Category: Հաշվապահական հաշվառում

Ինչպե՞ս է տրվում ձևակերպումը

Nona.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս է տրվում հետևյալ ձևակերպումը. “Անհուսալի ճանաչված պարտքը դուրս է գրվում դեբիտորական պարտքերի հաշվից և ճանաչվում է որպես ծախս”։ Ծախսի համար ո՞ր հաշիվն է օգտագործվում:

Ինչքա՞ն պետք է հաշվել ամորտիզացիոն ժամկետը

Գայանե.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցում: Շարժական գույքի /բեռնատար/ հաշվեկշռային արժեքը 0 է, սակայն այս տարի կատարվել են ծախսեր, որոնք պետք է կապիտալացվեն, այս դեպքում ամորտիզացիոն ժամկետը ինչքա՞ն պետք է հաշվեմ:

Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք

Hayk.

Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ընկերությունը հաշվեկշռում ունի մի քանի հիմնական միջոցներ, որոնք ձեռք է բերվել վաղուց, բայց չեն շահագործվել, քանի որ հանգամանքների բերումով կարիքը չի եղել: Այժմ ցանկանում եմ դրանք դուրս գրել՝ առանց վաճառելու: Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք որպես հիմք: Եվ ճի՞շտ եմ արդյոք ձևակերպումը տալիս՝ դտ 721 կտ 113:

Եթե կազմակերպությունն ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն

Susanna.

Բարև Ձեզ։ Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն և դրանք պետք է դուրս գրել, կ՞ա արդյոք որոշակի սահմանափակում՝ կապված քանակի կամ կազմած գումարի հետ։ Շնորհակալություն։

Ինչպե՞ս ձևակերպել բարեգործության նպատակով կատարված փոխանցումը

Բարև Ձեզ, եթե կազմակերպությունը որպես բարեգործություն իր բանկային հաշվից գումար է փոխանցում՝ ինչպե՞ս կարող եմ ձևակերպել:

Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Մարինե․

Բարև Ձեզ։ Մեր հիմնական գործունեությունը համարվում է ուղևորափոխադրումը: Վաճառել ենք մեր մեքենաներից մեկը, այսինքն՝ մեր հիմնական միջոցը: Շրջանառության հարկի հաշվարկում մեքենայի իրացման հասույթը ցույց պետք է տանք 16 տողում /այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ/: Խնդրում եմ՝ գրեք այդ գործունեության դասակարգիչը: Կանխավ շնորհակալ եմ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Zoya.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հաշվապահական ձևակերպումներ տալ: ՍՊԸ-ն օտարել է իրեն պատկանող հողատարածքը, և գնորդը գումարը փոխանցել է գանձապետական բաժամունք հ/հ 900415151068:

Ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը

Սիմոնյան.

Բարև Ձեզ: Ո՞վ կարող է ինձ ասել, եթե նույն Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել գործունեությամբ, որը կարող է գործել միկրոի դաշտում և գործունեությամբ, որը միկրոի դաշտից դուրս է, այս դեպքում՝ ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը: Ո՞ր հարկային ռեժիմն է գործում:

Ինչպե՞ս ձևակերպել ավանդը և տոկոսները

Նորա․

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ունի ազատ գումարներ և 45 օրով բանկում ավանդ դրեց: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս դա ձևակերպեմ, նաև տոկոսները: Շնորհակալություն։

Արդյո՞ք պետք է ՍՊԸ-ն բացելուց հետո տնօրենի համար գրանցման հայտ ուղարկել

Araqsya.

Եթե ՍՊԸ-ն հիմնադրվել է մեկ անձի կողմից, և այդ անձը հանդիսանում է տնօրեն, ապա նրան ևս պե՞տք է նշանակվի աշխատավարձ և պահվեն համապատասխան հարկերը: Պե՞տք է ՍՊԸ-ն բացելուց հետո, որպես տնօրեն գրանցման հայտ ուղարկվի:
Հիմնադիր տնօրենը իրավունք ունի՞ վարելու իր ֆիրմայի հաշվապահություն և կարո՞ղ է հետագայում այլ մարդու նշանակել տնօրեն և ունենալ առանձին հաշվապահ, թե՞ ոչ։

Հաշվապահական խնդիր

Սոնա․

Բարև Ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել լուծելու հետևյալ խնդիրը: Կանխավ՝ շնորհակալ եմ:

“Ա” ՀԿ-ն հիմնադրվել է 2019թ.-ին: 2019թ.-ի շրջանառությունը կազմել է 62 մլն դրամ: Կազմակերպությունը 2020թ. ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել: Հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է հետևյալ գործարքները՝

Եկամուտներ՝ հ/հ Գործարք գումար/հազ. դրամ/

1.Անհատույց ստացված արտ. սարքավորում 15 000
2.Ծառայությունների մատուցումից եկամուտ 48 000
3.Ապրանքների իրացումից եկամուտ 58 000
4.Վարձակալությունից եկամուտ 18 000

Ծախսեր՝ հ/հ Գործարք գումար /հազ. դրամ/

  1. Հիմնական միջոցների մաշվածություն 12 000
    2.Ծառայությունների մատուցման հետ կապված ծախսեր 32 000
    3.Ապրանքների ինքնարժեք 62 000
    4.Աշխատավարձ 6 600

Լրացուցիչ ինֆորմացիա՝ 1.Սարքավորումը ստացել 01.04.2020թ.-ին:
2.Արտադրական սարքավորումը շահագործման է հանձնվել 01.05.2020թ., սակայն տեղակայման և գործարկման նշանակալի աշխատանքներ չի պահանջվել։
3.Եկամուտները հաշվեգրվել են վերը նշված հաջորդականությամբ:
4.Բոլոր ծախսերի մասով եղել են ծախսերը հիմնավորող փաստաթղթեր:

Որոշել 2020թ. -ի հարկվող շահույթը և շահութահարկի գումարը:

Ի՞նչ հաշվապահական ձևակերպում պետք է տալ

Հայկ.

Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. ՍՊԸ-ն կնքել է խորհրդատվական ծառայության պայմանագիր, օրինակ՝ 1 000 000 դրամ արժեքով։ Համաձայն պայմանագրի՝ այդ գումարից 330 000 դրամը վճարում է այդ ՍՊԸ-ն, իսկ մնացած 670 000 դրամը վճարում է «Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկը»՝ տվյալ ՍՊԸ-ի անունից միջազգային վճարային հանձնարարագրով: Հաշվապահական ձևակերպումները տրվել են այսպես՝

  1. դտ 7136 կտ 52131 1 000 000 (համաձայն ինվոյսի),

  2. դտ 52131 կտ 2521 330 000:

Հարց. ինչպե՞ս ձևակերպել 670 000 դրամի վճարումը, երբ այն կատարվել է ՍՊԸ-ին չպատկանող բանկային հաշվից:
Կանխավ շնորհակալություն:

Համակարգչային տեխնիկան հիմնական միջո՞ց է, թե՞ արագամաշ առարկա

Սաթեն.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք պատասխանել․ գնել եմ համակարգչի մկնիկ՝ 5 000 դրամ, և ստեղնաշար՝ 25 000 դրամ։ Դրանք պետք է դիտեմ որպես հիմնական միջո՞ց, թե՞ արագամաշ առարկա։
Պե՞տք է դասեմ մինչև 50 000 դրամ արժողությամբ հմ-ի դասում և ծախսագրեմ նույն պահին 713-111, թե՞ դիտեմ որպես համակարգչային տեխնիկա և մաշվածք հաշվեմ 1 տարի։

Ինչպե՞ս պետք է կատարվի խոզաբուծությամբ զբաղվող կազմակերպության հաշվապահական հաշվառումը

Հենրիխ․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակրեպությունը զբաղվում է խոզերի բուծմամբ, միսը մորթելով և վաճառեկով: Ինչպե՞ս պետք է կատարվի հաշվապահական հաշվառումը: Տվյալ ոլորտումում ի՞նչ է հանդիսանում մայր խոզը, արտադրանքը, կերը և այլն: Ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումներ։

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ.
– Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը:
– Ապրանքների վաճառքից եկամտի դուրսգրումը ֆինանսական արդյունքին:
– Կազմակերպությունը տրված կանխավճարների դիմաց մատակարարից ակտիվներ չի ստանում, այդ դեպքում մատակարարի կողմից կատարվում է հետվերադարձ միջոցների գծով:
– Հիմնադիրների կողմից դրամական միջոցների ներդրումը կանոնադրական կապիտալում:
– Ոչ նյութական ակտիվի վրա կատարված հետագա ծախսումների տեղափոխումը հաշվեկշռային հաշիվ:

Հանքարդյունաբերությամբ զբաղվող ՍՊԸ-ի հաշվապահություն

Ռիտա.

Բարի երեկո: Խնդրում եմ օգնել հանքարդյունաբերությամբ (քարի արդյունահանում) զբաղվող ՍՊԸ-ի հաշվապահության կազմակերպման գործում: Նախապես շնորհակալ եմ:

Ինչպե՞ս է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը

Վաչե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը: ՍՊԸ-ն զբաղվելու է Իրանից ներմուծմամբ, հարկվելու է ԱԱՀ-ով: Պարտադի՞ր է հաշվապահի առկայությունը, թե՞ կարող է այդ ամենը իրականացնել ՍՊԸ-ի տնօրենը: