Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ապահովագրական հատուցման ձևակերպում

Անի․

Բարի օր: Հարգելի՛ գործընկերներ, եթե ապահովագրական ընկերությունից մեքենայի վնասի փոխհատուցման գումար ենք ստացել, ինչպե՞ս ձևակերպել: Ի՞նչ ձևակերպում տալ: Շնորհակալություն։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Ալիսա.

1)Ձեռք են բերվել նյութեր 600.000 դրամի, վճարումը կատարվել է բանկային փոխանցմամբ։

2)60.000 դրամի նյութեր օգտագործվել են իրացման բաժնում։

3)Տրվել է կանխավճար 4000.000դր, որի դիմաց ձեռք է բերվել 7000.000դր ապրանքներ, մնացածը մնալով պարտք։

4)200.000 դր արժողությամբ նյութերը փոխանակվել են համարժեք ապրանքների հետ։

5)Ստացվել է կանխավճար 3000.000դր, որի դիմաց մատակարարվել է 3000.000դրամ արժողությամբ ապրանքները 4000.000դրամով, մնացածը մնալով պարտք։

Ինչպե՞ս ձևակերպեմ։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հողամասի ձեռքբերում

Լիլիթ. Խնդրում եմ նշել կառուցապատող ընկերության հողամասի ձեռքբերումը ինչպե՞ս է ձևակերպվում: Կառուցվող շենքը համարվում է հիմնական միջոց, թե՞ արտադրություն, թե՞ ծառայության վաճառք։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշիվներ

Գրիգոր. Բարև Ձեզ: Խնդրում եմ գրեք բուհի դասախոսների աշխատավարձի (ծախսի հաշիվն է պետք) հաշվարկի հաշվապահական հաշիվների թղթակցությունը և քաղիրավական պայմանագրի դեպքում հաշվապահական հաշիվների թղթակցությունը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Շենք կառուցելու ձևակերպումները

Սերգեյ․ Կազմակերպությունն իր սեփական միջոցներով կառուցել է շենք և հանձնել շահագործման 5 մլն դրամ արժեքով, հետագայում ստացել է պետության կողմից փոխհատուցում ծախսված գումարի կեսի չափով՝ 2,5 մլն դրամ: Տալ հաշվապահական ձեվակերպումները։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Կարեն. ԱԱՀ վճարող կազմակերպությունը օտարերկրյա ընկերությունից անհատույց գումար պետք է ստանա իր ապրանքի առաջխաղացման նպատակին ծառայեցնելու համար, իսկ այդ գումարով պետք է ՌԴ-ից նույն նպատակով գույք ձեռք բերվի։ Խնդրում եմ նշեք, ո՞ր հաշվետվության մեջ է անհատույց դրամական միջոցը երևալու և ի՞նչ ձևակերպում պետք է տրվի։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձեռքբերմած ՀՄ ինքնարժեք

Արտյոմ. Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ֆիզ. անձից գնել է մեքենա։ Մեքենան որպես հիմնական միջոց ճանաչելուց ֆիզ. անձի փոխարեն մուծված 10% հարկը նույնպես համարվու՞մ է մեքենայի ինքնարժեք և արդյո՞ք որպես հիմնական միջոց պետք է ճանաչել մեքենայի գումար + հարկ թիվը։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվել եկամուտն ու ծախսերը

Նարինե. Բարև ձեզ։ Կօգնե՞ք լուծել խնդիրը։ Հաշվեգրել ՊՈԱԿ-ի եկամուտներն ու ծախսերը 2019թվ. հաշվետու տարվա համար։ 1. ՊՈԱԿ-ը 2019 թվ. հուլիսի 1-ին 2.4 մլն դրամ է վճարել շենքի ապահովագրման համար: Ապահովագրական պայմանագիրը վերաբերում է 2019 հոլիսի 1 – 2020 հունիսի 30 ժամանակահատվածին: 2. ՊՈԱԿ-ը պետական բյուջեից 2019 թվ. հունվարի 11-ին ստացել է 30 մլն դրամի դրամաշնորհ, երեք տարով ներառական հատուկ կրթության ծախսերի կատարման համար։ 3. 2019 թվ. դեպտեմբերին ՊՈԱԿ են մուտքագրվել 5 մլն դրամի կրթավճարներ, աշակերտներին ֆակուլտատիվ կարգով ճապոներեն լեզու սովորեցնելու համար։ 4. Բյուջեից պայմանով փոխանցվել են 30 մլն դրամական միջոցներ, մեքենաների և սարքավորումների ձեռք բերման համար, որոնց շահագործման ժամկետը նախատեսվում է 5 տարի։ 5. Շահագործման 5 տարի ժամկետով համակարգչային ծրագրերի ձեռքբերման համար 2019 թվ. հունվարին բյուջեից պայմանով ստացված 10 մլն դրամի դրամական միջոցներ։ 6. Բյուջեից ֆինանսավորմամբ 2019 թվ կրթական ծառայությունների մատուցման 80 մլն դրամի հասույթ։ 7. 2019 թվ. դեկտեմբերին գույքագրմամբ հայտնաբերված ակտիվների գծով 2 մլն դրամի օգուտներ։ 8. Բյուջեից ֆինանսավորմամբ 2019 թվ կրթական ծառայությունների մատուցման 80 մլն դրամի ծախսեր։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ տրված և ստացված զեղչերի հաշվապահական ձևակերպումները

Հասմիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: «Դեբիտորական պարտքեր» հաշվում ինչպե՞ս ձևակերպել տրված և ստացված զեղչերը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիա. Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք Չինաստանից և միանգամից այն վաճառել է Վրաստան՝ առանց Հայաստան բերելու։ Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ, և ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՀՄ սկզբնական արժեք

Էլինա. Հարգելի հաշվապահներ, հարցս ներմուծված ՀՄ-ի սկզբնական արժեքին է վերաբերվում։ ՍՊԸ-ն ներմուծել է համակարգիչ, որի համար վճարվել է պահեստում պահպանման գումար 1 օրվա համար, մինչև մաքսայինի փաստաթղթավորման ավարտը։ ճի՞շտ եմ հասկանում, այդ գումարը ներառվու՞մ է սկզբնական արժեքի մեջ ՀՀՄՍ 16-ով և արդյոք դա չի՞ հակասում հարկային օրենսգրքին։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ստացված կրթաթոշակներ

Գրիգոր. Հիմնադրամը (ԲՈՒՀ) պետ բյուջեից ստանում է անվճար սովորող ուսանողների կրթաթոշակը և ինքը վճարում ուսանողներին: Հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ ստացված և վճաված գումարները պետք է համարել հասույթ և ծախս: Երկու հաշվապահներ տարբեր կարծիքներ ունենք: Եթե այո, ապա ցույց ե՞նք տալիս ԱԱՀ-ի հաշվետվությունում, թե՞ միայն շահութահարկի հաշվետվության «այլ եկամուտներ» և «այլ ծախսեր» տողերում: Խնդրում եմ գրեք նաև հաշվապահական թղթակցությունները: Եթե կան հաշվապահներ, որոնք աշխատում են այդ ոլորտում, խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արմեն․ Դպրոցական տարիքի երեխա ունեցող աշխատակիցներին ընկերության ադմինիստրացիան որոշել է տրամադրել նյութական օգնություն։ Ինչպե՞ս ձևակերպել նյութական օգնության գումարները։