Category: Հարց ու պատասխան
Մարդատար ավտոմեքենայի գույքահարկ
Լուսինե.
Խնդրում եմ պատասխանել իմ մի հարցին: Կարող եք ասել ինչպես հաշվել 1999թ. մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի շարժիչի հզորությունը (ԿՎՏ/Ձ.Ու)130/177: Կանխավ շնորհակալ եմ:
ՀԴՄ-ի վերաբերյալ
Լիլի.
Ինձ հետաքրքրում է հաստատագրված վճարով աշխատող ՍՊԸ-ն (ավտոտեխսպասարկման կայանների գործունեություն) հսկիչ-դրամարկղային մեքենաներ պետք է տեղադրել, թե ոչ, եթե այո, ապա ո՞ր դեպքում:
Արտասահմանյան ընկերությունը մատուցում է ծառայություն
Հասմիկ.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Եթե կազմակերպության համար արտասահմանյան ընկերություն, որը գտնվում է Անգլիայում, մատուցում է ծառայություն, իսկ ավելի կոնկրետ փորձանմուշներ (հանքաքար) պիտի ուղարկվի, որը պիտի ենթարկվի մանրամասն զննության: Արդյոք այս գործարքից առաջանում է որևէ հարկային պարտավորություն:
Միակողմանի գնման ակտերով կատարված գնումներ
Աննա.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ ինձ օգնել, եթե Ա/Ձ-ն հասույթի գիրք չի լրացնում, գործունեություն է իրականացնում հանրային սննդի ոլորտում, նյութերի ի՞նչ հաշվառում պետք է վարի: Ինչպե՞ս կարող են վերահսկել միակողմանի գնման ակտերով կատարված գնումների չափը:
Հղիության և ծննդաբերության նպաստ
Լիլիթ.
Հարգելի գործընկերներ, կարող եք պատասխանել, թե հղի աշխատողը առնվազն ինչքան ժամանակ պետք է աշխատի, որպեսզի ստանա ամբողջ դեկրետայինը:
Ձև Ֆ1-ի վերաբերյալ
Manush.
Բարև ձեզ, ես ուզում եմ իմանամ սոց ներկայացվող Ձև ֆ1 հայտը ո՞ր թվականից ենք սկսել ներկայացնել, քանի որ ես ունեմ աշխատող, որը գնացել է ֆիզ.արձակուրդ 2006թ., ու դրանից հետո էլ աշխատողը դարձյալ գնացել է ֆիզ. արձակուրդ ու հիմա վերադարձել է աշխատանքի, ուզում եմ իմանամ` հիմա ես հայտ ներկայացնեմ, թե` ոչ, քանի որ ինձ մոտ չկա նրա աշխատանքի ընդունման սոցի հայտը, չգիտեմ դա իմ սխալն է, որ չկա, թե ուղղակի 2006թ. դեռ չի եղել այդ հաշվետվության ձևը:
Կանխավ շնորհակալություն:
Արձակուրդայինի հաշվարկ
Լիլիթ.
Ինչպե՞ս հաշվեմ արձակուրդային: Այն ևս հարկվում է սոցապ հարկերի պես` 3% և գործատուի վճարած: Եկամտահարկը կախված չէ՞ դրանից: Շնորհակալություն:
Սոց. հատկացում գործատուի կողմից
Hayk.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` մեր աշխատակիցը 28 օրվա համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, մնացած 2 օրվա աշխատավարձը կազմում է 18 հազ. դրամ, այդ 18 հազ-ի համար պետք է հաշվարկվի 7000 դր. գործատուի սոց, թե ոչ:
Բյուլետենի պատճե
Anush.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, սոց հաշվետվության մեջ հղիության նպաստ եմ հաշվել, հաշվետվությունը հարկային ներկայացնելու ժամանակ բյուլետենի պատճեն նույնպե՞ս պետք է ուղարկել:
Նոր հաշիվ-ապրանքագրեր
Ժաննա.
Բարև բոլորին:
Խնդրում եմ օգնեք: Հուլիսից ովքե՞ր են դուրս գրելու հաշիվ ապրանքագրեր հարկայինից ստացված բլանկների վրա: Կանխավ շնորհակալ եմ:
ՍՊԸ-ում 5 աշխատող է
Նառա.
Եթե մեր ՍՊԸ-ում 5 աշխատող է, այսինքն ես հանձնում եմ 3 ամիսը մեկ սոց-հաշվետվությունը, իսկ աշխատողս օգոստոսին է գնալու դեկրետ, ես պե՞տք է միայն հոկտեմբերին -եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելիս նշեմ նպաստի չափը և տեղեկանք վերցնեմ հարկայինից: Կարո՞ղ է հետագայում ասեն, որ ժամկետը անցել է: Եվ մի հատ էլ հարցˋ ես օգոստոսի սոց-ը պետք է չփոխանցե՞մ, այլ տամ աշխատողիսˋ նպաստի մի մասը փակելու համար: Իսկ 3% փոխանցու՞մ եմ:
Ոչ ռեզիդենտի հրավերք սեմինարի
Հովհաննես.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ Ձեր կարծիքը հետևյալի մասին.
Վրաստանի քաղաքացի (ոչ ռեզիդենտ) է հրավիրում ենք մեկ օրյա սեմինար անցկացնելու համար:
1.Կնքում ենք ծառայության մատուցման պայմանագիր, որպես հարկային գործակալ պահում եմ 10 % եկամտահարկ, ծառայության դիմաց վճարումը եվրոյով է, պայմանագրի մեջ նշե՞մ օրինակ 150 եվրոյին համարժեք դրամ:
2.Քանի որ կազմակերպությունը ունի միայն դրամային դրամարկղ, ես առ հաշիվ դրամ եմ տրամադրում աշխատակցին, ինքը փոխարկում է և վճարում է ծառայության դիմաց:
Բերում է հաշվետվություն փոխարկման անդորրագիր և ստացական վճարումը հիմնավորելու համար :
3. Սոցապի ձևերը չեմ լրացնում :
Եթե ինչ որ բան չեմ նշել, կամ գրածս սխալ է, ասեք, ինչպե՞ս վարվեմ:
Տեղեկություն գրանցված հաշվապահի մասին
Tereza.
Բարև ձեզ, ես ուզում եմ իմանալ, հարկայինը գրանցված հաշվապաների մասին տեղեկություն տրամադրու՞մ է աշխատանքի տեսչություն և սոց. ծառայություն:
Ա/Ձ-ն աշխատելու է վարձակալված տարածքում
Արթուր.
Բարև ձեզ, եթե հնարավոր է օգնեք.
Ես ցանկանում եմ հիմնել Ա/Ձ, որը աշխատելու է վարձով վերցրած տարածքում, ցանկանում եմ իմանալ վարձակալության պայմանագիրը պետք է կնքել, նոր զբաղվել ա/ձ ով, թե սկզբից գրանցեմ ա/ձ-ն, նոր արդեն ա/ձ-ով կնքեմ պայմանագիրը, նախապես շնորհակալություն:
Առհաշիվ գումարի տրամադրում
Արփինե.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, թե որքան է օրենքով թույլատրելի միանվագ առհաշիվ տրվող գումարի չափը, օրվա և ամսվա կտրվածքով: Կանխավ շնորհակալություն:
Մի առաջարկություն, եթե հնարավոր է, Ձեր կայքի փաստաթղթեր կամ հաշվետվություն բաժնում տեղադրեք առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվության ձևը:
Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ
Լիլիթ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ԱԱՀ վճարող չհանդիսացող կազմակերպությունը 100000 դրամը գերազանցող հարկային հաշվի դեպքում (երբ ձեռք բերողն ինքն է) հարկային մարմնին տեղեկանք պե՞տք է ներկայացնի, թե` ոչ:
Շնորհակալություն:
Որակավորման քննություններ
Lianna.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Մի խնդրանք ունեմ, եթե կարող եք օգնեք: Ցանկանում եմ պատրաստվել հաշվապահի որակավորման քննությանը և խնդրում եմ ուղղություն տալ:
Քանի՞ առաքման գիրք է հարկավոր
Հասմիկ.
Բարև Ձեզ.Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին.
Ընկերությունը իր կողմից արտադրած արտադրանքը պահեստից իրեն պատկանող 2 ավտոմեքենաներով առաքում է տարբեր խանութներ.տվյալ դեպքում քանի առաքման գիրք պետք է լինի (պահեստի համար առանձին, մեքենաների համար առանձին, թե մեկ առաքման գիրք, քանի որ նույն հասցեից են մեքենաները ապրանքը առաքում):
Կանխավ շնորհակալություն:
ԱԱՀ-ի հաշվանցում
Նաիրա.
Հարգելի հաշվապահներ,խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը.
2008 թվականին ընկերությունը ներմուծել է անմիջական արտադրողից ապակյա շշեր խմիչք շշալցնելու համար: ԱԱՀ-ն,որ մուծվել է հայտարարագրելիս չի հաշվանցվել և հետաձգվել է և հաշվանցվել է համամասնորեն միայն խմբաքանակում ընդգրկված շշերի չափով ամեն արտահանման ժամանակ:Որպես հղում եղել է հոդված 26-ը և այն,որ ապակյա շիշը հանդիսանում է բազմակի օգտագործման տարա:Ինձ թվում է,որ սխալ եմ վարվել:
Հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային եղանակով
Hayk.
Հարգելի գործընկերներ,ով կարող է ինձ պատասխանել, հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային եղանակով հուլիսից է , թե հունիս ամսվանը նույնպես պիտի այդ եղանակով ներկայացվի:
Արտարժույթի գնման հետ կապված
Hayk.
Խնդրում եմ փորձառու հաշվապահներին օգնել ինձ հետևյալ հարցում. արտարժույթի գնման հետ կապված կուրսային տարբերություններից առաջացած եկամուտը կամ ծախսը ,ինչ սկզբունքով հաշվառեմ, տվյալ օրվա ԿԲ-ի միջին փոխարժեքով, թե բանկային հաշվի քաղվածքում առկա արտարժ. փոխանակումից եկամ. կամ ծախս-ով(որպես կանոն դրանք տարբեր են լինում, քանի որ ԿԲ-ն միջին փոխարժեքը հրապարակում է ժամը 4-ից հետո):Կանխավ շնորհակալություն:
Հղիության և ծննդաբերության նպաստ
Միլենա.
Կարող եք պատասխանել, խնդրում եմ, հղիին 140 օրվա համար տրամադրվող գումարը հաշվարկելիս, հաշվի է առնվում նրա զուտ աշխատավարձը` սոց. վճարումները արված, թե հակառակը:
Շնորհակալություն
Վերջնահաշվարկ
Լիլիթ.
Խնդրում եմ պատասխանեք, ինչպես են կատարում աշխատավարձի վերջնահաշվարկ? /սկսնակ հաշվ./
Աշխատաժամանակի հաշվարկային տեղեկագիր
Ռուզաննա.
Ինչպես են լրացնում աշխատաժամանակի հաշվարկային տեղեկագիրը: Տվեք, եթե կարելի է դրա լրացման կարգը:
Հաշվապահական ծրագիր
Հարգելիներս ,կա որևէ մեկը,որ 1c предприятие ծրագրով է աշխատում:
Ապրանքի վաճառք զեղչով
Կամո.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Ունեմ մեկ հարց, շատ շնորհակալ կլինեմ, եթե հղում տաք, թե որտեղից կարդամ: Եթե ապրանքը վաճառում ենք զեղչով (գների գրանցման գրքում ֆիքսված գնից եժան,) ԱԱՀ-ի և շահութահարկի հարկման բազան որ գինն է հանդիսանում` փաստացի վաճառքի, թե գրանցված: Կանխավ շնորհակալ եմ:
Հղիության և ծննդաբերության նպաստ
Manush.
Ես ուզում եմ իմանալ ինչպես հաշվարկեմ նախածննդյան ֆիզ արձակուրդի գումարը, երբ աշխատողը աշխատել է հիմնարկում 1 տարի 9 ամիս 7 օր,ուզում եմ իմանամ վճարումը 100 տոկոսով է լինելու թե ոչ, հաշվարկից եկամտահարկ պահվելու է թե ոչ,աշխատողի դրույքը 60000 դրամ է, երբ աշխատողի միջին աշխատավարձը կազմում է 60000 դրամ:Կանխավ շնորակալություն:
Բյուլետենի վերաբերյալ
Մանուշ.
Եթե բյուլետենը հաշվարկում եմ հուլիս ամսին ու վճարում հուլիս ամսին, ապա ինչպե՞ս պետք է գրեմ սոց.-ի հաշվետվությունում, նշե՞մ հուլիսի հաշվետվությունում:
Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնում հունիս ամսից
Աննա.
Հարգելի հաշվապահներ,
Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցով: Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնում հունիս ամսից: Հունիսին ունեցել է 4 աշխատակից, սակայն հուլիս ամսվա ընթացքում ընդունել է աշխատանքի ևս 2 հոգի: 2010թ. հուլիսին սոցի եռամսյակայի՞ն, թե՞ ամսական հաշվետվություն պետք է ներկայացնի:
Կանխավ շնորհակալ եմ:
Եթե ընկերության գլխավոր հաշվապահը ազատվում է աշխատանքից
Սյուզի.
Խնդրում եմ պատասխանեք
Եթե ընկերության գլխավոր հաշվապահը ազատվում է աշխատանքից և երբեք չի գնացել արձակուրդ իր աշխատած ժամանակահատվածում, ի՞նչ փաստաթղթեր և որտե՞ղ պետք է ներկայացվեն:
Կանխավ շնորհակալ եմ:

