Category: Հաշվապահական հաշվառում

Բավակա՞ն է արդյոք միայն շրջանառության տեղեկագիր կազմելը

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերում է առանց ծրագրի հաշվապահության վարմանը։ Բավակա՞ն է միայն շրջանառության տեղեկագիր կազմել, թե՞ գլխավոր գիրքն է պարտադիր վարել։ Եվ արդյո՞ք այս շրջանառության տեղեկագիրը կազմվում է բոլոր կազմակերպույունների /ՀԿ/ դեպքում առանց բացառության, ինչպես նաև ընկերակցությունների /ԳԿ, .. ԱԿ/: Եվ խնդրում եմ ասեք՝ գիրքը պատրաստի վիճակում վաճառվու՞մ է, կարող եմ գնել և լրացնել, թե՞ համակարգչով տպագիր է լրացվում:

Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել վերադարձը

Արամ.

Բարև Ձեզ: Հարցս վերաբերվում է 612 հաշվի արտացոլմանը: Վաճառել ենք ապրանք 10 000 դրամով: Ապրանքը ետ են վերադարձրել: Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել վերադարձը:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Վազգեն.

Բարև ձեզ: Ձեռք ենք բերել հումք, նյութ, դրա հետ մեկտեղ ստացել ենք ծառայության հաշիվ՝ նյութի փաթեթավորում: Ինչպե՞ս ճիշտ կլինի հաշվառումը՝ դտ. 7127 կտ. 5213, թե՞ դտ. 211 521 որպես հավելյալ ծախսերի բաշխում:

Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկը և տալ հաշվապահական ձևակերպումները

Վազգեն.

Բարև ձեզ: Միս արտադրող կազմակերպությունը աշխատել է 3 ամիս: Համախառն եկամուտը կազմել է 3 663 350, ստացել ենք կերի հաշիվ՝ 2 812 655, աշխատող եղել է միայն տնօրենը՝ աշխատավարձը՝ 93 000, այսինքն՝ 3 ամվա աշխատավարձ՝ 279 000, հոսանքի հաշիվ չունենք, հաշվապահական ծառայության հաշիվ 210 000 դրամ: Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկը և տալ ձևակերպումներ:

Արդյո՞ք յուրաքանչյուր ամսվա վճարած գումարը պետք է ձևակերպել որպես կանխավճար

Վազգեն.

Բարև ձեզ: Կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր մեկ այլ կազմակերպության հետ: Պայմանագրի ժամկետը և ծառայությունների մատուցման ավարտը նշված է՝ 01.09.2020-31.12.2020: Ծառայություն ստացող կազմակերպությունը ամեն ամիս 1 ամսվա ծառայության գումար վճարում է, սակայն հաշիվ չի ստանում: Ծառայություն մատուցող ֆիրման հաշիվը դուրս է գրելու տարվա վերջ: Արդյո՞ք յուրաքանչյուր ամսվա վճարած գումարը պետք է ձևակերպել կանխավճար:

Հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը

LIANA.

Բարև Ձեզ:Կարո՞ղ եք ինձ ուղարկել ՍՊԸ-ի համար նախատեսված հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը liahayrapetyan02 շնիկ gmail.com մեյլին: Կանխավ շնորհակալ եմ:

Տալ հաշվապահական ձևակերպումները

Syuzanna.

Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել հաշվապահական ձևակերպում տալ:
Կազմակերպությունն արտադրել է 450 միավոր արտադրանք՝ յուրաքանչյուրը 8 000 դրամ արժողությամբ: Վաճառել 12 000 դրամով: Վաճառված արտադրանքից 90 միավոր հետ է ստացվել խոտանի շտկման համար: Կատարվել են՝ նյութական ծախսեր 300 դրամ, աշխատավարձ 170 դրամ:
Որոշել նոր արտադրանքի ինքնարժեքը։
Կանխավ շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Սաթեն.

Խնդրում եմ պատասխանեք՝ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Ձեռք է բերել ծառայություն առանց ԱԱՀ՝ 400 000: Ստացել է զեղչ 12,5%: Ինչպե՞ս ձևակերպեմ:

Անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի առանձնահատկությունները

Արամ.

Բարև Ձեզ: Հարցս վերաբերվում է պահուստաֆոնդին: Կխնդրեմ հստակեցնել անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի՝ եկամտի և ծախսի հաշվառման առանձնահատկությունները:

Տալ վարձակալած տարածքի և շինության ձևակերպումները

Qnarik.

Ունեմ վարձակալած տարածք և շինություն, տարածքի վրա կառուցել եմ պահեստային մաս /հմ/, շենքն էլ կապիտալ նորոգել եմ: Ի՞նչ թղթաբանություն պետք է անել և ի՞նչ ձևակերպումներ տալ:
Շնորհակալություն

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Սյուզաննա.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ձևակերպել՝
Ինտերնետ բանկինգ /հաշվեգրում/ դտ – 71613, կտ – 52133
Ինտերնետ բանկինգ /վճարում/ դտ – 52133, կտ – 0919
Գնումների համակարգում /հաշվեգրում/ դտ – , կտ –
Գնումների համակարգում /վճարում/ դտ – , կտ –
Ինտերնետ բանկինգ /իրավաբանական անձ/ հաշվեգրում դտ – , կտ –
Ինտերնետ բանկինգ /իրավ.անձ/ վճարում դտ – , կտ –
Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս փաստաթղթավորել և տալ հաշվապահական ձևակերպումները

Արամ.

Բարև Ձեզ: Կամզակերպությունը ձեռք է բերել հումք և նյութ: Մատակարարը տվյալ հումք նյութը աղում է, նոր մատակարարում և տվյալ ծառայության համար նույնպես դուրս է գրում հաշիվ: Ինչպե՞ս փաստաթղթավորել և տալ հաշվապահական ձևակերպումներ

Որո՞նք են կարգավորող հաշիվները

Էսթեր.

Ողջույն բոլորին: Կասե՞ք՝ հաշիվներից որոնք են բոլոր կարգավորող հաշիվները:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ֆիզիկական անձից փոխառություն է վերցրել կարճաժամկետ: Պայմանագրով հնարավո՞ր է փոխատուն գումարը փոխանցի փոխառուի բանկային հաշվին: Եվ ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումը:

Կանոնադրական կապիտալի վճարում հիմանդրի կողմից

Արամ.

Բարև Ձեզ: Հիմանդիրը ՍՊԸ-ն բացելիս ներդրել է 10 000 դրամ կանոնադրական կապիտալ: Արդյո՞ք դրա մասով պարտավոր եմ դրամարկղի մուտքի օրդեր պատրաստել և գրանցել դրամարկղի գրքում: Ձևակերպումը կլինի՞ դտ. 2511 կտ. 3111:

Ինչպե՞ս է իրականցվում հյուրանոցի հաշվապահությունը

Nona.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են վարում հյուրանոցի հաշվապահությունը։ Ոնց հասկացա կարող է գործել միկրոյի դաշտում, սնունդի մասը ո՞նց է կազմակերպվում, օգտագործվու՞մ է ՀԴՄ:

Որպես հաշվապահ աշխատելու համար

Արտյոմ․

Բարև Ձեզ։
Որպես հաշվապահ աշխատելու համար որևէ որակավորում անհարժե՞շտ է։ Եթե այո, ի՞նչ է պետք որակավորումը ստանալու համար։

Հաշվապահական ձևակերպումներ

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունն ունի ՀՄ, որի օգտ․ ժամկետը լրացել է և մաշվածություն չի հաշվարկվում, սակայն այն դեռ օգտագործվում է՝ չի դուրսգրվել։ Կատարվել է վերանորոգում և դետալի փոփոխում։ Ինչ պետք է անեմ:

Արդյո՞ք հնարավոր է վճարել ամբողջ կուտակված շահույթը

Hayk.

Բարև Ձեզ, կխնդրեմ օգնեք: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով: Տարին փակելիս ծախսերի մի մասը վերագրում եմ 3311 հաշվին, իսկ մնացած մասը՝ 3312 հաշվին: Իսկ շահույթը հաշվելիս կարո՞ղ եմ այդ երկու հաշիվների մնացորդը վերագրել 343 հաշվին: Եվ եթե ցանկանում եմ շահաբաժին վճարել, արդյո՞ք իրավունք ունեմ վճարել ամբողջ կուտակված շահույթը /որը հարկում եմ 5% եկամտային հարկով/, թե՞ չեմ կարող, քանի որ 3312 հաշվին վերագրված ծախսերը հարկային առումով ծախս չեն համարվում:
Նախապես շնորհակալություն: