Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

Գույքահարկի վերաբերյալ

Ա.Անուշիկ.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Մենք մեր գույքահարկի բազայում ունենք այնպիսի մեքենաներ, որոնք գրանցված են, ասենք, 1999թ.-ից և մինչև այսօր գույքահարկ չեն վճարել ոչ մի անգամ: Եվ ֆիզ. անձը բերում է խոտանման տեղեկանքը, որ ինքը մեքենան խոտանել է 2009թ.-ի, ասենք, հոկտեմբերին: Ճիշտ է՝ նրա վրա այլևս գումար չի հաշվարկվում այդ ամսաթվից հետո, բայց չէ՞ որ տվյալ ֆիզ. անձի վրա մնում է 1999-2009թթ. ընկած ժամանակահատվածի կուտակված գույքահարկի (ապառք+տույժ) գումարը՝ որպես պարտք: Բայց չէ՞ որ եթե մարդը խոտանել է մեքենան, այդ պարտքը այլևս չի վճարի: Արդյո՞ք չկա մի որևէ օրենք, մի որևէ մեխանիզմ՝ լուծելու այս խնդիրը: Խնդրում եմ պատասխանել: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

ՀԿ-ների վերաբերյալ

Ruzanna.

Ես կուզեի իմանալ, արդյոք հասարակական կազմակերպությունները հարկեր վճարում են, եթե այո, ապա ի՞նչ հարկեր:

Եթե հաշիվ-ապրանքագրում ԱԱՀ-ն առանձնացված չէ

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, եթե հաշիվ-ապրանքագրում ԱԱՀ-ն առանձնացված չէ, և ընդհանուր գումարը գերազանցում է 100000 դրամը, հարկային մարմնին տեղեկանք ներկայացնել պետք է, թե ոչ:

Եթե ՍՊԸ-ն զբաղվում է թերթերի տպագրությամբ և իրացմամբ

Արմեն.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
Եթե ՍՊԸ-ն զբաղվում է թերթերի տպագրությամբ և իրացմամբ ապա օգտվում է ԱԱՀ արտոնությունից (զրոյական), բայց եթե դրա հետ միասին կատարում է նաև գովազդային ծառայություն մատուցմամբ, ապա 58,35 միլիոն դրամ գերազանցելու դեպքում հարկվելու է միայն գովազդայինի մասով, թե ընդհանուրի (գովազդ + թերթերի իրացում) մասով. Շնորհակալություն:

ՍՊԸ-ն չունի աշխատող

Դ.

Բարև, մի հարց ունեմ . ՍՊԸ – ն չունի աշխատող, միայն նրա տերն է , չի ստացել եկամուտ , ի՞նչ հարկ նա պետք է վճարի:

Եթե կազմակերպությունը համարվում է հաստատագրված հարկ վճարող

Աննա.

Բարև ձեզ,ես ուզում եմ իմանալ, եթե կազմակերպությունը համարվում է հաստատագրված հարկ վճարող, նրա վրա տարածվում է այն օրենքը,ՓՄՁ-ներում ստուգումների կասեցման մասին, որը գործելու է մինչև 2011թ-ի հունվարի 1-ը: Կանխավ շնորհակալ եմ:

Գույքահարկի վերաբերյալ

Արայիկ.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում.
2010թ. – հուլիսի 13 դրությամբ քաղաքապետարանից հաշվարկվել և բնակչին (ոչ իրավաբանական) ներկայացվել է 1999-2003 թվականի համար գույքահարկի պարտք բնակելի տարածության համար և պահանջում են վճարել:
Հարցս հետևյալն է. քանի որ գույքահարկն էլ հարկատեսակ, արդյոք այս դեպքում գործում է հարկերի մասին վաղեմության պարտքի չվճարման կարգը: Քաղաքացին պիտի պարտադիր վճարի այդ գումարը, թե ոչ:
Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:

Մարդատար ավտոմեքենայի գույքահարկ

Լուսինե.

Խնդրում եմ պատասխանել իմ մի հարցին: Կարող եք ասել ինչպես հաշվել 1999թ. մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի շարժիչի հզորությունը (ԿՎՏ/Ձ.Ու)130/177: Կանխավ շնորհակալ եմ:

Արտասահմանյան ընկերությունը մատուցում է ծառայություն

Հասմիկ.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Եթե կազմակերպության համար արտասահմանյան ընկերություն, որը գտնվում է Անգլիայում, մատուցում է ծառայություն, իսկ ավելի կոնկրետ փորձանմուշներ (հանքաքար) պիտի ուղարկվի, որը պիտի ենթարկվի մանրամասն զննության: Արդյոք այս գործարքից առաջանում է որևէ հարկային պարտավորություն:

Արձակուրդայինի հաշվարկ

Լիլիթ.

Ինչպե՞ս հաշվեմ արձակուրդային: Այն ևս հարկվում է սոցապ հարկերի պես` 3% և գործատուի վճարած: Եկամտահարկը կախված չէ՞ դրանից: Շնորհակալություն:

ՍՊԸ-ում 5 աշխատող է

Նառա.

Եթե մեր ՍՊԸ-ում 5 աշխատող է, այսինքն ես հանձնում եմ 3 ամիսը մեկ սոց-հաշվետվությունը, իսկ աշխատողս օգոստոսին է գնալու դեկրետ, ես պե՞տք է միայն հոկտեմբերին -եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելիս նշեմ նպաստի չափը և տեղեկանք վերցնեմ հարկայինից: Կարո՞ղ է հետագայում ասեն, որ ժամկետը անցել է: Եվ մի հատ էլ հարցˋ ես օգոստոսի սոց-ը պետք է չփոխանցե՞մ, այլ տամ աշխատողիսˋ նպաստի մի մասը փակելու համար: Իսկ 3% փոխանցու՞մ եմ:

Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ԱԱՀ վճարող չհանդիսացող կազմակերպությունը 100000 դրամը գերազանցող հարկային հաշվի դեպքում (երբ ձեռք բերողն ինքն է) հարկային մարմնին տեղեկանք պե՞տք է ներկայացնի, թե` ոչ:
Շնորհակալություն:

ԱԱՀ-ի հաշվանցում

Նաիրա.

Հարգելի հաշվապահներ,խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը.
2008 թվականին ընկերությունը ներմուծել է անմիջական արտադրողից ապակյա շշեր խմիչք շշալցնելու համար: ԱԱՀ-ն,որ մուծվել է հայտարարագրելիս չի հաշվանցվել և հետաձգվել է և հաշվանցվել է համամասնորեն միայն խմբաքանակում ընդգրկված շշերի չափով ամեն արտահանման ժամանակ:Որպես հղում եղել է հոդված 26-ը և այն,որ ապակյա շիշը հանդիսանում է բազմակի օգտագործման տարա:Ինձ թվում է,որ սխալ եմ վարվել:

Ապրանքի վաճառք զեղչով

Կամո.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Ունեմ մեկ հարց, շատ շնորհակալ կլինեմ, եթե հղում տաք, թե որտեղից կարդամ: Եթե ապրանքը վաճառում ենք զեղչով (գների գրանցման գրքում ֆիքսված գնից եժան,) ԱԱՀ-ի և շահութահարկի հարկման բազան որ գինն է հանդիսանում` փաստացի վաճառքի, թե գրանցված: Կանխավ շնորհակալ եմ:

Բենզինի գնման ֆակտուրա

N.N.

Հարգելի կոլեգաներ արդյոք կա նման օրենք, որ բենզինի գնման ֆակտուրայում նշված գումարից կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն անկախ այն բանից, որ բենզինի ֆակտուրաներում ԱԱՀ-ն առանձին չի նշվում: Խնդրում եմ նշել, որ օրենքի համաձայն:

Հարկերի մասին ՀՀ օրենքի Հոդված 11

Մանե.

Հարկերի մասին ՀՀ օրենքի Հոդված 11-ում նշված է թե հարկման նպատակով ովքեր են համարվում փոխկապակցված անձինք և անձանց խումբ: Պրակտիկայում կամ ՀՀ հարկային օրենսգրքում որ հարկատեսակի մասին օրենքում է կիրառվում այս հոդվածը:

Շինանյութի առևտուր

Ալլա.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
Ես հանդես եմ գալիս որպես անհատ ձեռներեց և զբաղվում եմ մանրածախ առևտրով /շինանյութ/:Չեմ աշխաատում ԱԱՀ-ի դաշտում: Չունեմ աշխատողներ և բոլոր բիզնես հարցերը լուծում եմ սեփական ուժերով: Ես, հանդես գալով որպես անհատ ձեռներեց, սոցվճար կատարում եմ յուրաքանչյուր ամիս հինգ հազար դրամ և յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում վիճվարչություն:
Խնդրում եմ պատասխանել ինձ, արդյոք որևէ հարկային պարտավորություններ ունեմ և հասույթ իրացումից 2% տարեկան կտրվածքով պետք է վճարեմ, թե ոչ;
Կանխավ շնորհակալություն:

Մաքսային արժեքի վերաբերյալ

Ռաֆս.

Ողջույն արդի Հայ հաշվապահական մտքի ներկայացուցիչներին ! 🙂
Ժողովուրդ այսպիսի մի իրավիճակ.
Ներմուծվել է ապրանքների խմբաքանակ, ասենք 10 տեսակի, որոնք ունեն մեկը մյուսից զգալիորեն տարբերվող “ինվոյսային” գին : Մաքսային մարմինների կողմից այդ բոլոր տասը տեսակի ապրանքները գնահատվել են նույն գնով(ելնելով կիլոգրամի հսկիչ գնից) և սահմանվել այդ խմբաքանակի մաքսային արժեք: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է յուրաքանչյուր ապրանքատեսակի համար նույնականացնել իրեն բաժին ընկնող մաքասային արժեքը, հետագայում “բացասական ԱԱՀ”-ի հարթության մեջ ամուր կանգնելու նպատակով 🙂
P.S. Հաջորդ քայլով, խնդիրը բարդացնելու համար, ասեմ որ ինվոյսում չափի միավորը “հատ”-ն է , ի տարբերություն մաքսայինի “կգ”-ի :

Պահվու՞մ է արդյոք սոց. վճար

Մելինե.

Խնդրում եմ պատասխանեք, վերջնաշվարկի սոց վճարը 3% պահվում է, է թե ոչ: Գործատուի կողմից հաշվարկվում է պարտադիր սոց վճարը, թե ոչ:

Կուտակված շահույթ

Հայկ.

Հարգելի կոլեգաներ խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` 2008թ.կազմակերպ. ունի կուտակված շահույթ, որը հիմնադիրները որոշել են թողնել ՍՊԸ-ի տրամադրության տակ ընթացիկ գործունեության համար(որպես տոկոսով փոխառություն կազմակերպությանը ),հնարավոր է այդպիսի բան, ինչպես է դա արտացոլվելու 2009-ի բալանսում և վճարված տոկոսների համար արդյոք հաշվարկվում է եկամտահարկ: