Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

ԱԱՀ հաշվարկի ժամանակ

Ella.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասել, 01/01/11թ. ԱԱՀ հաշվարկի ժամանակ վառելիքի հաշվանցում չի արվում: Հարցս հետևյալն է. բենզինը նույնպե՞ս ազատված է ԱԱՀ-ից, թ՞ե հաշվանցում են: Շնորհակալություն:

Հարկերի վերաբերյալ

Անժելա.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ես Ա/Ձ եմ, հարկերի վճարման ի՞նչ տարբերություն կա վաճառող ունենալու և չունենալու դեպքում:

Նվազագույն եկամտահարկի վերաբերյալ

Sofia.

Խնդրում եմ օգնել մեկ հարցում, համաձայն եկամտահարկի օրենքի 29 հոդվածի Ա/Ձ-ները եկամտահարկի կանխավճարներ են մուծում յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ, իսկ 29.1 հոդվածում, որտեղ խոսվում է եկամտահարկի նվազագույն գումարի մասին, որը վճարվում է նախորդ եռամսյակի հասույթի 1 տոկոսի չափով, նշված չի վճարման վերջնաժամկետը, արդյո՞ք այս դեպքում էլ կիրառվում է 29 հոդվածի ժամկետները: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել եկամտահարկը

Ella.

Եթե ՍՊԸ հետ ֆիզ. անձի հետ կնքում են տրանսպորտի վարձակալության պայմանագիր, այսինքն 2 մեքենա է վարձակալվել, և դրա համար վճարվել է 2-րդ եռամսյակում 500 000 դրամ, իսկ 3-րդ եռամսյակում 900 000 դրամ, որքա՞ն կկազմի եկամտահարկը: Ինչպե՞ս են հաշվարկում եկամտահարկը, ի՞նչ դրույքաչափով: Շնորհակալություն:

Պահվու՞մ է արդյոք 3 % սոց. վճար

Meline.

Խնդրում եմ ասեք, 32500 դրամ նվազագույն աշխատավարձից 3% սոց. վճար պահվու՞մ է, թե ոչ:

Գույքահարկի հաշվարկ

Արմինե.

Խնդրում եմ օգնել: Ինձ պետք ե հաշվարկել 1996թ. “Գրանդ Շիրոկի” մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, եթե տվյալ մեքենայի շարժիչն 150-212 ձիաուժ է, աշխատանքային ծավալն 5.2: Մեքենան ամենագնաց է: Մինչև 2008թ. գույքահարկն մուծած է: Խնդրում եմ հաշվարկել` մինչև օրս ինչքան գույքահարկ պետք է վճարենք: Եթե կարելի է` հաշվարկման ձևն գրեք: Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ վճարող համարվելու համար

Տիգրան.

Եթե շրջանառությունս փոքր է, սակայն ցանկանում եմ աշխատել ԱԱՀ -ով, տարվա ընդացքում ցանկացած ժամանակ կարո՞ղ եմ հայտարարություն տալ ԱԱՀ-ով աշխատելու վերաբերյալ:

Արդյո՞ք պահվում է եկամտահարկ

Լուսիկ.

Հղիության և ծննդաբերության նպաստից եկամտահարկ պահվու՞մ է, թե՞ ոչ, եթե պահվում է, ապա ի՞նչ կարգով:

Հարկային արտոնությունների վերաբերյալ

Մնացական.

Հարգելի կոլեգաներ,
ԱԱՀ չվճարող նոր բացված կազմակերպությունը, որը աշխատում է ՓՄՁ դաշտում, արդյոք ունի՞ հարկային արտոնություններ շահութահարկի գծով:

ՓՄՁ շահութահարկ

gayane.

Խնդրում եմ պատասխանել` 2010-թ. համար ՓՄՁ-ի շահութահարկը քանի՞ տոկոս պետք է հաշվարկել, եթե ՍՊԸ է և զբաղվում է առևտրով:

Առաջանու՞մ է արդյոք պարտավորություն

Լիանա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Առաջանու՞մ է արդյոք գործատուի մոտ սոց. պարտավորություն, եթե աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում իր դիմումի համաձայն: Եթե հնարավոր է, խնդրում եմ պատասխանը հիմնավորել օրենքի կետով: Շնորհակալություն:

Հայտարարություն շահութահարկի կանխատեսման մասին

Աշոտ.

Հարգելի կոլեգաներ, ես լսել եմ, որ շահութահարկի կանխատեսման մասին հայտարարությունը պետք է տրվի ՊԵԿ-ի հաստատված ձևով, եթե ինչ որ մեկը կարող է օգնել այդ հարցում, խնդրում եմ պատասխանեք:
Կանխավ շնորհակալություն:

Նվազեցումներ շահութահարկի գծով

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է շահութահարկի գծով նվազեցումներին: Ներմուծող կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք ներմուծման ժամանակ բեռնափոխադրումների հետ կապված ծախսերը միանվագ ձևակերպել հաշվետու տարում: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում:

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է

Ella.

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, սակայն գնում է հումք նյութեր առանց ԱԱՀ և օգտագործում է շինարարության մեջ, ԱԱՀ հաշվարկի մեջ այդ գումարից հաշվանցու՞մ են 16.67%, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Եկամտահարկի վերաբերյալ

Մուշեղ.

Անաշխատունակության նպաստից գանձվու՞մ է եկամտահարկ:

ԱԱՀ վճարող համարվելու համար

Հերմինե.

Հարգելի հաշվապահներ , Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ Օրենքի 3-րդ հոդվածի «է» կետից հետո առաջին պարբերությունում գրավոր հայտարարությունը փոխվել է վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով գրավոր հայտարարություն:
Ինչ-որ մեկը տեղեխություն ունի՞, թե ինչ ձև է դա, որտե՞ղ կարող եմ գտնել:

ՀՀ Օրենքը ԱԱՀ-ի մասին.

Անձինք, որոնք, սույն հոդվածի առաջին պարբերության համաձայն, չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով գրավոր հայտարարություն են ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ, հայտարարությունում նշված օրվանից, բայց ոչ շուտ, քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից, համարվում են ԱԱՀ վճարողներ:

Սոցիալական ապահովության գերավճարների մասին

Աիդա.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Կազմակերպությունը սոցվ. ճարների գծով 01.12.2010թ.-ի դրությամբ ունեցել է որոշակի գերավճար: Արդյո՞ք դա կհաշվանցվի հաջորդ ամսվա հաշվարկին: Նաև մի հարց` սոց. վճարների ուշացման դեպքում ի՞նչ տուգանք կարող է լինել:
Նախապես շնորհակալություն:

Սոց. վճարի հաշվարկ

Ella.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել մի հարցով: Դեկտեմբերի 1-ից գործատուի սոց. վճարի դրույքաչափը որքա՞ն է կազմում, և եթե օտարերկրացին դեկտեմբեր ամսում չի աշխատել, ապա այդ դեպքում գործատուի սոց. վճարը հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Շնորհակալ եմ:

Հարկեր աշխատավարձից

Արմեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ բացատրեք. օրինակ, ՍՊԸ-ն ունի մեկ աշխատող` տնօրեն, որի աշխատավարձը 60000 դրամ է: Ի՞նչ հարկեր է վճարում ՍՊԸ-ն և ի՞նչ ժամանակացույցով: Խնդրում եմ առավել մանրամասն, եթե հնարավոր է: Շնորհակալ եմ: