Category: Հաշվետվություններ

Շահութահարկի պարզեցված հաշվարկ

Հասմիկ 2011.

Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ իր տարածքը 2010թ. տվել է վարձակալության ամսական 65 000 դրամով: ՍՊԸ ուրիշ գործունեություն չի ծավալում: Շենք-շինության արժեքը 44 322 000 դրամ է: Վճարվել է աշխատավարձ 12 ամիս, ամսական 30 000 դրամ տնօրենին, որի համար հանձնվել են սոց. և եկամտահարկի հաշվետվություններ 4 եռամսյակների համար: Խնդրում եմ պատասխանեք, շահութահարկի պարզեցված հաշվարկը լրացնելիս ո՞ր գումարից եմ շահութահարկը հաշվելու և որքա՞ն: Շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ է պետք հանձնել

Աննա.

Բարև ձեզ: Ես նոր եմ ընդունվել աշխատանքի՝ որպես կադրերի տեսուչ, և ինձ հետաքրքրում է, ի՞նչ սոց. հաշվետվություններ պետք է ներկայացնեմ ամսական, եռամսյակային ու տարեկան, ինչպես նաև՝ կադրերի բաժնի հիմնական գործունեությունը, պարտականությունները և վերջին փոփոխությունները:

Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի վարսավիրանոցը

Լիանա.

Մեր վարսավիրանոցը աշխատում է հաստատագրված վճարով և ունի աշխատողներ, կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնենք եռամսյակային և տարեկան:

Հաշվետվությունների հանձնում

Անուշիկ.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ կադրերի բաժնի վարիչ, և ինձ հետաքրքրում է՝ ի՞նչ սոց. հաշվետվություններ պետք է ներկայացնեմ ամսական, եռամսյակային ու տարեկան: Ներկայացրել եմ տվյալ ամսվա համար ընդունվածների համար ձև 1, ազատվածների համար ձև 8 ու 10-ը:

Կանխավ շնորհակալություն:

Հաշվետվությունների վերջնաժամկետներ

Լիանա.

Հարգելի կոլեգաներ, ի՞նձ կարող եք ասել, հաշվետվությունների տալու վերջնաժամկետը երբ է (վիճ. հաշվետվությունների, գույքահարկի…): Կանխավ շնորհակալ եմ:

Տարեկան հաշվետվությունների ներկայացում

Աննա Հարոյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, եթե կազմակերպությունը տվել է գործունեության դադարեցման դիմում ՀՏ և ողջ 2010-ին ոչ մի եկամուտ չի ունեցել, արդյո՞ք պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություններˋ Ձև 1 և Ձև 2:
Կանխավ շնորհակալ եմ:

Անհրաժե՞շտ է արդյոք տեղեկություններ ներկայացնել

Արթուր.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս, նախապես շնորհակալություն.
Ես գրանցված եմ որպես Ա/Ձ, չեմ համարվում ԱԱՀ վճարող: Երրորդ եռամսյակում ունեցել եմ ապրանքի ձեռքբերման ֆակտուրաներ (կանխիկ ԴՄՕ-ով), որոնց գումարը գերազանցում է 100000-ը, բայց ոչ 300000-ը, և տրված է կլազմակերպություններից, որոնք աշխատում են ԱԱՀ-ով (փաստաթղթում նշված է ԱԱՀ-ն):
Հարկայինից նամակ եմ ստացել որ երրորդ եռամսյակում ունեցել եմ գործարքներ, որոնց համար ԱԱՀ-ի մասին օրենքի 20-րդ հոդվածով պետք է տեղեկություն ներկայացնեմ հարկային:
Հարցս հետևյալն է. պե՞տք է արդյոք ես տեղեկություն ներկայացնեմ հարկային այդ ձեռքբերումների վերաբերյալ, թե՞ դա ուղղակի անճշտություն է ՀՏ-ի կողմից:

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Մարիաննա.

Ես ցանկանում եմ իմանալ, արդյո՞ք բոլոր կազմակերպություններն են անցնելու պարտադիր էլեկտրոնային հաշվետվություններին: Այսինքն դա կախված չէ՞ շրջանառությունից: Կանխավ շնորհակալություն…

Ի՞նչպես են ներկայացվելու հաշվետվությունները

Gayane.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել:
2011թ. հունվարի 1-ից հետո հաշվետվությունները ի՞նչ տարբերակով ենք ներկայացնելու հարկային մարմնին, եթե կազմակերպությունը ԱԱՀ-ով չի աշխատում:

Եթե Ա/Ձ-ը հաստատագրված վճարով է հարկվում

Grisha.

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, եթե Ա/Ձ-ը հաստատագրված վճարով է հարկվում, ապա տարեկան եկամուտների մասին հայտարարագիր պե՞տք է հանձնեմ, թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ:

Գործունեության դադարեցում

Անուշ.

Հարգելի հաշվապահներ, 2009թ. մեր ընկերությունը ժամանակավոր դադարեցրել է իր գործունեությունը և ներկայացրել 2009թ. համար հաշվապահական հաշվեկշիռ և շահութահարկի հաշվարկ: Արդյոք պետք է ներկայացնել նաև 2010թ.-ի և այլն թթ.-ի շահութահարկի հաշվարկները և հաշվեկշիռները, եթե գործունեությունը չի վերսկսվել: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Արդյո՞ք հասնում է տուգանք

Արփինե.

Բարև բոլորին: Խնդրում եմ ձեզ, պատասխանեք իմ մի քանի հարցերին:
1. Եթե նախորդ հաշվապահը չի ներկայացել վիճ. վարչություն և 2009թ. հաշվետվություն չի ներկայացրել, և եթե ես այս տարի ներկայանամ, ինձ կտուգանե՞ն, թե՞ ոչ: Եթե տուգանեն, ապա ի՞նչ գումարի չափով:
2. Ես այս եռամսյակում ունեցել եմ 5-ից ավել աշխատակից, շփոթել եմ և այս եռամսյակի հոկտեմբեր ամսվա համար ամսական հաշվետվություն եմ ներկայացրել` եռամսյակայինի փոխարեն: Հիմա ուզում եմ մյուս 2 ամիսների համար ոչինչ չներկայացնել: Ամսական հաշիվ կներկայացնեմ մյուս եռամսյակում: Իմ այդ սխալի համար ինձ կտուգանե՞ն, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:

Հաշվետվությունների հանձնում

Լիանա.

Բարև ձեզ: Ճիշտն ասած՝ ես մի խնդրանք ունեմ: Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է առաջին անգամ պատրաստեմ և հանձնեմ հարկային հաշվետվություններ: Խնդրում եմ, եթե հնարավոր է, ինձ ուղղություն ցույց տվեք կամ պայմանավորվենք, հանդիպենքˋ պրակտիկ դասեր անցկացնելու նպատակով: Նաև ինձ մոտ “մութ” է բալանս հանձնելու հարցը: Չգիտեմˋ ինչ անեմ: Կանխավ շնորհակալ եմ: Սպասում եմ ձեր արձագանքներին:

ԱԱՀ-ի հաշվարկ

Lian.

Ես սկսնակ հաշվապահ եմ, պետք է առաջին անգամ հանձնեմ ԱԱՀ-ի հաշվետվություն, ո՞վ ինձ կարող է ուղղություն ցույց տալ այդ հարցում…… Շնորհակալություն:

Անաշխատունակության թերթիկ

Թեհմինա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
1. Եթե աշխատողը ներկայացնում է օգոստոս, սեպտեմբեր ամսվա հիվանդության թերթիկը հոկտեմբերի 25-ին, այն դեպքում, երբ կազմակերպությունը սոցի և եկամտահարկի հաշվետվությունը հանձնվել է, ինչպե՞ս կատարեմ հաշվարկ:
2. Ժամանակավոր անաշխատունակության նպաստից առաջացած եկամտից հարկվող եկամտահարկը ներկայացնում են վճարման ամսում, թե հաշվարկման: Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ-ի հաշվարկի վերաբերյալ

Նարինե.

Բարև Ձեզ,
Կարո՞ղ եք օգնել մի հարցում:
ԱԱՀ-ի հաշվարկի մեջ 16 Ա ի՞նչ գումար է գրվում, նկատի ունեմˋ ՀԴՄ-ով գնված ապրանքներն էլ, թե ոչ (տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների): Խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն գրեք:
Կանխավ շնորակալ եմ:

Ֆիզ. անձին վաճառված ապրանք

Արփինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ,
ֆիզ անձին վաճառված ապր. մասին հարկային ԱԱՀ տեղեկություն հարկավոր է հայտնել թե ոչ, շնորհակալություն:

Հաշվարկային հաշվի հետ կապված

Արփինե.

Ողջույն հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք իմ մի քանի հարցերին:
1. Կարո՞ղ է արդյոք միևնույն կազմակերպությունը հաշիվ ունենալ մի քանի բանկերում:
2. Եթե կազմակերպությունը ունի 6 աշխատող, ես ամսական սոց. հաշվ եմ ներկայացրել, հաջորդ ամիս 2 հոգու ազատել եմ աշխատանքից, ապա այդ եռամսյակը ես պե՞տք է ամսական սոց. շարունակեմ ներկայացնել:

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չէ

Գայանե.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ ասեք, եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չէ (շրջանառությունը քիչ է), բացի եկամտահարկի և սոց.ապ. հաշվետվություններից ուրիշ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի:
Շնորհակալություն:

Հաշվետվության հանձնում փոստով

Լիանա.

Ողջույն,
Եթե կարելի է, օգնեք մի հարցում.
3-րդ եռամսյակի հաշվետվությունն ուղարկել եմ փոստով Գորիսի հարկային, սակայն ծանուցագիր է եկել ,որ չեմ ուղարկել.
Արդյոք պարտադիր է հասնել Գորիսի, հնարավոր է տեղեկանքի միջոցով, կտրոնի պատճեով հարցին լուծում տալ:
Շնորհակալություն: