Category: Հաշվետվություններ

ԱԱՀ վճարողի դիմում

Gegham Bagrazyan․

2023-ին ԱԱՀ վճարող համարվելու համար կամ ամեն տարի պե՞տք է հայտարարություն գրվի, եթե 2022թ-ին արդեն գրվել է։

Իրական շահառուների հայտարարագիր միկրոձեռնարկատիրության դեպքում

Տաթև․

Բարև ձեզ, հարգելիներս: ՍՊԸ-ն աշխատում է միկրոյի դաշտում, հիմնադիրը (սեփականատերը) և տնօրենը նույն անձն է: Այս դեպքում Իրական շահառուների մասին հայտարարագիրը նույնպե՞ս պետք է ներկայացնել: Կանխավ շնորհակալ եմ:

Միկրոձեռնարկատիրության հաշվետվություն

Մարի․

Հարգելիներս, նախ շնորհակալություն հարցերին արագ և հստակ պատասխան տալու համար:

Հիմա հարցս` ՍՊԸ-ն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, գրանցված է միայն տնօրենը, այլ գրանցված աշխատող չունի, նշեմ նաև, որ գործունեությունը իրականացնում է մարզում, 79.11.0 դասակարգչի տակ է աշխատում, 257 ձևը հանձնել ենք 2023թ․ համար, կարելի է ասել 2022թ․ եկամուտ չի ունեցել, տնօրենի 189 ձևը 0-ական է լրացվել, միայն դեկտեմբերին կատարել է մեկ աշխատանք, որի համար հաշիվ է դուրս գրել, որպես հաշվարկային փաստաթուղթ: Դա է եղել միակ արված գործը:

Հիմա 256 ձևի մեջ այդ դուրս գրված հաշվի թիվը պե՞տք է գրենք։ Նաև խնդրում եմ ասեք՝ ՍՊԸ-ն տարեկան դրոշմանիշային վճար 18 000 վճարու՞մ է, թե՞ ոչ:

Մի բան էլ ավելացնեմ, որ տարածք է վարձակալել, որպես աշխատանքային սենյակ, վարձատու կողմը հաշիվ է դուրս գրել, մենք ամեն ամիս անկախ այն բանից, որ եկամուտ չենք ունեցել, այդ վարձը վճարել ենք:

Շրջակա միջավայրի նախարարության հաշվետվություն

Կարեն․

Բարև Ձեզ։ Շրջակա միջավայրի նախարարությունից պահանջել են ներկայացնել ջրօգտագործման և ջրահեռացման (ՋՋ), ինչպես նաև կեղտաջրերում պարունակող վնասակար նյութերի թույատրել սահմանային արտահոսքի (ԹՍԱ) անհատական նորմաներ։ Կասե՞ք՝ որ կազմակերպությանը դիմեմ այսպիսի տեղեկատվություն ստանալու համար։

Իրական շահառուի հայտարարագիր

Վահագն․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկի դաշտում աշխատող ԱՁ-ն 2022թ. -ի համար պե՞տք է ներկայացնել Իրական շահառուի հայտարարագիր, և եթե այո, ապա ո՞ր հաշվետվության ձևն է taxservice.am կայքով, թե՞ այլ կայքով։

ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության դիմում չի ներկայացրել

Mari.

Բարև Ձեզ, մի հարց ունեմ։ Եթե ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության դիմում չի ներկայացրել, ավտոմատ ԱԱՀ-ի դաշտում է հայտնվել, տարվա ընթացքում ոչ մի գործարք չի արել, նաև հաշվետվություն չի ներկայացրել։ Հիմա նախորդ տարվա 12 ամիսների ԱԱՀ-ները 0-ական ներկայացնե՞մ։

Միկրոձեռնարկատիրության հաշվետվություններ

Արտյոմ․

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք․ միկրոյի դաշտում աշխատող ԱՁ-ն բացի 256 ձևից, 240-ը և 244 ձևերն է՞լ է լրացելու։ Շնորհակալություն։

Որսորդական խանութ

Գոհար․

Բարև ձեզ, հագելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն, որը որսորդական խանութ է, գործում է շրջանառության հարկով, ունի 2 գրանցված աշխատող՝ վաճառողը և տնօրենը, ով նաև հիմնադիրն է։ Մի հարց էլ․ եթե խանութը հունվարին չի աշխատում, կարո՞ղ եմ աշխատավարձը 0 փակեմ աշխատողի և տնօրենի համար։

Ընկերությունը զբաղվում է զբոսաշրջությամբ

Կարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը զբաղվում է զբոսաշրջությամբ, հարկվում է շրջ․ հարկով և ՍՊԸ է։ Խնդրում եմ օգնել․ ես պետք է հանձնեմ բացի եռամսյակայինից, ամսականից (201, 189, 232) նաև տարեկան 163-ը և վե՞րջ։

Տարեկան հաշվետվություններ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է հարկման ընդհանուր համակարգում, սակայն ոչ մի տեսակ գործունեություն չի իրականացվել, 0-ական հաշվետվությունները ներկայացվել է։ Կա՞ տարեկան հաշվետվություններ ներկայացնելու։ Կանխավ շնորհակալ եմ:

ԱԱՀ հաշվարկ

Հայկ.

Բարև Ձեզ: 2022թ. դեկտեմբերի համար ԱԱՀ հաշվարկ եմ լրացնում, ունեմ 03.01.2023թ. ամսաթվով ստացված հարկային հաշիվներ, որոնց մատակարարման ամսաթիվը սակայն 2022թ. դեկտեմբերին է վերաբերում: Հարկայինի ծրագիրը ավտոմատ լրացնելիս այդ հաշիվների գումարը չի ներառում , ի՞նչն է պատճառը: Խնդիր կլինի՞, եթե ես ձեռքով փոխեմ գումարը : Նախապես շնորհակալություն։

Նվազագույն ժամավարձ

Դիանա․

Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք փոխվել է ժամավարձով վարձատրության նվազագույն ժամավարձի չափը։ Եթե այո՝ երբվանի՞ց և որքա՞ն է դարձել։ Մի հարց էլ՝ խնդրում եմ ասել, եթե գործունեությունը դադարեցրած է, միկրոյի հայտարարությունը տալու՞ է վերսկսման ժամանակ։ Նախապես շնորհակալ եմ, և շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը։

Հարկային հաշվի արտացոլում

Արա․

Հունվարի սկիզբ դուրս եմ գրել հարկային հաշիվ, սակայն հետագայում որոշում եմ կայացրել տալ հայտարարություն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Ինչպե՞ս պիտի արտացոլվի հարկային հաշիվը իմ հաշվարկներում, քանի որ ես արդեն դարձել եմ շրջանառության հարկ վճարող, այսինքն չեմ ներկայացրել ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն: Ի՞նչ պարտավորություններ կառաջանան: Արդյո՞ք ես պիտի շրջանառության հարկի հետ համատեղ ներկայացնեմ ավելացված արժեքի հարկի և ացիզային հարկի միանական հաշվարկ:

Հարկային դաշտի ընտրության դիմում

Լիանա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարկային դաշտի ընտրության հայտարարությունը (264) պետք է ներկայացնել մինչև փետրվարի 20-ը՞ և սկիզբը պետք է նշել 03․01․2023-ը՞։

Ապահովագրական ընկերություններ

Երվանդ․

Ողջույն: Ցանկանում եմ ծանոթանալ ապահովագրական ընկերությունների ֆինանսա – տնտեսական գործունեության հաշվային պլանին։

Մյուս հարցը. ապահովագրական ընկերությունները ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում:

Ֆրիլանս աշխատանք

Մարիամ․

Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ ցանկանում եմ ֆրիլանս տարբերակով աշխատել Upwork և Fiverr հարթակներում։ Ինձ կասե՞ք` այդ դեպքում անհրաժե՞շտ է ԱՁ բացե՞լ, շրջանառության հարկով աշխատե՞լ։ Եվ նաև ի՞նչ հաշվետվություններ են անհրաժեշտ ներկայացնել հարկային դաշտում։

Շրջհարկի դիմում

Լիլիթ․

Բարի Ձեզ, հարցս հետևյալն է․ եթե ՍՊԸ -ն 2022-ին գործունեության դադարեցման հայտարարություն է տվել և մինչ այժմ վերսկսում չի տվել, շրջհարկ վճարող համարվելու դիմում 2023-ի համար հիմա՞ պետք է տա , թե՞ գործունեությունը վերսկսելուց հետո։

Իրական շահառուի հայտարարագիր

Լիանա․

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ իրական շահառուի հայտարարագիրը ներկայացնել, գրում եմ պետ․ ռեգիստրի գրանցման համարը, նշվում է, որ տվյալ կազմակերպությունը չի գտնվել։ Ինչից՞ կարող է լինել։

Ներմուծման ամսաթիվ

Կարեն.

Բարև Ձեզ։ Սպը-ն ԵՏՄ-ից կատարել է ներմուծում, “транзитная декларация” փաստաթղթի մեջ վերևի աջ անկյունում գրված է 29․11.2022, բայց մաքսայինի կողմից կնիք է դրվել ինվոյսի վրա, որտեղ նշված է 01․12․2022։ ԵՏՄ հաշվետվություն ներկայացնելիս որպես ներմուծման ամսաթիվ ո՞ր ամսաթիվը պետք է նշեմ: Կասե՞ք՝ “транзитная декларация” փաստաթղթի մեջ վերևի աջ անկյունում գրված 29․11.2022 ի՞նչ ամսաթիվ է։

ՀԴՄ դադարեցում

Արթուր․

Բարև Ձեզ, ես ցանկանում եմ իմ ԱՁ-ն ժամանակավոր դադարեցնել, լրացրել եմ 207 ձևը, սակայն 9 ձևը չկա իմ հաշվետվությունների ցանկում: Ինչպե՞ս գտնել, որ կարողանամ ՀԴՄ-ն էլ դադարեցնեմ: