Category: Հաշվետվություններ

Ֆիզ. անձի հաշվետվություններ և հարկեր

Արարատ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Ես ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձ եմ, 258 ձևից բացի ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ և ի՞նչ վճարումներ պետք է իրականացնեմ, պե՞տք է արդյոք վճարեմ դրոշմանիշային վճար: Շրջանառությունս 2 մլն դրամ է ընդամենը: Կանխավ շնորհակալ եմ։

Մեքենայի ձեռքբերում ֆիզ. անձից

Լուսինե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել տվյալ հարցում: Հունիս ամսին կազմակերպությունը, որն աշխատում է շրջանառության հարկով, և հիմնական գործունեությունը արտադրությունն է, ֆիզ․ անձից գնել է ավտոմեքենա։ Եկամտային հարկի հաշվարկի մեջ ներառել եմ, իսկ արդյո՞ք շրջանառության հարկի 3-րդ եռամսյակի հաշվետվության մեջ նույնպես պետք է ցույց տալ։

Անշարժ գույքը վարձակալության հանձնելու հայտարարություն

Լիլիթ․

Ինչպե՞ս կարելի է օնլայն կերպով ՊԵԿ ներկայացնել հայտարարություն անշարժ գույքը վարձակալության հանձնելու վերաբերյալ, ստանալ հարկային կոդ: Եվ ինչպե՞ս ես կարող եմ ճշտել, թե արդյո՞ք ինձ պետք է նոր հարկ վճարողի հաշվեհամար, եթե ես արդեն ունեմ կուտակային կենսաթոշակային հաշվեհամար:

Հիմնադրամի հաշվետվություն

Մելինե․

Բարև, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության հետ կապված։ Մասնավորապես, եթե 2023թ․ հիմնադրամը ստացել է դրամաշնորհ և իրականացրել ծրագիր, այդ գումարը շահութահարկի հաշվետվության մեջ արտացոլվու՞մ է այլ եկամուտներում և համապատասխանաբար դուրս գրվում այլ ծախսերով, թե՞ ինչպես։

Ե՞րբ ուղարկել գրանցման հայտը

Քնարիկ․

Բարև ձեզ։ Մի հարց՝ եթե աշխատողի մայրության 140 օր արձակուրդի ժամկետը լրանում է 01․01․2024թ, որը ոչ աշխատանքային է, ապա ես ե՞րբ ուղարկեմ 2 տարվա խնամքի արձակուրդի հայտը, որ խախտում չլինի։ Նախապես շնորհակալություն։

Իրական շահառուի հայտարարագիր չներկայացնելու դեպքում

Եվա․

Բարև Ձեզ։ ՍՊԸ բացվել է և 10 օր հետո դադարեցում է տրվել։ Իրական շահառուի հայտարարագիր չներկայացնելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են լինել։

Հաշվետվություն փոխառությունների մասով

Արման․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ստացված փոխառությունների մասով ֆիզ․ անձինք պետք է որևէ հաշվետվություն ներկայացնեն 2023թ-ի համար։ Շնորհակալություն։

ԱՁ – ների եկամուտների մասին հայտարարագիր

Վահագն․

ԱՁ-երը, որոնք աշխատում են միկրոձեռնարկատիրության կամ շրջանառության հարկի դաշտում, 2023թ-ի համար պե՞տք է ներկայացնեն եկամուտների մասին հայտարարագիր, թե՞ այդ օրենքը ԱՁ-երին կվերաբերվի 2025թ-ից։

ՍՊԸ վարձակալել է տարածք

Արմ․

Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն վարձակալել է տարածք, ապա հաշվետվության ո՞ր ձևը պետք է հանձնել և ե՞րբ։

Wildberries հարթակում գործունեություն

Լաուրա․

Բարև Ձեզ։ Wildberries – ի սպսարկման կետը ծառայություններ է մատուցում` ներկրում, արտահանում, աշխատում է շրջանառության հարկով, չունի գրանցված աշխատողներ, բացվել է նոյեմբերի 25-ից, դեռևս մեկ գործարք է կատարել։ Խնդրում եմ ասեք՝ բացի եռամսյակային շրջանառության հարկի հաշվարկից ուրիշ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, և ո՞րն է դասակարգիչ կոդը։

ԱԱՀ հաշվետվության լրացման կարգ

Բաբկեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ եմ և ունեմ մսի խանութ։ Սխալի պատճառով միկրոձեռնարկատիրությունից անցել եմ ընդհանուր հարկման դաշտ։ Որ խնդրեմ՝ կասե՞ք 260 հաշվետվության լրացման կարգը, և ո՞ր տողում պետք է գրեմ ՀԴՄ շրջանառության թիվը, և մնացած տողերում ի՞նչ լրացնեմ: Նախապես շնորհակալություն:

Անշարժ գույքի վարձակալության հաշվետվություն

Սուսաննա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ անշարժ գույքը վարձակալության տվող ֆիզ. անձը բացի 163 ձևից ուրիշ հաշվետվություն ու՞նի հանձնելու։

Ո՞ր ամսվա ԱԱՀ հաշվարկում արտացոլել գումարը

Գայանե․

Բարև Ձեզ, էսպիսի մի հարց՝ եթե ներմուծման հայտարարարագիրը բացվել է նոյեմբերին և վճարումը տեղի է ունեցել նույնպես նոյեմբերին, բայց բաց թողում տեղի չի ունեցել, ԱԱՀ-ի հաշվետվության մեջ դա ո՞ր ամսվա մեջ ենք պակասեցնում։ Շնորհակալություն։

Ե՞րբ են հաստատվում ԵՏՄ փաստաթղթերը

Աննա․

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ ԵՏՄ ներմուծման հայտարարություն ու հայտարարագիրը լրացնելուց հետո “Ենթակա է հաստատաման” կարգավիճակն ինչքա՞ն ժամանակ է մնում: Կանխավ շնորհակալ եմ։

Իրական շահառուների հաշվետվություն

Լիլիթ․

Բարև, կոլեգաներ։ ՀԿ նախագահն ունի նաև ՍՊԸ, որտեղ 100 տոկոս բաժնեմաս ունի, իրական շահառուների հաշվետվությունը ստացվում է, որ երկու հաշվետվություններում էլ նշում եմ 100 տոկոս բաժնեմաս, արդյո՞ք սխալ չէ։

ԵՏՄ ներմուծման հայտարարագիր և հայտարարություն

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելուց հետո գործարքի կարգավիճակը նշվում է “ընթացքի մեջ է”։ Կասե՞ք՝ իսկ ե՞րբ պետք է ներկայացվի ներմուծման հայտարարությունը: Կանխավ շնորհակալ եմ։

Ամսաթվի ճշգրտում ԵՏՄ վիճակագրական ձևում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ ներմուծման վիճակագրական ձևում, որն արդեն հանձնված է, նկատեցի սահմանի հատման ամսաթիվը սխալ է գրված։ Կասե՞ք՝ ինչպես ճշգրտել: Կանխավ շնորհակալ եմ:

Զրոյական հաշվետվություններ

Անի․

ԱՁ-ն ընդհանուր հարկման դաշտում է, եկամուտ և ծախս չի ունեցել, սակայն չի դադարեցրել գործունեությունն ու հանձնել է զրոյական ԱԱՀ հաշվետվություններ: ԱԱՀ զրոյական հաշվետվություն ճիշտ լինելու համար բավարա՞ր է արդյոք հետևյալն․

– ԱՁ տվյալներն ու ամսաթիվ
– պարտադիր դաշտերն համակարգի կողմից ավտոմատ զրոներով լրացված
– գործունեության դասակարգիչ

Կարո՞ղ եմ նույն մոտեցումով հանձնել նաև շահութահարկի և սոց. վճարի հաշվետվություններն:

ԵՏՄ վիճակագրական հաշվետվություն

Գայանե․

Բարև ձեզ, կասե՞ք, թե ինչպե՞ս և ու՞մ դիմել՝ ԵՏՄ վիճակագրական հաշվետվության հանձնման մուտքի թույլատվության կոդեր ստանալու համար։

Կազմակերպությունը զբաղվելու է գինեգործությամբ

Քրիստինե․

Բարև բոլորին։ Կազմակերպությունը զբաղվելու է գինեգործությամբ, արտադրելու է գինի։ Բայց այս 2 ամսվա ընթացքում ոչ մի գործունեություն չի ծավալելու, միայն գնելու է հողատարածք և այգիներ։ Ունի միայն գրանցված տնօրեն։ Որպես գինեգործ կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության հայտարարություն տալ։ Բացի եկամտային հարկից այլ հաշվետվություններ կառաջանա՞ն, թե՞ ոչ։