
Հաստոցի ներմուծման ձևակերպումներ
Նարե․
ԱԱՀ վճարող կազմակերպությունը 2021թ.-ի նոյեմբերին ՀՀ-ում ներմուծում է վարչական նպատակով օգտագործման համար նախատեսված հաստոց 1 500 դոլարով: Գնման օրը ՀՀ Կենտրոնական Բանկում սահմանված 1 դոլարի փոխարժեքը՝ 425 դրամ է:
Մաքսազերծման համար վճարվել է մաքսատուրք 60 000։ Այդ ընթացքում կազմակերպության տարածքում կատարվում էր վերանորոգում, և նոր հաստոցը 1 ամիս պահվել է այլ տեղում, որի համար վճարվել է 30,000 դրամ: Այնուհետև նոր հաստոցը տեղափոխվել է կազմակերպություն և տեղակայվել է 2021 թ.-ի դեկտեմբերի 31-ին, իսկ շահագործումը սկսվել է 2022 թ.-ի մայիսի 4-ին։ Տեղակայման համար ծախսվել է 82,000:
Պահանջվում է տալ համապատասխան ձևակերպումները և հաշվարկել, թե ինչ արժեքով պետք է արտցոլվի հաստոցը 2022 թ. ֆինանսական հաշվետվություններում:

ԱՁ անալիտիկ հաշվառում
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն եթե հաշվառում չի վարում, որքա՞ն տուգանք է առաջանում։

Հաշվապահի լիցենզավորման քննության հարցաշար
Եվա․
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս գտնել հաշվապահի լիցենզավորման համար քննությունների հարցերը։

Հաշվապահական խնդիր
Ալլա․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը․
Պահանջվում է որոշել ձեռք բերված սարքավորման սկզբնական արժեքը և ձևակերպել գործառնությունները։
Տվյալներ. կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում, որի դիմաց հաշվարկային հաշվից վճարել է 489 600 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Սարքավորումը տեղափոխել է տրանսպորտային կազմակերպությունը։ Տեղափոխման արժեքն է 48 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Տեղափոխման վճարումն իրականացվել է հաշվարկային հաշվից։ Սարքավորման տեղակայման համար օգտագործվել են նյութեր՝ 12 500, բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ 58 000 դրամի չափով։ Տեղակայված սարքավորումը հանձնվել է շահագործման։

Ոչ ռեզիդենտի շահութահարկի ձևակերպում
Նարեկ․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումները ոչ ռեզիդենտից ստացված ծառայությունների մասով, օրինակ՝ 01․09․2023-ին ստացվել է ծառայություն ոչ ռեզիդենտ կազմակերպությունից՝ 100 դոլար արժեքով, վճարվել է քարտով 01․09․2023-ին 100 դոլար, ինքնահաշիվ դուրս է գրվել 07․09․2023-ին, խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները և պատասխանել հարցին՝ ո՞ր փոխարժեքով արժեքը հիմք վերցնել ծառայությունը ծախս ճանաչելու համար՝ ինքնահաշվի փոխարժեքը, թե՞ վճարման օրվա փոխարժեքը։

Հաշվապահական ձևակերպումներ
Աննա․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումներ ՀԾ-ում հետևյալ գործարքների համար․ ՍՊԸ-ն ստացել է վարկ, այնուհետև այդ վարկը տոկոսով փոխառություն է տվել ֆիզ. անձի, ինչպես նաև հետագա վարկի տոկոսի ծախսի և փոխառության տոկոսի եկամուտի ձևակերպումները: Կանխավ շնորհակալություն:

Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության հարցաշար
Մարիաննա․
Խնդրում եմ ինձ ուղարկել հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության թեստային հարցաշարը:

Դեբիտորական պարտքի հաշվառում
Մարիաննա․
Խնդրում եմ ասել, թե հանրային հատվածում դեբիտորական պարտքերը հաշվառելիս տրված զեղչը հանու՞մ ենք, թե՞ ոչ։

Մասնաճյուղերի հաշվապահական հաշվառում
Աստղ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ հուշեք՝ կա՞ այնպիսի հղում կամ փաստաթուղթ, որտեղ կարելի է ուսումնասիրել օտարերկրյա կազմակերպությունների՝ ՀՀ–ում բացված մասնաճյուղերի հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները։

Մասնաբաժնի վաճառք
Էլեն․
Բարև Ձեզ, հարցս հաշվապահական ձևակերպման հետ է կապված։ Կազմակերպության մասնակիցը (կազմակերպություն է) անվանական արժեքով իր մասնակցությունը վաճառել է ֆիզ․անձի։ Ի՞նչ ձևակերպում պետք է տալ տվյալ կազմակերպությունում և ի՞նչ ձևակերպում այն կազմակերպությունում, որը վաճառել է իր մասնաբաժինը։

Ինչպե՞ս ձևակերպել 625 և 725 հաշիվները
Քրիստինա․
Շահութահարկ վճարողի համար 725-ը ծախս չէ և 625-ը եկամուտ չէ, ու հաշվարկի մեջ համախառն եկամուտ չի մտնում և չի նվազեցվում, ուստի դրանց մնացորդները ծրագրում ո՞նց ձևակերպեմ։

ԴԱՀԿ բռնագանձման ձևակերպումներ
Անի.
Բարի օր: Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպության հաշվեհամարից հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձել է գումար հարկային պարտավորությունների մարման համար, հետո նորից 2 օր անց հետ վերադարձրել հաշվին՝ արդեն իսկ հարկադիր ծառայության գումարը պահված: Կազմակերպությունը մինչ այդ ամենը վճարել է պարտավորությունները: Հարցս հետևյալն է՝ ի՞նչ ձևակերպումներ տալ, ի՞նչ հաշվով ձևակերպել և՛ ելքը, և՛ մուտքը, և՛ պահված գումարը:
Շնորհակալ եմ։

Հաշիվների փակում
Աննա․
Բարև ձեզ, ներմուծում է իրականացվել ԵՏՄ-ից, հաշվապահական ձևակերպումներ են տրվել ՀԾ-ում՝
դտ 2111 կտ 52112
դտ 52112կտ 2241
դտ 999 կտ 9521
դտ 2612 կտ 5243
Նախավերջին թղթակցությունն իրենից ենթադրում է հետևյալը՝ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսային արժեք և ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԹՂԹԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ: Դա գործընկերով պահվող է, հարցս հետևյալն է՝ այդ հաշիվների մնացորդը պե՞տք է փակել, թե՞ այդպես պետք է մնա:

Հիմնական միջոցի դուրսգրում
Հայկուհի․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ Կազմակերպությունը ունի մաշված հիմնական միջոցներ, որոնք ենթակա չեն օգտագործման: Ինչպե՞ս վարվել՝ անհրաժեշտ է անպայման վաճառք ձևակերպել, թե՞ ուղղակի դուրսգրման ակտով շահագործումից հանել։

Հաշվապահական ձևակերպումներ
Նարեկ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում, հարցը վերաբերվում է հանրային հատվածի հաշվապահական ձևակերպմանը: ՊՈԱԿ-ը ձեռք է բերել հետևյալ ապրանքները ՝
1․ Մարմնամարզական ներքնակ 4 հատ 15 000 = 60 000
2․ Ֆուտբոլի գնդակ 4 հատ 6 000 = 24 000
3․ Վոլեյբոլի գնդակ 4 հատ 5 000 = 20 000
4․ Բասկետբոլի գնդակ 4 հատ 7 000 = 28 000
5․ Մարմնամարզական օղակների կոմպլեկտ 1 հատ 25 000 = 25000
6․ Մարմնամարզական այծիկ 1 հատ 20 000 = 20 000
7․ Մարզական պարկեր 4 հատ 5500 = 22 000
Ընդամենը 199 000:
Ցանկանում եմ տեղեկանալ՝ արդյո՞ք ճիշտ է սրանք ճանաչել արագամաշ առարկա, եթե այո, խնդրում եմ գրեք նաև հաշվապահական ձևակերպումը, քանի որ վճարման հանձնարարագրի մեջ առկա հաշիվների թղթակցությունը համակարգը սխալ է ճանաչում, հավանաբար որևիցե սխալ եմ թույլ տալիս: Նախապես շնորհակալություն:

ԱՁ անալիտիկ հաշվառում
Անահիտ․
Բարև ձեզ։ Ես լսել եմ, որ հոկտեմբեր ամսից բոլոր Ա/Ձ-ները անկախ հարկատեսակից պետք է անալիտիկ հաշվառում կատարեն և դրամարկղի գիրք լրացնեն։ Դա որքանո՞վ է ճիշտ։

Ձեռքբերման թղթակցություններ
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ձեռք է բերել շուկայից ապրանքներ, գիտեմ, որ պետք է վճարի 20 տոկոս եկամտային հարկ։ Կասե՞ք՝ ինչպիսի հաշվապահական թղթակցություններ պետք է տամ։

Լիզինգի ձևակերպումներ
Քրիստինե․
Բարև Ձեզ: Մեր ՍՊԸ լիզինգով մեքենա է ձեռք բերել, ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ է անհրաժեշտ կատարել: Քանի որ մեքենայի սեփականության իրավունքը լիզինգ տրամադրող ընկերությանն է, ես չեմ կարող չէ՞ այն որպես հիմնական միջոց դիտել: Լիզինգի մարելու համար ամսական արված վճարումները, ապահովագրական վճարները, գույքահարկը ծախսերի մեջ կարո՞ղ եմ ներառել: Նշեմ, որ մեր ընկերությունը ԱԱՀ վճարող է: Շնորհակալություն:

Պարտադի՞ր է հաշվապահի որակավորումը
Գարիկ․
Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը մինչև հունիսի 30-ը պետք է հրապարակի իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները, պարտադի՞ր է, որ հաշվապահը ունենա որակավորման վկայական:

Եթե ԱԱՀ-ն ենթակա չէ հաշվանցման
Աշոտ․
Բարև Ձեզ, եթե ԱԱՀ գումարը հաշվանցման ենթակա չէ (ՀԴՄ կտրոնով ձեռք է բերվել 30 000 դրամ արժեքով գործիք, որի 5 000-ը ԱԱՀ է), ի՞նչ ձևակերպում տալ, շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ