Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արտահաստիքային աշխատանք

Սերոժ. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ արտահաստիքային աշխատանքը դա ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա աշխատանքն է, թե՞ դա ևս աշխատանքային պայմանագրով (աշխատանքային օրենսգրքով) կարգավորվող իրավահարաբերություն է։ Եվ եթե աշխատանքային օրենսգրքով է նախատեսված, ապա ո՞ր հոդվածով։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Չի ներկայացվել միկրոձեռնարկատիրության դիմում

Անի․ Բարև Ձեզ: Ունեմ մի հարց. ԱՁ միկրոձեռնարկատիրության հայտը ներկայացրել է ճիշտ ժամանակին, սակայն հետո հաշվառումից հանվել է, նույն տարում, երբ բացվել է ԱՁ, նորից միկրոձեռնարկատիրության հայտը չենք տվել, ու հիմա համարվում է ԱԱՀ վճարող: Չիմանալով հանդերձ, որ ԱԱՀ դաշտում ենք, հաշիվներ ենք դուրս գրել ու հիմա, մոտ 16 միլիոն գումարի հաշիվ կա դուրս գրված: Հնարավո՞ր է այդ հաշիվները ծախս ցույց տալ, կամ բողոքարկենք, որ տեղյակ չենք եղել օրենքի նման կետին։ Անելանելի վիճակում ենք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շարժական տաղավարների գործունեության դասակարգիչ

Մարի. Բարև Ձեզ: Կասեք՝ շարժական սուրճի/ֆրեշի տաղավարների համար ի՞նչ տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ օգտագործել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ հարկեր

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն նոր է բացվելու, կասե՞ք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի, ամսական ի՞նչ վճարներ պետք է անի, և՛ ամսական, և՛ տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկի: 1. Առեվտուր, այսինքն՝ ծննդյան պարագաներ է վաճառելու: 2. Տիկնիկներ է կարելու և տալու է վարձակալության։ Եվ տարածքը վարձակալելու է 100 000։ Այդ 10% ամսական հաշվետվության մեջ երևու՞մ է։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի հաշվեհամար

Քրիստինե. Բարև բոլորին։ Մի հարց է առաջացել ինձ մոտ. բանկում վճարվել է աշխատողի համար դրոշմանիշային վճար, բանկի աշխատողը փոխանցել է հետևյալ հաշվեհամարին՝ 900005000170 և պնդում է, որ սա նույնպես դրոշմանիշային վճարի հաշվեհամար է: Ես գիտեմ միայն այս հաշվեհամարը՝ 900005001186, ո՞րն է ճիշտ հաշվեհամարը։ Ես պետ. եկամուտների կայքում նայեցի հաշվեհամարների համառոտ ցանկում այդ հաշվեհամարը վերաբերվում է սոցիալական վճար` վարձու աշխատողներից (պայմանագրային եկամուտ ստացողներից), այդ թվում` հարկային գործակալի միջոցով։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Նոր բացված ԱՁ-ի համար դեռ որևէ հայտարարություն չեմ տվել, թե որ հարկային դաշտում պետք է գործի, ու դեռ հարկային կայքում էլ գրանցված չի եղել, և անմիջապես փակել եմ ԱՁ-ն, ԱԱՀ-ի հաշվետվություն ներկայացնել արդյո՞ք պետք էր, ու եթե չեմ տվել դա խնդիր կառաջացնի՞:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինքնահաշիվ կանխավճարների դիմաց

Հրանուշ. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ոչ ռեզիդենտների կողմից դուրս գրված կանխավճարային հաշիվների հիման վրա դուրս գրվու՞մ է ինքնահաշիվ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել, օրենքի ո՞ր հոդվածով է այն կարգավորվում։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարձակալություն ֆիզ. անձից

Ռազ. Բարև ձեզ: ԱՁ-ն, որը ներկայացրել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն, վարձակալությամբ է վերցրել տարածք ֆիզ. անձից։ Այս դեպքում առաջանու՞մ է եկամտային հարկ 10% և ո՞վ է վճարելու այն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի կանխիկ վճարում

Սյուզի. Բարև Ձեզ։ Կասեք խնդրեմ՝ Երևան քաղաքում աշխատող հանրային սնունդը, եթե ունի 10 և ավելի աշխատող՝ կարո՞ղ է աշխատողների աշխատավարձի մի մասը բանկային փոխանցումով վճարել իսկ մյուս մասը կանխիկ։:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործունեության իրականացում արտերկրում

Մարիաննա. Բարև ձեզ: Կարո՞ղ եմ հարց ուղղել. պետք է բացեմ ԱՁ և աշխատեմ ՀՀ տարածքից դուրս, բանկում ունենամ հաշիվ, որին կփոխանցեն աշխատավարձը։ Taxservice կայքում հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնեմ, կարո՞ղ եք օգնել: Կարո՞ղ են այս պարագայում շրջհարկի դիմում տալ և աշխատել շրջհարկով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սեպտեմբերին փաստացի աշխատած ժամեր

Լիլիթ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Սեպտեմբեր ամիսը ունեցել է 21 աշխատանքային օր, ըստ իս հնգօրյայի դեպքում աշխատանքային ժամերը 168 են, եթե հանենք 1 ժամը, որպես ոչ աշխատանքային կամ տոն օրին նախորդող՝ կլինի 167 ժամ, իսկ 6օրյան՝ 162ժ., կայքերում հաշվիչը տալիս է 160 աշխ. ժամ 5 օրյայի համար, 155՝ վեցօրյայի։ Ո՞վ կարող է բացատրել՝ ո՞նց է կատարվել հաշվարկը։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ

Նարինե. Հարգելի հաշվապահներ, ԱՁ աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում: ԱՁ-ն դադարեցնում է գործունեությունը, վերջինիս ազատում աշխատանքից: Արդյո՞ք դա կարող է ազդել երեխային տրամադրվող ամսական նպաստին: