.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա

Lusin. Հարգելի հաշվապահներ, ի՞նչ գիտեք Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի մասին: Ի՞նչ կարող է տալ գործող հաշվապահին վերջինիս անդամագրվելը: Շնորհակալ կլինեմ արձագանքների համար:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

Տաթևիկ. Բարեվ Ձեզ: Ցանկանում եմ սովորել հաշվապահություն: Հետաքրքրված եմ IAB Centre կամ IATC ուսումնական կենտրոններով: Շատ շնորհակալ կլինեմ, եթե խորհուրդ տաք, թե որտեղ կարող եմ դիմել: Եթե կլինեն այլ առաջարկներ, որտեղ կազմակերպվում են հաշվապահության որակյալ դասընթացներ, խնդրում եմ նշեք: Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

ԳՈՀԱՐ. Հարգելի հաշվապահներ, ես աշխատում եմ մի հիմնարկությունում որպես համակարգչային օպերատոր և օրվա ընթացքում ունենում եմ որոշակի ազատ ժամանակ և ուզում եմ արդյունավետ օգտագործեմ այդ ժամանակը հաշվապահություն սովորելու համար: Կարո՞ղ եք արդյոք հուշել` ինչպես կարելի է համացանցի միջոցով սովորել: Նշեք որևէ կայք կամ գրականություն, որից կարող եմ օգտվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

CIMA քննության համար նախատեսված գրքեր

Susie. Բարև ձեզ: Որևէ մեկը կարո՞ղ է ինձ տրամադրել CIMA քննության համար նախատեսված հետևյալ գրքերը: Եթե կարող եք, գրեք էլ. փոստիս. susie25 շնիկ mail.ru C01 - Fundamentals of Management Accounting C02 - Fundamentals of Financial Accounting
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահների որակավորման քննություններ

Samvel. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ նորից քննարկում կազմակերպենք բոլորիս հուզող թեմայով` հաշվապահների որակավորման քննություններ: Կցանկանայի լսել քննություններին մասնակցած անձանց կարծիքը քննությունների անցկացման կարգի վերաբերյալ: Բազմիցս փնտրել եմ քննությունների ընթացքում օգտագործվող խնդիրների ինչ-որ ժողովածու, սակայն ապարդյուն: Եթե ինչ-որ մեկը ունի կամ գիտի, թե որտեղից կարելի է գտնել, խնդրում եմ ասեք:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Փոխառության վերադարձ հիմնադրին

Anna. Հարգելի հաշվապահներ, հարցս հետրյալն է: Եթե հաշվարկայից հաշվից գումար է ելքագրվում և վերադարձվում հիմնադրին որպես անտոկոս փոխառության վերադարձ, ես այդ գումարը 252 հաշվից պե՞տք է ձևակերպեմ դրամարկղ 251 հաշվին, նոր ձևակերպեմ անտոկոս փախառության վերադարձ, թե՞ կարող եմ միանգամից 252 կրեդիտ 513 դեբետ: Եվ ո՞ր օրենքով է դա կարգավորվում: Հարցս շտապ է: Շնորհակալ կլինեմ բոլոր պատասխանների համար:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնական միջոցների հաշվառում

Էդգար. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, հնարավո՞ր է արդյոք ընկերության հիմնական միջոցներ (բացառությամբ շենք/շինությունների) հաշվառել սկզբնական արժեքով, իսկ շենք/շինությունները հաշվառել վերագնահատման արժեքով:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս ընդունել հաշվապահական փաստաթղթերը

Արմեն. Շատ շտապ է, խնդրում եմ, օգնեք: Սկսնակ հաշվապահ եմ, կազմակերպությունը առաջարկել է վարել իր հաշվապահությունը: Ներմուծող ընկերություն է, ունի և´ մեծածախ վաճառք, և´ մանրածախ: 1. Ինչպե՞ս են ծանոթանում կազմակերպության փաստաթղթերի հետ: 2. Ի՞նչ հարկեր է վճարում կազմակերպությունը: 3. Ինչպե՞ս պետք է ընդունեմ հաշվապահական փաստաթղթերը: Շատ են անհրաժեշտ ձեր խորհուրդները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ստուգման ակտով արձանագրված գումարների ձևակերպում

Նանա. Հարգելիներս, 2012թ. ստուգման ակտով արձանագրվել է շահութահարկ` X դրամ, տուգանք` Y դրամ, տույժ` Z դրամ, ինչպես նաև եկամտահարկ, եկամտահարկի գծով տույժ և տուգանք: Ինչպե՞ս պետք է ձևակերպեմ այս գումարները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման քաղաքանության վերաբերյալ

Արամ Ա. Կազմակերպությունը, ուր ես աշխատում եմ, ՍՊԸ է և ոչ խոշոր հարկատու: Խոսքս վերաբերում է հաշվապական հաշվառման քաղաքականությանը: Նախորդ գլխավոր հաշվապահը շարժվել է ՀՀ ստանդարտներով, սակայն լրացումներ քաղականության մասին կամ այլ որևէ տեղ գրված չէ, բացի նախորդ Շահութահարկի հաշվետվությունից: Հարցս հետևյալն է` կարո՞ղ եմ ես շարժվել իմ ընտրած քաղաքականությամբ, ինչպե՞ս կարելի է ֆիքսել, ի՞նչ պետք է ունենամ, կամ ո՞ր օրենքով է դա որոշվում: Ավելի լավ ինֆորմացիա որտեղի՞ց կարող եմ ստանալ: Պարտադի՞ր է հաշվապահական քաղաքականության արտացոլումը որևէ տեղ իմ դեպքում: Կոնկրետ ի՞նչ պետք է անել:
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել ԱԱՀ-ի հետաձգված մասը

Սոնա. Բարև Ձեզ: Ընկերությունը ՀՀ տարածք է ներմուծել արտադրական հոսքագիծ, որի համար վճարել է ԱԱՀ, սակայան ԱԱՀ-ի մի մասը հետաձգվել է մեկ տարով: Հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպել ԱԱՀ-ի հետաձգված մասը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի մաշվածության հաշվարկ

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե իրավաբանական անձը ձեռք է բերում արդեն մաշված հիմնական միջոց, ապա կարիք կա՞ արդյոք հաշվարկել այդ հիմնական միջոցի համար մաշվածություն, եթե այո, ապա ինչպե՞ս: Խնդրում եմ, եթե գիտեք` օրենքում կա հարցիս վերաբերյալ հոդված, հղում արեք: Նախապես շնորհակալություն: