Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ զբաղվելու է ներմուծմամբ

Ալբերտ․ Բարև Ձեզ: Ֆինանսատնտեսական ոլորտի հարգելի ներայացուցիչներ, կարո՞ղ եք օգնել ստանալու պատասխան հետևյալ հարցերին. 1. Ի՞նչ քայլ կամ քայլեր է անհրաժեշտ իրականացնել որպես Ա/Ձ նոր գրանցում ստացած անձին շրջանառության հարկով հարկվելու համակարգում ընդգրկվելու համար: 2. Ի՞նչ քայլ կամ քայլեր է անհրաժեշտ իրականացնել որպես Ա/Ձ նոր գրանցված անձին, որպեսզի հնարավորություն ունենա զբաղվել ներմուծմամբ և առևտրով (ՀԴՄ, լիցենզիա և այլն): 3. Հնարավո՞ր է արդյոք և, եթե այո, ապա ինչպե՞ս կարելի է գործողությունները իրականացնել հեռավար և էլեկտրոնային տարբերակով (հաշվետվությունների ներկայացում հարկային մարմին և այլն):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Արմինե․ Բարև ձեզ։ Մի հարց․ եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել ապրիլի 1-ին 2022թ. ու 2 ամսից պետք է գնա ֆիզարձակուրդի, ամիսը ստացել է մաքուր 39000 հազար աշխատավարձ։ Ինչպե՞ս պետք է հաշվարկել։
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի մասնաճյուղերի և ենթակառուցվածքների ընթացիկ վերանորոգման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի մասնաճյուղերի և ենթակառուցվածքների ընթացիկ վերանորոգման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել անհուսալի պարտքերի գծով ընդհանուր ծախսը

Գոռ․ 2011թ. հունվարի 1-ին կազմակերպության դեբիտորական պարտքի հնարավոր կորուստների պահուստի մնացորդը 59,000 դրամ է: 2011թ․ դեկտեմբերի 31-ին կազմակերպության դեբիտորական պարտքի մնացորդը կազմել է 537,000 դրամ: Որոշվել է դուրս գրել 57,000 դրամի դեբիտորական պարտք և հնարավոր կորուստների պահուստը կարգավորել այնպես, որ այն կազմի դեբիտորական պարտքի մնացորդի 5% չափով: Որքան կլինի կազմակերպության Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ անհուսալի պարտքերի գծով ընդհանուր ծախսը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի հետ կապված

Հասմիկ․ Բարև ձեզ։ Ես աշխատում եմ մասնավոր հիմնակրկությունում, իմ հաշվին 30 օր արձակուրդ եմ վերցրել, անմիջապես բյուլետեն եմ բացել, ապրիլի 14-ին կլրանա բյուլետենիս 3 ամիսը, ինձ մնում է 20 օր ֆիզարձակուրդ գնալու համար։ խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ անեմ։ Գիտեմ, որ բյուլետեն 3 ամսից ավել չեն տալիս, ես ի վիճակի չեմ աշխատանքի գնամ, ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ անեմ 20 օրը։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել պաշարների մնացորդը

Գոռ․ Ընկերության հաշվետու տարին ավարտվում է հունիսի 30-ին: 2019թ. հուլիսի 2-ին կատարված գույքագրման արդյունքում ընկերության պաշարների արժեքը կազմել է 483,700 դրամ: Հուլիսի 1-ից 2-ը տեղի են ունեցել հետևյալ գործարքները. • մատակարարներից ստացվել են 38,400 դրամ արժողությամբ պաշարներ • 14,800 դրամ արժողությամբ պաշարներ վաճառվել են 20,000 • գնորդներից մեկը վերադարձրել է հունիսին գնված որոշ ապրանքներ՝ գրեթե անփոփոխ վիճակում: Այդ ապրանքների վաճառքի գինը կազմել էր 600 դրամ, իսկ դրանց ինքնարժեքն էր 400 դրամ • ընկերությունը մատակարարին է վերադարձրել հունիսին գնված 1,800 դրամ արժողությամբ ապրանքներ: Հաշվի առնելով վերոնշյալը, հաշվարկեք պաշարների մնացորդը ընկերության հաշվեկշռում 2019թ. հունիսի 30-ի դրությամբ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դաստիարակին փոխարինելու է մեթոդիստը

Սուսաննա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ եթե մանկապարտեզի դաստիարակը ամենամյա արձակուրդ է գնում, և նրան փոխարինելու է մեթոդիստը, ապա որքա՞ն պետք է վճարվի մեթոդիստը` 1. Մեթոդիստի աշխատավարձի չափով։ 2. Դաստիարակի աշխատավարձի չափով։ 3. Ե՛վ մեթոդիստի, և՛ դաստիարակի աշխատավարձից պետք է օգտվի, բայց այն չպետք է գերազանցի տնօրենի աշխատավարձին։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բնակարանը տրվել է վարձակալության

Մարի․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնեք կողմնորոշվել․ իմ բնակարանը հանձնում եմ վարձակալությամբ այլ ֆիզ. անձի: Չունեմ պայմանագիր: Կասե՞ք՝ այս դեպքում ի՞նչ խնդիրեր կարող են առաջանալ: Եվ եթե կնքեմ պայմանագիր՝ ինչպիսի՞ ընթացակարգ է, ի՞նչ պարտավություններ կունենամ: Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի նվազեցում շրջհարկից

Արմեն. Բարև Ձեզ։ Հանրային սնունդը աշխատում է շրջհարկով, արդյոք կարո՞ղ է աշխատողների աշխատավարձը (գրանցված աշխատավարձը) նվազեցնել 3%-ով, եթե այո, խնդրում եմ նշել օրենքի հղում։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ պաղպաղակ է վաճառելու

Սոֆա․ Բարև Ձեզ։ Մի հարց․ եթե ԱՁ-ն ֆրեշ և սուրճ է պատրաստելու, և պաղպաղակ է վաճառելու, հանրային սնունդ է այդ դեպքում համարվելու, և հետաքրքիր է՝ սննդի թույլտվություն կամ այլ բան պե՞տք է։ Շնորհակալ եմ նախապես։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սոց․ վճարի հետ վերադարձ

Նարեկ․ Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպության աշխատակիցը, ով ՀՀ քաղաքացի չէ, սակայն ուներ ՀՀ-ում աշխատելու թույլտվություն, ազատվում է աշխատանքից և նրա սոց․ վճարները պետք է հետ ստանա։ Կխնդրեմ նշել կարգը՝ ինչպե՞ս պետք է հետ ստանանք սոց․ վճարների գումարները։