
Բաժնեմասի գնում և վաճառք
Արևիկ․
ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը մտադիր է գնել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը պատկանող այլ ոչ ռեզիդենտ կազմակերպության 100% բաժնեմասը։ Մեկ տարվա ընթացքում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը վաճառելու է ձեռք բերված կազմակերպության 100% բաժնեմասը ակտիվների արժեքից ավելի թանկ արժեքով։ Վաճառելու է այլ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը։ Ի՞նչ հարկեր են առաջանալու 2 դեպքում էլ ՀՀ ռեզիդենտ կազմակերպության մոտ։

Լիկյորների արտադրություն
Լևոն․
Բարև Ձեզ։ Ես նախատեսում եմ արտադրել լիկյորներ մինչև 30% թնդությամբ։ Խնդրում եմ ներկայացնել արտոնագրի ստացման ընթացակարգի մանրամասները։ Մասնավորապես, ինձ հետաքրքրում են հետևյալ հարցերը․
- Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնելու համար
- Որքա՞ն ժամանակ է տևում արտոնագրի ստացման գործընթացը
- Որո՞նք են դիմումի համար վճարվող պետական տուրքերը
- Ի՞նչ իրավական պահանջներ պետք է պահպանվեն արտադրության ընթացքում:
Կանխավ շնորհակալ եմ տեղեկությունների համար։

Գործունեություն Ozon հարթակում
Արման․
Բարև բոլորին, հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է Ozon - ի միջոցով ԱՁ-ի կողմից (շրջ․հարկ) արտադրանքի վաճառքին։ Խնդրում եմ ասեք՝ եթե "ապրանքի տեղափոխության բեռնագիր" է գրվում, անմիջապես հաշիվ վավերագիրն է՞լ է դուրս գրվում, թե՞ պետք է պատվերը հաստատվի գնորդի կողմից, և գումարը նստի ԱՁ-ի հաշվին, նոր հետո հաշիվ գրվի, և որպես արտադրանք եռամսյակային հաշվետվության մեջ 3,5%։ Ռուբլիով հաստատված գործարքի գինը արտահայտել նախորդ օրվա կուրսով, թե՞ ինչքան գումար կնստի ԱՁ-ի հաշվին ըստ այդմ։ Պե՞տք է ռուբլիով հաշիվ բացել բանկում։ Շատ շնորհակալ կլինեմ մանրամասնելու համար։

Գործունեություն Wildberries հարթակում
Անի․
Բարև Ձեզ։ Եթե շրջհարկով աշխատող ԱՁ- ն ապրանքը գնում է Չինաստանից և վաճառում Ռուսաստանում․
- Ի՞նչ հաշիվներ պիտի գրվեն Wildberries - ին,
- Ի՞նչ ամսաթվով, եթե վաճառքի մասին նախապես չենք կարող իմանալ
- Ո՞ր արժեքով` վաճառքի, թե՞ Wildberries - ի փոխանցած գումարի
- Ի՞նչ հաճախականությամբ

Շինարարական լիցենզիա ունեցող աշխատակցի ազատում
Քնարիկ․
Բարև ձեզ։ Եթե շինարարությամբ զբաղվող կազմակերպութունը ազատում է այն աշխատակցին, ում լիցենզիան օգտագործում է, ի՞նչ խնդիրներ կարող են լինել, էլ գործունեություն չի՞ կարող իրականացնել։ Եթե հնարավոր է՝ նաև տալ օրենքի հղումները։ Շնորհակալություն։

Տնօրենը պարտավորություն կրու՞մ է
Գոռ․
Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը ունի հարկային պարտավորություն, և գործունեությունը ժամանակավորապես դադարեցվում է, տնօրենը պարտավորություն կրու՞մ է։

Վարսավիրական աշխատատեղի վարձակալություն
Քրիստինե․
Բարև ձեզ։ Վարսավիրական և մատնահարդարման աթոռը վարձակալությամբ հանձնելն ինչպե՞ս է կատարվում, վարձատուն ի՞նչ հարկեր է վճարում։
Շնորհակալ եմ։

Զբոսաշրջության կազմակերպում սոց. փաթեթներով
Վիգեն․
Բարև Ձեզ, ուզում եմ սոցփաթեթների, ներգնա տուրերի կազմակերպմաբ զբաղվեմ: Որ խնդրեմ կասե՞ք՝ ինչպե՞ս է կարգը համագործակցության՝ հյուրանոցներ հաճախորդներ ուղարկելու հետ կապված։

Կանխիկ կտրոն անկանխիկի փոխարեն
Տաթևիկ․
Հարգելի գործընկերներ, POS-ով վաճառքի համար սխալմամբ տպվել է ՀԴՄ կանխիկ կտրոն, անկանխիկի փոխարեն։ Առնչվե՞լ եք նման խնդրի հետ, և ինչպե՞ս կարող ենք ուղղել։ ՀԴՄ-ն ապաակտիվացված է։

Ներմուծում ԵՏՄ երկրներից
Հայկ․
Հաշվապահներ ջան, ԵՏՄ երկրներից ապրանք ներկրելուց, եթե մաքսազերծում չկա, ապա ի՞նչ հարկի մասին է խոսքը։ Հարկը արդյոք չի՞ վճարվելու այդ ապրանքների վաճառքից։ Եվ ինչպե՞ս է հաշվարկվում հարկի չափը։

Արագամաշ առարկա, թե՞ հիմնական միջոց
Գայանե․
Հարգելի հաշվապահներ, դպրոցը ձեռք է բերել գույք․
1. 2 հատ 14 000 դրամ և 1 հատ 13 000 դրամ արժողությամբ գրքեր, ծառայության ժամկետը 20 տարի
2. 1 հատ կշեռք 20 000 դրամ արժողությամբ, ակնկալվում է օգտագործել մեկ տարուց ավել
3. Աղբամաններ 8 000 դրամ արժողությամբ, որոնք ակնկալվում է օգտագործել ավելի քան մեկ տարի ժամանակահատվածում
Խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս պետք է հաշվառել վերոնշյալ գույքը՝ որպես արագամաշ առարկաներ, թե՞ հիմնական միջոցներ

Գործունեություն առանց գրանցման
Լիլի․
Բարև բոլորին։ Հնարավո՞ր է արդյոք առանց հարկային դաշտ մուտք գործելու իրացնել չիր, ուղղակի լոգոյով։

Արդյո՞ք պետք է տպել անկանխիկի ՀԴՄ կտրոն
Աննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ծանո՞թ եք Onepay համակարգին, ուզում եմ հասկանամ՝ այդ ծառայության միջոցով գումարը որ նստում է բանկային հաշվին, անկանխիկ ՀԴՄ պե՞տք է տպվի, թե՞ ոչ, այս պարագայում խոսքը վերաբերվում է Տեխ. զննման կայանին, կանխավ շնորհակալ եմ:

Անուղղակի հարկերի գանձման կարգ
Լիանա․
Խնդրում եմ Ձեր օգնությունը հետևյալ հարցը պարզաբանելու համար՝ գործու՞մ է արդյոք ՀՀ -ում 2024թ. մարտի 4-ին ընդունված 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը՝ էլեկտրոնային եղանակով ծառայություններ մատուցելիս անուղղակի հարկերի գանձման կարգը սահմանելու մասին։

ԱՁ-ն զբաղվելու է բանջարեղենի վաճառքով
Ադելինա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվելու է բանջարեղենի վաճառքով, որոնց մի մասը ձեռք է բերվելու գյուղացիներից, մի մասը սեփական ջերմոցից, մյուս մասը լինելու է փաստաթղթավորված ձեռքբերում։ Ինչպե՞ս պետք է վարվի հաշվապահությունը։ Ինչպե՞ս պետք է լրացվի շրջհարկի հաշվետվությունը։

Արդյո՞ք կդիտարկվի փոխկապակցվածություն
Սերինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կինը ունի ԱՁ, ամուսինը ունի ՍՊԸ, և իրենք միմյանց հետ կատարում են գործարքներ, արդյո՞ք դա փոխկապակցված է դիտարկվում, և կարո՞ղ են իրենք երկուսն էլ աշխատել շրջառանության հարկով։ Շնորհակալություն։

Ոչ ֆինանսական աջակցություն
Մովսես․
Բարև Ձեզ։ Այլ ընկերություն (ոչ հայկական) ինձ որոշակի ոչ ֆինանսական աջակցություն է տրամադրում, և ինձանից պահանջվում է իրավաբանական հասցե և հարկ վճարողի համար: Մոտակա 1 տարին ոչ մի գումար չեմ աշխատելու, միայն ընկերություն է հարկավոր գրանցել, ԱՁ կամ ՍՊԸ, ո՞րն է ավելի հարմար, որպեսզի քիչ հարկեր վճարեմ։

Սարքավորման սկզբնական արժեք
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կազմակերպությունը ձեռք է բերել տեղակայում պահանջող սարքավորում, ապա տեղակայման ժամանակ օգտագործված այլ հիմնական միջոցների մաշվածությունը և սարքավորման շահագործման վերջում ապատեղակայման գնահատված ներկա արժեքը մտցվու՞մ է սարքավորման սկզբնական արժեքի մեջ, թե՞ ոչ:

Չբաշխված շահույթի մասնակի բաշխում
Արեգա․
Բարև Ձեզ։ Հարգելիներս, ունեմ այսպիսի հարց․ ենթադրենք 2022թ․ բաշխման ենթակա շահույթը կազմում է 100 միլիոն դրամ: 2024թ. ՍՊԸ տնօրենը, որը միաժամանակ հանդիսանում է նաև միակ հիմնադիրը, ցանկանում է բաշխման ենթակա այդ գումարից 2024թ․ ստանալ 25 միլիոն դրամը: Հարցս այսպիսին է՝ կարո՞ղ է ստանալ 25 միլիոն դրամը ,թե՞ պետք է ամբողջությամբ վճարվի: Ինչպե՞ս է դա կատարվում:

Առցանց աշխատանք
Արմեն․
Բարև Ձեզ։ Ես առցանց աշխատում եմ որպես անհատ ծրագրավորող ամերիկյան կազմակերպությունում, ստանում եմ ամսական աշխատավարձ, որի փոխանցման նպատակը գրվում է "այլ", և ցանկանում եմ շարունակել որպես Ա/Ձ։ Հարցս հետևյալն է` ո՞ր հարկատեսակով պետք է հարկվեմ, և որքա՞ն հարկ պետք է վճարեմ։ Նշեմ, որ տարեկան եկամուտս չի գերազանցում 8.000.000 ՀՀ դրամը։
Վերջին մեկնաբանություններ