Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկի սահմանապակում ՀԿ համար

Աստղիկ. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք` ՀԿ-ն կարո՞ղ է արդյոք կանխիկ գումարով գնում կատարել` 1 միլիոնից ավել գումարի շրջանակներում, կա՞ արդյոք սահմանափակում կանխիկ գնումների մասով ՀԿ-ին։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Նարեկ. Բարև Ձեզ: Պլանավորում ենք բացել պանրի փոքր արտադրամաս, արտադրելու ենք մոցարելա պանիր, սպառումը միայն հանրային սննդի կետերին է լինելու: Մենք կարո՞ղ ենք նույնպես աշխատել հանրային սննդի հարկատեսակով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Եթե մայրության կամ անաշխատունակության նպաստ է, կիսատ ամիսները` արձակուրդ, կամ այլ նպաստ վճարված ամիսները հաշվարկի մեջ մտնու՞մ են։ Օրենքից հղում. վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված նպաստը: Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսից։ Հարց. 80 տոկոսը տրվում է քաղաքացուն, իսկ մնացած 20 տոկոսը պետությանը, թե՞ ուղղակի չի վճարվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գրանցման հայտի խմբագրում

Արմինե. Բարի օր: Եթե աշխատողը գնացել է երեխայի խնամքի արձակուրդ, որի ավարտն արդեն նշվել է (3տ լրանալու օրը), ու ցանկանում է մինչև 3տ լրանալը վերադառնալ, բայց ուրիշ պաշտոնով։ Խմբագրելուց նախկին պաշտոնին ավարտ տալ, ավելացնել նոր պաշտո՞ն, թե՞ չի լինի, քանի որ ավարտ է տրվել խնամքի արձակուրդի։ Ինչպե՞ս վարվել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի պարտավորություն

Անի. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` դրոշմանիշային վճարման պարտավորությունը որտե՞ղ կարող եմ նայել ԱՁ-ի պարագայում: ԱՀՔ քաղվածքում (Սահմանված չափից ավել վճարած գումարներ) ցույց է տալիս 15 000 դրամ, ես վճարել եմ 24 000դրամ: Տարեկան շրջհարկս 2.4մլն.-ից 6մլն. է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական ծառայությունների մատուցում

Գագիկ. Բարև ձեզ։ Արդյո՞ք կարող է Ա/Ձ-ն (գրանցված աշխատող չունի, հենց Ա/Ձ-ն է մատուցելու ծառայությունը) մատուցել հաշվապահական ընթացիկ վարման ծառայություններ` առանց գլխավոր հաշվապահի գործառույթների (սկզբնական փաստաթղթերի հետ աշխատանք, աշխատավարձի հաշվարկ, բանկային գործարքների հաշվառում և այլն): Ծառայություն ստացող ընկերությունը փոքր շրջանառությամբ է: Լիցենզիայի խնդիր առաջանու՞մ է: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Հասմիկ. Բարև ձեզ։ Ուսուցիչներին ինչպե՞ս է տրվում արձակուրդ, և ինչպե՞ս հաշվարկել, եթե ուսուցիչը աշխատել է մարտից։ Իսկ վերջնահաշվարկ ինչպե՞ս կատարել, եթե աշխատանքից դուրս է եկել հունվարին:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի թույլտվություն

Մարինե. Եթե աձն ունի 1951թ. Կոնվենցիայի հիմքով ճամփորդական փաստաթուղթ, համարվում է փախստական և ազատվում է աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից, ճի՞շտ եմ հասկանում: Իսկ այս դեպքում կացության կարգավիճակ պետք է, թե՞ ոչ։
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի գովազդային տեղադրումների և գովազդային նյութերի ստեղծման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի գովազդային տեղադրումների և գովազդային նյութերի ստեղծման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով։ Կից փաստաթղթեր․
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Հասմիկ. Բարև ձեզ։ Հարցս էսպիսինն է: Ուսուցիչը ընդունվել է աշխատանքի 01/11/2011-ին և ազատվել է աշխատանքից 01/10/2021-ին։ Այդ ժամանակահատվածում եղել է դեկրետում 24/03/2017-ից մինչև 26/12/2019-ը։ Այժմ հարցը. տվյալ ուսուցչին ի՞նչ կարգով պետք է կատարվեր վերջնահաշվարկը և արդյո՞ք պետք է հետ պահվեր գումար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Անի. Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակցիս ուսուցչուհի է, դրույքը 120 221 դրամ է և նա պարապում է 6ժամ և ստանում է 32 788դրամ հաշվարկային աշխատավարձ։ Վերջնահաշվարկ պետք է անեմ միջին ամսականի համար հիմա նվազագույնի 50% պետք է ապահովվեմ, թե՞ իր դրույքը բարձր է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Խաթուն. Բարև Ձեզ: Եթե աշխատողն ընդունվել է ս/թ փետրվարի 24-ին և ստացել է 15 000 դրամ աշխատավարձ: Մարտի 3-ին ազատվել է աշխատանքից: Ինչքա՞ն վերջնահաշվարկ պետք է վճարվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բնապահպանական հարկ

Ռոման. Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Վաճառում է մաքրող միջոցներ: Հարցս վերաբերվում է բնապահպանական հարկին: Եթե հաշիվ ապրանքագրի գումարը կազմում է 100 500 դրամ, որի մեջ ներառված է նաև բնապահպանական հարկը: Հաշվետվությունը հանձնելիս որպես բնապահպանական հարկի հարկման բազա ի՞նչ արժեք պետք է գրվի: Նշեմ, որ տվյալ ապրանքի բնապահպանական հարկի գումարը կազմում է 05 տոկոս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստ

Արփինե Խաչատրյան. Կներեք` ու՞մ կարող եմ դիմել այս հարցով, ՓԲԸ-ի հաշվապահ եմ: Ուզում եմ իմանալ` աշխատողը ինչքա՞ն ժամանակ կարող է անընդմեջ օգտվել անաշխատունակության նպաստի իրավունքից: