Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

ԱԱՀ հաշվանցում

ԱՆՆԱ Ա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե շինարարական կազմակերպությունը ներմուծել է էքսկավատորներ իր գործունեության համար, որոնց համար հաշվարկված ԱԱՀ-ի վճարումը ԱԱՀ-ի օրենքի 6.1 հոդվածով հետաձգվել է մեկ տարով` մինչև 2011թ. մարտ ամիսը: ԱԱՀ-ի գումարը պետք է միացնե՞նք էքսկավատորի արժեքին և դրանից հաշվարկենք ամորտիզացիա, թե՞ 2011թ. ԱԱՀ-ի վճարումից հետո այդ գումարը կարող ենք հաշվանցել:
Կանխավ շնորհակալ եմ:

Եթե շահութահարկի հաշվետվությունը ներկայացվել է 15.03.2011-ից հետո

Ֆլորա.

Եթե շահութահարկի հաշվետվությունը ներկայացվել է 15.03.2011-ից հետո, ապա 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճարի վճարման վերջնաժամկետը 15.06.2011-ն է, …և նվազագույն շահութահարկի վճարման վերջնաժամկետը 2011թ. 15.03.2011-ն է:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք, արդյո՞ք պետք էր վճարել, եթե մենք հաշվետվությունը ներկայացրել ենք 13.04.2011թ:

Կազմակերպությունը իրականացնում է ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող գործարքներ

Christina.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, թե ինչ թղթակցություններ ենք տալիս չհաշվանցվող ԱԱՀ-ի մասով /օրենքին համաձայն ԱԱՀ վճարող անձինք, որոնք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ` ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված վճարներով, պարզեցված հարկով հարկվող գործարքներ, ինչպես նաև այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը), կարող են հաշվանցել (պակասեցնել պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարից) միայն հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման համար ձեռք բերված ապրանքներին և ծառայություններին վերաբերող (այդ թվում` մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները/իսկ մեր կազմակերպությունը իրականացնում է ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող գործարքներ:
Կանխավ շնորհակալություն:

Փոխադրամիջոցի գույքահարկի հաշվարկ

Վլադիմիր.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում.
ինչքա՞ն կկազմի BMW 325i մեքենայի գույքահարկը և տեխ. զննումը, եթե նրա տվյալներն են` 192 ձիաուժ, 2001թ. արտադրության: Եվ խնդրում եմ նաև գրել հաշվարկման մեթոդը:
Շնորհակալություն:

Նվազագույն շահութահարկի վճարումների վերաբերյալ

Սառա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը, որը հիմնադրվել է 24.02.2010թ, ԱԱՀ վճարող չի հանդիսացել, արդյո՞ք պետք է կատարի նվազագույն շահութահարկի եռամսյակային վճարումներ: Եթե հնարավոր է, պատասխանը հիմնավորել օրենսդրական հղումով: Շնորհակալություն:

Սոցիալական ապահովության վճարի վերաբերյալ

Շուշանիկ.

Բարև ձեզ:
Մի հարց ունեմ` կապված սոց. վճարների հետ. եթե անցած տարի վճարել եմ ավելին, քան անհրաժեշտ էր, և ունեմ ավելցուկ, այդ ավելցուկը հանվելու՞ է այս տարվա անհրաժեշտ մուծումից, թե՞ հաշվի չի առնվելու:

ԱԱՀ վերաբերյալ

Satenik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. մեր ընկերությունը Բ ընկերության հետ պատրաստվում է պայմանագիր կնքի, աշխատանքները կատարելու համար մեր ընկերությունը Գ ընկերությունից պետք է ձեռք բերի նյութեր, սակայն Գ ընկերությունը չի աշխատում ԱԱՀ-ով, իսկ մեր և Բ ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով, մեր ընկերությունը պե՞տք է Բ ընկերությունից այդ նյութերի համար գանձի ԱԱՀ-ի գումար, թե՞ ոչ: Եթե Գ ընկերությունը չի աշխատում ԱԱՀ-ով, մենք պետք է վճարենք ԱԱՀ: Մեր ընկերությունը պետական է: Խնդրում եմ օգնեք, որտեղի՞ց կարող եմ օգտվել: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք հաշվարկվում է սոցիալական ապահովության վճար

Սվետլանա.

Հարգելի հաշվապահներ,
ես նույնպես մինչև այժմ վերջնահաշվարկից սոց. չեմ հաշվարկել, սակայն միշտ անհամապատասխանություն եմ տեսել: Այժմ ես մեկ անգամ ևս մանրամասն կարդացի “Հարկ վճարողի սեղանի գիրքը” և էջ 210-ում` “Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում” պարբերության մեջ վերջին նախադասությունը մանրամասնում է` վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով: Այսինքն չօգտագործված արձակուրդը, որը աշխատողին աշխատանքից ազատվելիս վճարվում է, դիտվում է որպես աշխատավարձին հավասարեցված վճարում: Դա նպաստ կամ այլ փոխհատուցում չէ: Հարգարժան հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել:

Կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր ֆիզ. անձից

Սառա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը ֆիզիկական անձից պայմանագրով ձեռք է բերել նյութեր, կազմվել է համապատասխան ակտ, սակայն գումարը դեռ չի վճարել, ո՞ր ժամկետում պետք է վճարվի եկամտահարկը (10%): Եթե հնարավոր է, պատասխանը հիմնավորել օրենսդրական հղումով: Շնորհակալություն:

Ա/Ձ նվազագույն սոց. վճարի վերաբերյալ

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն գրանցվել է նախորդ տարվանից, ոչ մի գործունեություն չի կատարել և նույնիսկ Ա/Ձ-ի նվազագույն սոց. վճարը չի կատարել (5000 դրամ), արդյո՞ք նա պետք է վճարի այդ սոց. վճարները և միաժամանակ տույժ 0,15%-ի չափով:
Կանխավ շնորհակալություն:

Շահութահարկից ազատված գործունեություն

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Եթե կազմակերպությունը իրականացնում է շահութահարկից ազատված գործունեություն (թռչնաբուծություն), այդ դեպքում եթե նաև կատարել է իրացում մեկ այլ ապրանքի 10 %-ից ավելին, ինչպե՞ս պետք է տա շահութահարկը: Արդյո՞ք միայն այդ իրացման մասով: Խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն ասեք:

Գույքահարկի վաղեմության ժամկետ

Ռուզան.

Արդյոք գոյություն ունի ֆիզիկական անձանց գույքահարկի վաղեմության ժամկետ: Այսինքն` եթե տարիներ առաջ չենք վճարել գույքահարկը, ապա այսօր կարո՞ղ ենք ինչ-որ կերպ խուսափել նախկին տարիների կուտակված գույքահարկի և տույժ-տուգանքների վճարումից:

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Իզաբելա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Մարտի 15-ին ստացել եմ հարկային հաշիվ մատուցված ծառայությունների մասին, որը վերաբերում է 2011-2012 թթ. մատուցվելիք ծառայություններին: Ինչպե՞ս հաշվանցել ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:

Գործատուի կողմից կատարվող սոց. վճար

Arsen.

Խնդրում եմ ինձ ասեք` եթե ես հանդիսանում եմ ՍՊԸ հիմնադիր-տնօրեն և ներկայումս միայն ես եմ աշխատում, բացի 3 տոկոս սոց. վճարից պարտավո՞ր եմ արդյոք վճարել նաև գործատուի սոց. վճար:

Նվազագույն եկամտահարկի վերաբերյալ

Մարինե.

ԱՁ-ն ՓՄՁ է: Հունվար ամսին կատարել է եկամտահարկի 1 տոկոսի կանխավճար 22000 դրամ: Տարեկան եկամտահարկը կազմել է 3000 դրամ: Խնդրում եմ ասեք, ապրիլ ամսին պե՞տք է եկամտահարկի 1 տոկոս վճարեմ, թե՞ ոչ, եթե նախորդ եռամսյակի շրջանառության 1 տոկոսը կազմում է 15000 դրամ:

Հղիության և ծննդաբերության նպաստի հարկում

Աննա.

Հարգելի կոլեգաներ, բազմիցս լսում եմ, որ հղիության և ծննդաբերության նպաստը 01.12.2010թ.-ից հարկվում է եկամտահարկով, սակայն ինքս չեմ գտնում օրենքում այդ փոփոխությունը: Ո՞վ ինձ կարող է հղում անել, թե օրենքի կոնկրետ որ կետով է կատարվել այդ փոփոխությունը:

Արդյոք կարելի՞ է հաշվանցել ԱԱՀ-ն

Nara.

Բարև ձեզ: Նշված գումարից կարելի՞ է հաշվանցել ԱԱՀ-ն անկախ այն բանից, որ ծառայության դիմաց ստացած հաշիվ-ֆակտուրայում ԱԱՀ առանձին չի նշվում և գրված է միայն հաստատագրված վճար:

Շահութահարկի եռամսյակային կանխավճար

Գայանե.

Խնդրում եմ ասել, թե ինչպես է հաշվարկվում շահութահարկի եռամսյակային կանխավճարը:
Շնորհակալություն:

Ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատել

Tina.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ես ունեմ ինտերնետային կայքէջ, որը գովազդային ծառայություններ է նաև մատուցում: Կուզենայի իմանալ` ինչպիսի հարկ վճարող եմ ես համարվում, քանի որ ՀՏ-ում ասացին, որ ես չեմ կարող ԱԱՀ-ով աշխատել: Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ գերավճարի վերաբերյալ

Արփինե.

Կարո՞ղ եք պատասխանել մեկ հարցի: Դեբիտորական պարտքեր բյուջեին տողում ԱԱՀ-ի գերավճարը երևու՞մ է, թե՞ ոչ: Շնորհակալություն: