատող չեմ ունեցել: Մինչև գործունեություն սկսելը նախօրոք գնացել եմ պարզելու, թե ինչ հարկատեսակով եմ աշխատելու, և արդյո՞ք դա ինձ եկամուտ կբերի, քանի որ մեր քաղաքում արդեն իսկ մրցակցությունը շատ բարձր էր: Ինձ ասացին, որ Կարդալ ավելին “Լրացուցիչ հարկային պարտավորություններ”

Զինապարտների հետ կապված հաշվետվություն

Arusyak.

Բարև Ձեզ:
Կարո՞ղ եք օգնել զինապարտների հետ կապված հաշվետվության հարցում: Ո՞ր տարիքից սկսած պետք է ներկայացնել այդ հաշվետվությունը, եթե աշխատակիցը աշխատում է համատեղ պետք է ներկայացնել, կա՞ արդյոք տիտղոսաթերթ: Լինելու դեպքում խնդրում եմ ուղարկել arus շնիկ web.am էլ. հասցեին:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ-ն

Նունե.

Խնդրում եմ պատասխանել, թե երբ է առաջին հաշվետվություն ներկայացնում ԱՁ-ն, ինչ հաճախականությամբ, ինչ հաշվետվություններ և ինչ կառույցների: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է ներառել գումարները հաշվետվության մեջ

Անի.

Աշխատողին ազատելուց Ձ9 և Ձև 10 ում վերջնահաշվարկի գումարները ներառվու՞մ են, թե՞ ոչ, քանի որ մենք գիտենք` վերջնահաշվարկից սոց. չի պահվում և սոց. հաշվետվության մեջ չի ներառվում:

ԱՁ-ն աշխատող գրանցելու համար հայտ է ներկայացրել սոցապ

Սրբուհի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն աշխատող գրանցելու համար հայտ է ներկայացրել սոցապ, այնտեղ պարզվել է, որ ԱՁ իր համար հայտ չի ներկայացրել: Ասացին, որ ԱՁ-ի հայտը տուգանքով ներկայացնենք, բայց ԱՁ-ն բոլոր իր վճարումները կատարել է, խոսքը ԱՁ ամսական 5000 դրամ սոց.վճարների մասին է: Ինչքա՞ն տուգանք է հասնում ԱՁ-ին հայտը չներկայացնելու համար: ԱՁ-ն գործում է 1 տարի 4 ամիս և կարո՞ղ է որևէ կերպ խուսափել այդ տուգանքից: Ես լսել եմ, որ հիմա հայտի համար տուգանք չի հասնում, խնդրում եմ գրեք օրենքը, որտեղ կարող եմ կարդալ այս մասին, շատ շնոորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է ներկայացնել ԱԱՀ տեղեկանք

Դավիթ Աատրյան.

Եթե ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և հարկային հաշիվներ է դուրս գրում միայն էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ի տեղեկանք պե՞տք է արդյոք ներկայացնի, եթե մատակարարից ստացել է թղթային հարկային հաշիվ: