Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Բարև Ձեզ, հարգելի հաշվապհներ, ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատանակության թերթիկը հերթափոխային աշխատանքի դեպքում, եթե հիվանդության օրերին տաբելի մեջ այդ աշխատողը չկա։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՌԴ քաղաքացու աշխատավարձի պահումներ

Թամարա․ Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ եթե աշխատակիցը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, համարվում է ՌԴ քաղաքացի և ունի ՀՀ-ում կեցության քարտ: Հայտում փոփոխություններ կատարելուց հետո ի՞նչ հարկեր են պահվում, և սոց․ վճար պահվում է, թե ոչ։ Նա հարկվում է որպես ոչ ռեզիդենտ, թե՞ ոչ, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում նրա համար: Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Մանե․ Բարև Ձեզ։ Աշխատողի հիմնական աշխատավարձը 0,5 դրույք է, կազմում է 45 638 ՀՀ դրամ։ Այժմ պետք է հաշվարկել ամենամյա արձակուրդ։ Միջին հաշվելու համար 12 նախորդ ամիսների ընթացքում ստացել է պարգևատրում ընդամենը 78 456 ՀՀ դրամ (երեք ամսվա ընթացքում)։ Խնդրում եմ օգնեք կատարել արձակուրդային հաշվարկը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի պարտավորություն

Հասմիկ․ Բարև ձեզ, Ա/Ձ-ն 2022թ փետրվարի կեսերին ներկայացրել է դադարեցման դիմում, հունվար փետրվար ամսին ոչ մի գործարք չի ունեցել, ներկայացնելու է 0-ական շրջ. հարկի հաշվետվություն, հարցս հետևյալն է՝ 2022թ համար վճարելու՞ է դրոշմանիշային վճար։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում ՌԴ-ից

Արման. Բարև Ձեզ: Պատվիրել եմ նոր հագուստ Ռուսաստանից, քանակը 19 հատ, ընդհանուր 13կգ: Հիմա գտնվում է կարգոյում, չունեմ ԱՁ: Որպես ֆիզիկական անձ ինչքա՞ն պետք է մաքսավճար վճարեմ, որպեսզի կարողանամ վերցնել իմ ծանրոցը: Հագուստը գնվել է շուկայից, չկա ոչ մի օրինական փաստաթուղթ գնի մասին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծման ԱԱՀ հաշվանցում

Կատարինե. Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով և ներմուծել է 10 000 000 դրամից ավելի հիմնական միջոց, այդ հիմնական միջոցի հաշվանցումը ինչպե՞ս է կատարվում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ, թե՞ ՍՊԸ

Արմեն. Բարև ձեզ: Օնլայն խանութի վճարումները արտասահմանից ստանալու համար վճարային տերմինալ պետք է միացնեմ, որը պարտադիր աշխատում է գրանցված ֆիրմայի հետ (ֆիզ.անձ չի գրանցում): Ասեք խնդրեմ` տվյալ գործունեությամբ զբաղվելու համար ԱՁ, թե՞ ՍՊԸ, և որքա՞ն են հարկերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Թամարա. Բարև ձեզ: Եթե սեպտեմբերին ընդունվել ես աշխատանքի, որպես գրանցված աշխատող, և հունվարին իմանում ես, որ հղի ես, ինչպե՞ս է իրականացվում դեկրետը, և արդյո՞ք վճարվում է ֆիզ. գումար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստ

Մերի. Բարև Ձեզ: Նախորդ տարի 5 ամիս աշխատելուց հետո գտնվում եմ ֆիզարձակուրդում, այնուհետև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Արձակուրդս դեռ չի ավարտվել, բայց կազմակերպությունը լուծարվել է։ Խնդրում եմ ասեք` ինձ արձակման նպաստ հասնու՞մ է։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի լրացում

Անի․ Հարգելի՛ հաշվապահներ, դրամարկղային գրքերի լրացման հետ կապված պարտադի՞ր է ամսվա մնացորդը գրելը: Որտե՞ղ կարող եմ ուղղորդող որևէ բան գտնել: Ստուգումների ժամանակ դրամարկղային գիրքն ստուգու՞մ են, ինչի՞ն են ուշադրություն դարձնում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օրապահիկը ուշ է վճարվել

Կարինե․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել՝ եթե գործուղվող աշխատակցին նախապես չի վճարվել օրապահիկը, ապա ուշ վճարելու համար օրենքը ի՞նչ է ասում։ Շնորհակալություն!!!
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի տրամադրման հետ կապված

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ 10 ամիս համատեղությամբ աշխատող աշխատակիցը ցանկանում է վերցնել ամբողջ արձակուրդը, այնուհետև հնարավոր է ազատվի աշխատանքից, արդյո՞ք կարող ենք ամբողջը տրամադրել, թե՞ միայն իր 10 ամիս աշխատած ամիսների համար։ Կանխավ շնորհակալ եմ։