Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

Արդյո՞ք ծախսը շահութահարկից նվազեցվող է

Արթուր.

Բարև ձեզ: Կազմակերպությունը վաճառում է համակարգիչներ և որոշել է համակարգիչ գնողին նվիրել ինտերնետային ֆլեշ, որը ձեռք է բերել Վիվասելից: Ֆլեշկաների արժեքը կարելի՞ է համարել շահութահարկից նվազեցվող ծախս:

Ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում

Վարդան.

Խնդրում եմ պարզաբանել, եթե ես որպես անհատ ձեռներեց ուզում եմ զբաղվել պատվերով ապրանքների առաքման ծառայությամբ և միաժամանակ ապրանքների վաճառքով, ապա ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում:

Կազմակերպությունը ձեռք է բերել տեխնիկա

Rip.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. կազմակերպությունը ձեռք է բերել տեխնիկա, առուվաճառքի պայմանագրում գինը նշելով 10 810 000 ՀՀ դրամ, այդ գումարի նկատմամբ հաշվել է 1 201 100 դրամ եկամտահարկ և վճարել է բյուջե: Իրավունք ունե՞ր կազմակերպությունը եկամտահարկի նշված գումարը որպես ծախս ծախսագրեր, թե՞ ոչ:

Ինչքա՞ն կկազմի աշխատողին վճարվելիք գումարը

Ն.

Բարև ձեզ: Աշխատողն ինձ մոտ աշխատել է ապրիլի 1-ից հուլիսի 30, և հաշվարկվել է ամսական 65 000 դրամ աշխատավարձ, առձեռն 59 995 դրամ: Ասացեք խնդրեմ, ինչքա՞ն կկազմի աշխատողին վճարվելիք գումարը, որում ներառված կլինի վերջնահաշվարկը, և ինչքա՞ն կկազմի սոց. վճարն ու եկամտահարկը: Պե՞տք է տեղեկացնել այլ տեսչություններին ազատվելու մասին: Խնդրում եմ բացատրել քայլերով: Վերջում նշեմ` կազմակերպությունն աշխատում է շաբաթական 5 օր:

Նախապես շնորհակալություն:

Սոցիալական վճարների վերաբերյալ

Անի.

Հարգելի հաշվապահներ, գործատուի սոց. վճարը մտնու՞մ է արդյոք ինքնարժեքի մեջ, և ինչպե՞ս է ձևակերպումը` աշխատողի սոցի և գործատուի սոց-ի: Եվ մյուս հարցը` ո՞ր աշխատողի սոց.-ն է համարվում վարչական ծախս:

ԱԱՀ վճարող համարվելու համար

Inga.

Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է համաձայն դիմումի, որը պետք է ներկայացնել յուրաքանչյուր եռամսյակ, բայց արդեն 2 եռամսյակ է, չի ներկայացնում տվյալ դիմումը, սակայն աշխատում է էլ. հաշիվների ծրագրով, դրան համապատասխան ԱԱՀ-ով հաշիվներ ենք դուրս գրում: Մի խոսքով իսկական ԱԱՀ վճարողի պես ենք մեզ պահում և հարկեր վճարում: Հիմա կարո՞ղ է հանկարծ տուգանք ստանանք: Շնորհակալություն:

Ինչպե՞ս է պահվում եկամտահարկը

Arpi.

Խնդրում եմ ինձ ասեք` եթե կես դրույքով աշխատողի աշխատավարձը 30000 դրամ է, ապա ինչպե՞ս է պահվում եկամտահարկը:

ԱԱՀ տեղեկանքի վերաբերյալ

Akva.

Բարև: 1-ին և 2-րդ եռամսյակների` մատակարներից ստացված ու գնորդներին դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ ԱԱՀ տեղեկանքում ապրանքի գումարը և ԱԱՀ-ն ներկայացրել եմ դրամներով 1000-ով ներկայացնելու փոխարեն: Կամերալով ստուգման ժամանակ պարզվել է, որ նշված հաշիվների գումարները դարձել են միլիոններ, որը սխալ է, օրինակ ԱԱՀ 25 հազ. փոխարեն 25 մլն: Սա միայն վերաբերվել է 2-րդ եռամսյակին: Ինչպե՞ս վարվեմ, ճշգրտում մտցնե՞մ նաև առաջին եռամսյակի տեղեկանքում:

Ֆիզ. անձը ՍՊԸ-ին մատուցել է ծառայություն

Բենո.

Հարգելի կոլեգաներ, ֆիզ. անձը ՍՊԸ-ին մատուցել է ծառայություն, որի արժեքն է 987 000 դրամ: Խնդրում եմ, ինձ ասեք` ինչքան եկամտահարկ պետք է վճարել:

ՍՊԸ կատարել է բարեգործություն

Anonymous.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես մի հարց ունեմ, խնդրում ինձ օգնել: Եթե ՍՊԸ կատարել է բարեգործություն, այդ դեպքում նա պետությանը հարկերը քի՞չ է վճարում:

Արդյո՞ք հաշվարկվում է եկամտահարկ

Hovhannes.

Կազմակերպության համար ոչ կազմակերպության աշխատակիցը կատարել է աշխատանք, և նրան ըստ պայմանագրի վճարվելու է 35000 ՀՀ դրամ աշխատավարձ աշխատանքի դիմաց: Նրանից ինչպե՞ս է հաշվարկվում եկամտահարկը: Կամ հաշվարկվու՞մ է եկամտահարկ, թե՞ ոչ:
Խնդրում եմ պատասխանել:

Կազմակերպությունը չի համարվում ԱԱՀ վճարող

Edgar.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը չի համարվում ԱԱՀ վճարող: Իրականացնում է մանրածախ վաճառք խանութից և մեծածախ վաճառք պահեստից: Խանութում առկա է ՀԴՄ: Արդյո՞ք ՀԴՄ-ի առկայությունը պարտադիր է նաև պահեստում, թե՞ կարելի է օգտագործել առաքման գիրք: Սակայն եթե հաշվի առնենք, որ կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի համարվում, կարելի է ենթադրել, որ առաքման գիրքն էլ պարտադիր չէ: Պարտադիր չէ նաև ՀԴՄ-ն, քանի որ ըստ ՀԴՄ-ի կիրառման մասին օրենքի ՀԴՄ-ն պարտադիր է միայն մանրածախ վաճառք իրականացնելիս: Այս դեպքում ինչպե՞ս է պետք վարվել: Հարցին պատասխանելիս խնդրում եմ հնարավորությոն դեպքում հղում անել համապատասխան օրենքներին կամ կարգին:

ԼՂՀ հարկային օրենսդրություն

Գայանե Ա.

Հարգելի հաշվապահներ, ովքե՞ր են տեղյակ ԼՂՀ-ի հարկային օրենքներից: Կա՞ արդյոք տարբերություն ՀՀ հարկային օրենքների և ԼՂՀ օրենքների միջև: Որտեղի՞ց կարող եմ գտնել ԼՂՀ հարկային օրենքները: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պահվում է եկամտահարկ

Սուսաննա.

Խնդրում եմ պատասխանել, հղիության և ծննդաբերության նպաստից արդյո՞ք եկամտահարկ պահվում է, թե՞ ոչ, և եթե այո, խնդրում եմ ասել հաշվարկման կարգը:

Ավտոտեխսպասարկման գործունեության սահմանային չափերի վերաբերյալ

Edgar.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: Ավտոտեխսպասարկման կենտրոնը աշխատում է հաստատագրված վճարների հարկման դաշտում: Ունի 3 աշխատատեղ: Հաստատագրված վճարներով հարկման դաշտից դուրս գալու և ընդհանուր հարկման դաշտ ընկնելու համար իրացման շրջանառությունը ամսվա կտրվածքով պետք է գերազանցի 800.0՞, թե՞ 2400.0 դրամը:

ՍՊԸ վարձակալության է տվել իր տարածքը

Սյուզի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ մի հարց է հետաքրքրում: Եթե ՍՊԸ-ն մեկ այլ ՍՊԸ-ին վարձակալությամբ տարածք է տվել, վարձակալության չափը պետք է լինի կադաստրային արժեքի 5 տոկոսից ոչ պակաս: Այսինքն՝ եթե 46 000 000 է կադաստրային արժեքը, ուրեմն պետք է լինի մինիմում 46000000*5%/12=191667 դրամ: Ճի՞շտ եմ արդյոք: Եվ եթե ենթադրենք՝ սահմանվել է 50 000 դրամ, ոչ մի աշխատող չունի, այսինքն՝ ծախսը միայն իր աշխատավարձն է ու սոցը, դրանք պետք է հանվե՞ն 191 667-ից ելնելով: Այսինքն՝ հիմք վերցնենք մեր 50 000 դրամը: Դրանց տարբերության 20 տոկո՞սն է մեր շահութահարկը: Եվ մի հարց էլ: Վարձակալության դեպքում (ի նկատի ունեմ` ոչ մի գործառնություն չի իրականացնում կազմակերպությունը, միայն իր տարածքի վարձատվությունն է), եռամսյակային շահութահարկի 1 տոկոսները, ավելի ճիշտ` նվազագույն շահութահարկը, պե՞տք է փոխանցել, թե՞ կանխավճարի ու 1 տոկոսի մեծ թիվը:

ԱԱՀ հաշվանցում

Անի.

Բարև Ձեզ,սիրելի հաշվապահներ: Ընկերությունը համարվում է ԱԱՀ չվճարող, սակայն հաճախ Վրաստանից ապրանքներ է ներմուծում: Կցանկանայի իմանալ, թե այդ դեպքում ինչպես է կատարվում ԱԱՀ-ի հաշվանցումը:

Ապրանքի արտահանում

Nazeli.

Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և դժվարանում եմ այս հարցում: Ուզում ենք արտահանում կատարել Ռուսաստանի Դաշնություն: Խնդրում եմ պարզաբանել, արտահանման ժամանակ, երբ ԱԱՀ-ով չենք ուղարկում և դուրս ենք գրում սովորական հաշիվ, ի՞նչ հիմքի վրա ենք պահանջում պետությունից ԱԱՀ և ի՞նչ կարգով է այն կատարվում, ինչպե՞ս է արտացոլվում ԱԱՀ հաշվետվության մեջ: Շնորհակալություն:

Արդյո՞ք առաջանում է եկամտահարկի պարտավորություն

Արտակ.

Ես ունեմ երկու բնակարան: 1 տարվա ընթացքում երկու բնակարանը վաճառելու կամ նվիրատվության դեպքում արդյո՞ք ես պետք է եկամտահարկ վճարեմ: