Category: Աշխատավարձ, կադրեր

Ամենամյա արձակուրդի տևողություն

Կարինե.

ԱԳԼՃԿ-ում աշխատողների ամենամյա արձակուրդի տևողությունը ԱՕ-ի փոփոխություններից հետո ( նվազագույնը 28-ից դարձել է 24, իսկ լրացուցիչը` 7՞ օր):

Աշխատանքային օրենսգրքի 84 հոդված

Սուսաննա.

Խնդրում եմ բացատրեք աշխատանքային օրենսգրքի 84 հոդվածը:

Պիտակներ՝

Չօգտագործված արձակուրդի վերաբերյալ

Արթուր.

Բարև ձեզ, խնդրում եմ նշել այն օրենքի համարը, որով չոգտագործած արձակուրդային գումարներից սոց վճարներ չի պահվում: Կանխավ շնորհակալություն:

Աշխատանք գիշերային ժամանակ

Հայկուհի.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե աշխատողը համարվում է գիշերային ժամանակով աշխատող` գրաֆիկով սահմանված կարգով, և նրա աշխատաժամանակը շաբաթական կազմում է 24 կամ 32 ժամ, արդյո՞ք մենք նրան 30% հավելում պետք է տանք, իսկ եթե այն համընկնում է տոն օրվա հետ, այդ դեպքում վճարումը կրկնակի է թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ

Էդգար.

Բարև Ձեզ,
2010թ. օգոստոսի 15-ին ՍՊԸ հիմնադիր ժողովի արձանագրությամբ նշանակվել է տնօրեն, և մասնակիցներից մեկը լիազորվել է ՍՊԸ անունից տնօրենի հետ կնքել աշխատանքային պայմանագիր: ՍՊԸ-ն գրանցվել է 2010թ. սեպտեմբերի 1-ին, այսինքն` տնօրենը պետռեգիստրի կողմից պետական գրանցում է ստացել սեպտեմբերի 1-ին: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` որ ամսաթվով ՍՊԸ-ն պետք է տնօրենի հետ կնքի աշխատանքային պայմանագիր.
1. Պետռեգիստրի կողմից գրանցվելուց հետո /առանց կնիք ունենալու/
2. Թե ՀՎՀՀ եւ կնիք ունենալուց հետո /այս դեպքում ինչպես են կարգավորվում տնօրենի հետ աշխատանքային հարաբերությունները պետռեգիստրում գրանցվելու եւ աշխ.պայմանագիր կնքելու միջև ընկած ժամանակահատվածում/:

Շնորհակալություն:

ԱՕ փոփոխություններ

Նարինե Հակոբյան.

Հարգելի կոլեգաներ,
խնդրում եմ, եթե ունեք ԱՕ -ի փոփոխությունները, ուղարկեք nane շնիկ mail.ru

Պիտակներ՝

Վարձատրումը տոնական և հիշատակի օրերին

Արթուր.

Բարև Ձեզ:
Ասացեք խնդրեմ, Աշխ.Օրենսգրքի Հ.185, 2-րդ մասի փոփոխության համաձայն վարձատրումը տոնական և հիշատակի օրերին, եթե այն նախատեսված է աշխատանքի ժամանակացույցով, պետք է կատարել ժամավճարի կրկնակի չափով: Այսինքն, եթե օրինակ պահակները աշխատում են այնպիսի ռեժիմով, որ մի աշխատանքային օր համընկնում է տոնական օրվա հետ, ապա այդ օրվա 1 ժամվա վճարը կազմում է սահմանված ժամավճարի կրկնակի՞ չափը: Եվ եթե, այդ օրը նրա հերթափոխը գիշերն է, ապա նաև գիշերվա համար հավելո՞ւմ պիտի տրվի:
Նախապես շնորհակալություն:

ԱՕ փոփոխությունների հետ կապված

Սուսաննա.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք նոր ԱՕ փոփոխություններով թույլատրվում է ՉՎԱՐԵԼ գրանցամատյան, հրամանագիրք, իսկ աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը բավարար հիմք է հանդիսանում:

Ամենամյա լրացուցիչ արձակուրդ

Մանուշ.

Բարև Ձեզ, ես աշխատում եմ համայնքապետարանում և մեր կանոնակարգում նշված է` ամենամյա լրացուցիչ արձակուրդը միացվում է ամենամյա նվազագույն արձակուրդին և կարող է տրամադրվել դրա հետ կամ առանձին, ուզում եմ իմանամ ինձ հասնու՞մ է ամենամյա լրացուցիչ արձակուրդ, թե` ոչ, ու քանի՞ օր, ես աշխատում եմ որպես համայնքային ծառայող:
Կանխավ շնորհակալություն:

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Պ.Արթուր.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք վերջնահաշվարկը դա չվճարված աշխատավարձ և չվճարված արձակուրդի գումա՞րն է: Եթե կարելի է, ասեք, թե որտեղից կարող եմ դրանց մասին կարդալ:

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Նոնա.

Խնդրում եմ օգնեք , եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում մարտի 1-ից և ազատվում է աշխատանքից սեպտեմբերի 30-ին, այդ ընթացքում ստացած աշխատավարձը կազմել է 230 000 դրամ, արձակուրդ էլ չի գնացել, ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ: Նախապես շնորհակալ եմ…….

Փորձաշրջանի վերաբերյալ

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցերում: Նորաբաց թեյարան է , ընդունել ենք մատուցողներ, սակայն հնարավոր է, որ մի քանի օրից հեռացնենք աշխատանքից, այս դեպքում ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագիր չկնքել նրանց հետ, թե կնքեմ` փորձաշրջանով: Եվ եթե աշխ. պայմանագրում նշվում է փորձաշրջանի մասին, այս դեպքում աշխ. պայմանագրերի գրքում գրանցու՞մ եմ, թե` ոչ: Եվս մեկ խնդրանք, որտեղի՞ց կարող եմ իմանալ հասույթի գրքի վարման կանոնների մասին:

ԱՕ փոփոխությունների վերաբերյալ

Skristin.

Բարև ձեզ հարգելի հաշվապահներ.
1.մինչև փոփոխությունները պայմանագրում կետ կար, որ արտաժամյա կամ ……օրերի աշխատավարձը ներառված է դրույքաչափում, այժմ կարծես արգելել են
2.աշխատաժամանակի հաշվարկում հոդված147 կետ 1 ուրբաթ օրը 1ժամ պակա՞ս ենք ցույց տալու, թե դա վերաբերվում է միայն տոն օրերի նախօրյակին: Կարդալ ավելին “ԱՕ փոփոխությունների վերաբերյալ”

Բանկային հաշվեհամարի փոփոխություն

Լիանա.

Բարև հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց. եթե աշխատանքային պայմանագրեր կնքելուց հետո փոխվում է աշխատողների բանկային հաշվեհամարը, պետք է արդյոք փոփոխություն կատարել պայմանագրում:
Շնորհակալություն:

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Մանուշ.

Բարև ձեզ: Ես ունեմ աշխատող, որը հունիսին գնացել է ֆիզ. արձակուրդ, ու վճարել եմ 70 օր նախածննդյան ֆիզ. արձակուրդի գումարը` հիմք ընդունելով գործակիցը 30.4, հիմա ներկայացրել է 70 օր հետծննդյան ֆիզ.արձակուրդի թերթիկը, ուզում եմ իմանալ՝ հաշվարկը անելիս 30.4 գործակի՞ցն եմ հիմք ընդունում, թե՞ 21 գործակիցը: Աշխատողիս միջին ամսական աշխատավարձը 60 000 դրամ է, խնդրում եմ օգնեք ինձ հաշվել նպաստի չափը:

Կանխավ շնորհակալություն:

Համատեղությամբ աշխատանք

Ռուզաննա.

Խնդրում ինձ պատասխանել, իրավունք ունի՞ ՍՊԸ-ի տնօրենը համատեղությամբ աշխատի մեկ այլ տեղ, որպես տնօրեն:

Աշխատանքի ընդունում

Մանուշ.

Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ, եթե հղին ուզում է գրանցվել որևէ մի կազմակերպությունում որպես աշխատող, նա քանի՞ ամիս պետք է աշխատի, այսինքն քանի՞ ամիս պետք է սոց վճար փոխանցվի նրա համար, որ աշխատողը ստանա իր ֆիզ.արձակուրդի գումարը:
Շնորհակալություն:

Ամենամյա արձակուրդի վճարման վերաբերյալ

Ani.

Հարցս ամենամյա արձակուրդի վճարմանն է վերաբերում. արդյոք հաշվարկված արձակուրդայինի հետ վճարվում է նաև տվյալ ամսվա մեջ մինչ արձակուրդ գնալը աշխատելու դիմաց վճարման ենթակա աշխատավարձի գումարը: Խնդրում եմ հղում տալ համապատասխան հրահանգը: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հարկեր են պահվում

Ժաննա.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, արձակուրդայինից պահու՞մ են բոլոր տեսակի հարկերը (այսինքն և´ 1%, և´ 3% սոցը, և´ սոց վճարը)
Շնորհակալություն:

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Արփինե.

Աշխատակիցը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Պատրաստվում է ունենալ երկրորդ երեխան: Ինչպե՞ս է հաշվարկվում հղիության և ծննդաբերության նպաստը:
Շնորհակալություն: