Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է ճիշտ աշխատել

Միլետա. Ողջույն: Ես վարձակալած տարածքում կատարում եմ դասապատրաստումներ և երբեմն, ըստ անհրաժեշտության, ներգրավում եմ այլ մանկավարժների ևս։ Ինչպե՞ս է ճիշտ աշխատել, գրանցվել որպես ԱՁ և մյուսների հետ կնքել քաղ. իրավական պայմանագի՞ր:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգեր

Արմեն. Բարև ձեզ։ Կասեք, խնդրեմ, նոր բացվող ԱՁ-ն, որը զբաղվելու է թեյի, սուրճի և չորամրգերի արտադրությամբ, ԵԱՏՄ մտնելու համար ի՞նչ ընթացակարգ պետք է անցնի, կխնդրեմ՝ մանրամասն ներկայացնեք զրոյից: Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է լուծարվել

Դավիթ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գրանցել եմ Ա/Ձ, սակայն, իրադարձություններից ելնելով, այն չի օգտագործվել (մոտ 3 ամիս), և ID քարտը չի ակտիվացվել: Ինչպե՞ս կարող եմ փակել կամ սառեցնել Ա/Ձ-ն՝ խուսափելով խնդիրներից:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի վճարում էլեկտրոնային եղանակով

Սեյրան. Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատեր եմ: Կարո՞ղ եմ առանց բանկ այցելելու կատարել հարկերի վճարումը (էլեկտրոնային ձևով):
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը զբաղվելու է բանջարեղենի առևտրով

Նվարդ. Բարև ձեզ: Ֆիզիկական անձ եմ, պատրաստվում եմ զբաղվել բանջարեղենի առևտրով, սակայն հետագայում նախատեսում եմ նաև հացաբուլկեղենի առևտրով զբաղվել: Ի՞նչ խորհուրդ կտաք, գրանցվել որպես ԱՁ՞, թե՞ կազմակերպություն: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվելու է ապրանքների ներմուծմամբ և վաճառքով

Արփինե. Հարգելի հաշվապահներ, մի քանի օր առաջ գրանցել եմ ԱՁ, գործունեությունը՝ ապրանքների ներմուծում և վաճառք, հայտարարություն եմ տվել շրջհարկով հարկվելու համար, ունեմ լիազորագրի մուտքանուն և գաղտնաբառ, սակայն չկարողացա մուտք գործել։ Խնդրում եմ ուղղորդել հետագա գործողություններ համար: Արդյոք պարտադի՞ր է բանկային հաշիվ ունենալը, որտե՞ղ է արտացոլվելու շրջանառությունս՝ բանկային քաղվածքներո՞վ, թե՞ այլ տարբերակներ կան, ինչպե՞ս եմ կատարելու ներմուծած ապրանքի (կոշիկ) մաքսազերծումը, ի՞նչ չափով եմ հարկվելու, և խանութների հետ ապրանքի դիմաց վճարները կարո՞ղ են կանխիկ լինել, թե՞ միայն հաշիվ-ապրանքագրով։ Ունեմ հաշվապահության մինիմալ գիտելիքներ, կցանկանայի ինքս վարել այն։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի հաշվետվության և հարկերի վերաբերյալ

Հայկ. Բարև ձեզ: Ես Ա/Ձ եմ, ԱԱՀ վճարող եմ: Իմ հաշվետվությունը և գոյացած հարկերը պիտի վճարեմ եռամսյակը մե՞կ, թե՞ ամեն ամիս:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է բեռնափոխադրումներով

Արևիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով և ցանկանում է բեռնափոխադրումներ կատարել դեպի Պարսկաստան, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ վավերագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով

Լիդա. ԱՁ-ն Վրաստանից ապրանք է ներկրել, հաշիվ-ապրանքագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով, նույն ԱՁ-ի ֆիզ. անձով, ինչպե՞ս դարձնել ԱՁ-ի ապրանք:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն հանդիսանում է նաև հասարակական կազմակերպության նախագահ

Սոնա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ եթե ԱՁ-ն հանդիսանում է նաև հասարակական կազմակերպության նախագահ, ապա ԱՁ-ն արդեն 20 տոկոս ԱԱՀ-ո՞վ է հարկվում: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործունեություն չծավալելու դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարել

Արթուր. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ՝ եթե Ա/Ձ բացեմ և ինչ-որ գործունեություն չծավալեմ, դրա համար գումար միևնույն է վճարելու՞ եմ, թե՞ ոչ: Եվ խնդրում եմ, ասեք՝ ընտանեկան Ա/Ձ բացելու դեպքում ի՞նչ պայմաններ են, եթե նույնպես բացեմ և գործունեություն չծավալեմ: Եթե միևնույն է պետք է վճարեմ, ապա ի՞նչ գումարներ են դրանք և որքա՞ն ժամանակը մեկ պետք է վճարվեն: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային գործակալ հանդիսանալը ինքնազբաղվածության դեպքում

Գարիկ Գևորգյան. Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Շատ շնորհակալ կլինեմ, որ պատասխանեք: Ես Ա/Ձ եմ բացել և հարկերից ազատված եմ, քանի որ ինքնազբաղված անձ եմ համարվում: Աշխատող չունեմ և ինքնուրույն լեզու եմ դասավանդում: Տարածք եմ վարձակալել, նոտարով վարձակալության պայմանագիր եմ կնքել վարձատուի հետ, ով ֆիզ. անձ է: Պայմանագրում նշված է, որ վարձավճարի չափը կազմում է 50 000 դրամ, որը չի ներառում եկամտային հարկը, և եկամտային հարկը վճարվում է վարձակալի կողմից` որպես հարկային գործակալ: Իսկ ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին օրենքում կա այսպիսի կետ, որ ինքնազբաղված անձինք գործունեության տեսակների մասով չեն հանդիսանում հարկային գործակալներ, այդ գործունեության տեսակների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրում և կարող են դուրս գրել այլ հաշվարկային փաստաթղթեր օրենքով սահմանված կարգով: Հիմա ես ուզում եմ հասկանալ, մի կողմից ես չեմ հանդիսանում հարկային գործակալ, քանի որ ինքնազբաղված անձ եմ, մյուս կողմից վարձակալության պայմանագրում գրված է, որ ես պետք է վճարեմ եկամտային հարկ` որպես հարկային գործակալ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարձակալության վճարի վերաբերյալ

Գարիկ. Բարև ձեզ։ Ես Ա/Ձ եմ և հարկերից ազատված եմ, քանի որ ինքնազբաղված անձ եմ: Տարածք եմ վարձակալել, որի վարձակալության գումարի 10% ես պետք է վճարեմ՝ որպես վարձակալ` հարկային գործակալ։ Հարցս հետևյալն է։ Ես ինքնազբաղված անձ եմ, բայց միաժամանակ պետք է վճարեմ այդ 10%-ը՝ որպես հարկ։ Դա նորմա՞լ է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ հաշվետվության վերաբերյալ

Քնարիկ Խաչատրյան. Բարև ձեզ: Ես ԱՁ եմ, վճարում եմ շրջանառության հարկ, եկամտային հարկ և դրոշմանիշների հարկ, կասե՞ք՝ որ դաշտերը պետք է լրացնեմ տարեկան հաշվետվության մեջ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ տարեկան հաշվետվություն

Նարինե. Բարև ձեզ: Ես ԱՁ եմ: Անցյալ տարի տարեկան հաշվետվությունը ուղարկել եմ ձև N 118: Կասե՞ք` այս տարի որ համարի հաշվետվությունը պետք է հանձնել: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատել

Արշակ. Խնդրում եմ օգնել, ես գրանցեցի Ա/Ձ (շինարարական աշխատանքների հետ կապված), սակայն չեմ կողմնորոշվում՝ հարկային ինչ դաշտ ընտրել՝ սկզբնական շրջանում ֆինանսական կորուստներ չունենալու համար: