
Ֆիզ. անձը վաճառում է անշարժ գույք
Արթուր.
Բարև Ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է վաճառել իրեն պատկանող անշարժ գույքը: Ձեռք է բերել 1 տարուց շուտ: 2 գույք պետք է վաճառի: Արդյո՞ք հարկ չի առաջանա:

Ծրագրային սխալ
Պետ ռեգիստրում էլեկտրոնային գրանցում եմ նոր ԱՁ, պետ. տուրքը վճարել ու հայտը հանձնելը կոճակը սեղմելիս տալիս է՝ Error: Application and/or charter is not signed. ի՞նչ անեմ հաջորդ քայլը:

Տնտեսական գործունեության դասակարգիչ
Գուրգեն.
Անհատ ձեռնարկատերը՝ տնտեսական գործունեության դասակարգիչ 95.11.0, Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում, միկրոյով կարո՞ղ եմ աշխատել տվյալ դեպքում:

Տալ դրոշմանիշային վճարի հաշվապահական ձևակերպումը
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակցի փոխարեն դրոշմանիշային վճարը վճարում է գործատու՞ն, եթե 68 000-ից ցածր է լինում աշխատավարձը: Ինչպիսի՞ ձևակերպում տալ դրոշմանիշային վճարին՝ աշխատավարձը հաշվելիս: Աշխատում եմ ՀԾ ծրագրով:
Հարց 2: Ինչպե՞ս ձևակերպել անկանխիկ վճարումը, որն արվել է կազմակերպության քարտով:
Շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկ
Հարգելի հաշվապահներ, կօգնե՞ք հաշվել աշխատողի վերջնահաշվարկը՝ ընդունվել է 03.09.2021 ազատվել է 07.10.2021։ Ստացել է 170 000 դրամ, աշխատում է միկրոյի դաշտում: Քանի՞ օր պետք է հաշվել արձակուրդայինի օրերը և հոկտեմբեր ամսվա աշխատած օրերի համար պե՞տք է վճարվի, թե՞ միայն արձակուրդային հաշվել որպես վերջնահաշվարկ:

Միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու գործունեության ցանկ
Գուրգեն․
Կարո՞ղ եք միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու գործունեության ցանկ տրամադրել ԱՁ-ի համար: ԱՁ Չհանդիսացող անձի համար կա, բայց ԱՁ-ի համար չեմ գտնում, կա միայն արգելված գործունեությունները։

Ապրանքի ցուցադրություն առանց վաճառքի
Անի․
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն արտադրում է օծանելիք և ցանկանում է այն ցուցադրել խանութներում՝ առանց վաճառք իրականացնելու։ Ի՞նչ կարգով պետք է արվի։

Ա/Ձ նաև գրանցված աշխատող է
Գուրգեն.
ԱՁ-ի տարիքը 25 է, աշխատելու է միկրոյով, նա զուգահեռ աշխատում է նաև այլ պետական կազմակերպությունում և վճարում է բնականաբար սոց. և դրոշմանիշային: ԱՁ-ով էլ պետք է վճարի՞:

Մայրության նպաստի հաշվարկ
Մերի.
Ողջույն։
Կցանկանայի իմանալ՝ հոկտեմբերի 18-ից ֆիզարձակուրդ է տրվելու ինձ և պլանային կեսարիան հատում։
Աշխատանքային ստաժս 20 տարի է, այս տարի արձակուրդ դեռ չեմ հասցրել գնալ։ Աշխատավարձս 68 000 է: Կարո՞ղ եմ իմանալ՝ որքա՞ն պետք է ստանամ ֆիզարձակուրդ։
Շնորհակալություն:

Գնումների մասնագետի որակավորում ստանալու համար
Էմիլի.
Բարև ձեզ: Մեկ հարց ունեմ. ինչպե՞ս կարող եմ դասընթացի մասնակցել և որտե՞ղ գնումների մասնագետի որակավորում ստանալու համար, տենդերներին մասնակցելու և աշխատանքի համար: Նախապես շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկ քաղիրավական պայմանագրով աշխատողին
Ամալյա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել՝ հարցս հետևյալն է. քաղիրավական պայմանագրով աշխատողին վերջնահաշվարկ հասնում է, թե ոչ:

Վերջնահաշվարկ
Անահիտ.
Բարև Ձեզ: Հարցս այսպիսին է. եթե աշխատակիցն աշխատել է 21 օր և ազատվել աշխատանքից, նրա վերջնահաշվարկի համար ինչպե՞ս միջին աշխատավարձը հիմք ընդունեմ, եթե նախորդ ամիսներին աշխատավարձ չի եղել: Ես կարծիքներ կարդացի, որ նույնիսկ եթե 1 օր աշխատած լինի, հասնում է վերջնահաշվարկ, այդ դեպքում ի՞նչ թիվ վերցնեմ որպես միջին աշխատավարձ:

0,5 դրույքաչափ, թե՞ ժամավճար
Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ նվազագույն աշխատավարձի ժամանակ կարո՞ղ ենք պայմանագրում նշել 0,5 դրույքաչափ՝ 45 000 դրամ, թե՞ պետք է նշվի ժամավճարային։ Կանխավ շնորհակալ եմ։

Հաշվին մուտք գործընկերոջ անունից
Մարիամ․
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ստացել է իր 500 000 դրամի դեբիտորական պարտքը ֆիզ․ անձից, ում նախապես հաշիվ է գրվել: Գումարը դրամարկղից տրվել է ԱՁ-ին, վերջինս տարել է բանկ և փոխանցել է իր հաշվին գործընկերոջ անունից: Որևէ խախտում կա՞։

Ո՞րն է լրավճարի և պարգևատրումների տարբերությունը
Լաուրա․
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ո՞րն է լրավճարի և պարգևատրումների տարբերությունը։

Տույժի մարում
Սյուզի.
Բարև ձեզ։ Եթե աշխատակիցը ազատվել է աշխատանքից հոկտեմբերի 1-ին, ե՞րբ պետք է վճարենք վերջնահաշվարկ, ո՞ր ամսվա եկամտայինի մեջ պետք է երևա։
Եվս մեկ հարց. եթե եկամտայինը ճշգրտել ենք, որի հետևանքով ավելացել է սոց ու եկամտային ուշ վճարած օրերի համար, տույժը 0,04% է հաշվարկվու՞մ, և ո՞ր հաշվեհամարներին ենք փոխանցում տույժի գումարը:

ՍՊԸ հիմնադիր տնօրենի փոխոխություն
Լիաննա.
Բարև ձեզ։ Եթե կատարվել է ՍՊԸ հիմնադիր տնօրենի փոխոխություն, և տնօրեն է նշանակվել ընկերության աշխատակիցը, ինչպե՞ս է ճիշտ վարվել նախկին և նոր տնօրենների աշխատանքային պայմանագրերի հետ՝ լուծարե՞լ, նորը կնքել, թե՞ կատարել աշխատանքային պայմանագրի փոխոխություններ։ Եվ հրամանագրվում է արդյո՞ք այս փոփոխությունները։

Արդյո՞ք մայրության նպաստն անձեռնմխելի է
Տաթև.
Բարև Ձեզ։
Դեկրետից դեկրետ եմ գնացել։ Այս ընթացքում ֆինանսական խնդիրների պատճառով վարկային չկատարված պարտավորություններ ունեմ։ Մայրության նպաստը (140 օր) փոխանցվել է հաշվեհամարին, որին մինչ այդ (աշխատելու ընթացքում) վճարվում էր աշխատավարձս և առաջին բալիկիս դեկրետը։
ԴԱՀԿ վարույթներով հաշիվս սառեցվել էր։ Դիմեցի ԴԱՀԿ, որպես անձեռնմխելի գումար, հաշիվը բացվեց, որպեսզի ստանամ նպաստս։
Բանկը փոխանցված ողջ գումարը գանձեց (ավտոմատ, առանց նախազգուշացման, առանց ծանուցման (նախկինում sms֊-ներ էին գալիս) որպես ժամկետանց վարկի վճարում։
Հարցս հետևյալն է.
Արդյո՞ք այդ գումարն անձեռնմխելի է։ Արդյո՞ք բանկը իրավունք ունի ամբողջ գումարը գանձել։
Կանխավ շնորհակալություն
Ու մի հարց էլ. Մայրության նպաստը վճարողը ո՞ր մարմինն է՝ աշխատավայրը, սոցապը, Ֆիննախը, թե՞ ԿԳՆ-ն (դասախոս եմ):

Մայրության նպաստ
Քրիստինա.
Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ Ա/Ձ-ում, աշխատավարձս գրած է 65 000, բայց չեմ ստանում, քանի որ տոկոսային է իմ աշխատավարձը՝ վարսահարդար եմ: Դեկրետ գնալուց ինչքա՞ն գումար պետք է ստանամ, և ո՞վ պետք է վճարի այդ գումարը՝ գործատուն, թե՞ պետությունը:

#գործկա Մարմարի Աշխարհ ՍՊԸ-ում

Վերջին մեկնաբանություններ