Ա/Ձ-ի վերաբերյալ

Ագաթա.

Բարև Ձեզ,խնդրում եմ ինձ ուղղություն տալ Ա/Ձ-րի վերաբերյալ,ինչ հաշվետվություն պետք է ներկայացնի և որոնք են այդ:Արդյոք ԱԱՀ-ի հաշվետվություն թե եռամսյակային,թե ամսական պետք չե ներկայացնել?

Ներմուծում

Մարի.

Բարև Ձեզ:Ընկերությունը որը զբաղվում է ներմուծումով և մեծածախ վաճառքով ապրանք ներմուծելիս որոշ տեսակը պակաս է եղել հաշիվ ապրանքանու մեջ նշված թվից,սակայն մաքսազերծվել է իրական եղած քանակը:Ես պետք է ակտ կազմեմ պակաս ապրանքների համար և չիգիտեմ կա արդյոք նման դեպքերի համար ակտի ձև:Եթե չկա խնդրում եմ օգնել ինձ կազմել ճիշտ ակտի ձև:Նախապես շնորակալություն

Եթե պայմանագիր է կնքվում ֆիզ. անձի հետ

Andranik.

Եթե պայմանագիր է կնքվում ֆիզ անձի հետ, ոչ թե քաղիրավական այլ գնման, այդ դեպքում գումարի 10 %-ն է պահվում?

Հարկային մարմիններում հաշվառվելիս

Սոնա.

Բարև Ձեզ,

Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. պետ. ռեգիստրից անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վկայականը վերցնելուց հետո հարկային մարմիններում հաշվառվելիս ո՞ր ձևերը պետք է ներկայացնեմ:

Կանխավ Շնորհակալություն

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Սոնա.

Ես խնդրում եմ ինձ ուղարկել քաղաքացիաիրավական պայմանագրի ձևը:

Շնորհակալություն

Ձեռքբերում ֆիզ. անձից

Meri.

Հարգելի կոլեգաներ խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս, ինչ փաստաթղթային հիմնավորում է պետք, որպեսզի ֆիզ անձից հիմնական միջոցներ և այլ արագամաշ առարկաներ գնելու համար գանձվի ոչ թե 11% այլ 10% եկամտահարկ:

Քաղաքացիաիրավական պայմանագրերի վերաբերյալ

Սուսաննա.

Խնդրում եմ պատասխանել, եթե ժամանակ առ ժամանակ(Ա/Ձ քաղ-իրավական պայմանագրով վարձում է մատուցողներ մեկ օրով և վճարում 5000 դրամ դրա համար), պետք արդյոք կատարել Սոց ապ վճարումներ տվյալ մատուցողի համար?
Կանխավ շնորհակալություն

Վարձույթի ծառայություններ

Jora.

Բարև Ձեզ. Խնդրում եմ օգնել մեզ պարզաբանելու հետևյալ հարցը.
Մեր ՍՊԸ մինչ այժմ գործել է որպես տրանսպորտային
ծառայություն (աղբահեռացում) մատուցող կազմակերպություն:
Դեպքից դեպք նաև պայմանագրային հիմունքներով կատարել ենք մեծածախ առևտուր:
ՀԴՄ չենք ունեցել ինչպես նաև հաշվառման գիրք չենք վարել, քանի որ փոխանցումով ենք
աշխատել և դրա անհրաժեշտությունը չի եղել:
Պատրաստվում ենք շուտով ձեռք բերել համապատասխան սեղան – աթոռներ և սպասք և սկսել
նաև վարձույթի ծառայություններ մատուցել:
Խնդրում եմ պատասխամել. Ինչ քայլեր պետք է կատարենք մինչ նշված գործունեությունը
սկսելը, որպիսի չխախտենք օրենքի պահանջները:
Մասնավորապես-Արդյոք անհրաժեշտ է ՀԴՄ ունենալ կամ սկսել հաշվառման մատյան վարել:
Ուրիշ ինչ պահանջներ է ներկայացվում նմանատիպ գործունեությանը;
Ձեր պատասխանի համար ` կանխավ շնորհակալություն: Հարգանքներով Ժ.Սարգսյան

Գույքագրման արդյունքների արտացոլումը հաշվառման մեջ

Մարիամ.

Բարև ձեզ: Խնդրում եմ գույքագրման արդյունքների արտացոլումը հաշվառման մեջ թեմայով ձեր կայքում տեղադրել տեղեկություններ:Իսկ եթե դա հնարավոր չէ, ապա խնդրում եմ էլ. փոստիս ուղարկեք: Նախապես շնորհակալություն:

Հայաստանում լիցենզավորված են 33 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր

Այս տարվա հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 9 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 1 լիցենզիայի գործողություն, ևս 1 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից: Կարդալ ավելին “Հայաստանում լիցենզավորված են 33 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր”

Հրապարակված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ

Սևակ Աբրահամյան.

Բարև, ինչպես կարող եմ ստանալ իմ ցանկացած կազմակերպության հրապարակված տարեկան ֆինանսական հաշվետվությունները, եթե դրանք չկան կազմակերպության կայքում: Նախապես շնորհակալություն արձագանքելու համար:

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Կարեն.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ,
Արդյոք վերջնահաշվարկի դեպքում կիրառվում է անձնական նվազեցում 30000` անկախ այն հանգամանքից, որ նույն ամսում աշխատողի համար կիրառվել է այդ նվազեցումը նաև աշխատավարձի մասով:
Օրինակ, եթե աշխատողի համար միևնույն ամսում հաշվարկվում է 25000 դրամ աշխատավարձ և 10000 դրամ վերջնահաշվարկ, նրա եկամտից արդյոք պահվում է եկամտահարկ:

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին հայտարարություն
  • Կազմակերպությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների լրացման հրահանգ

Կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով

Արփինե.

Բարև ձեզ.խնդրում եմ մի փոքր ժամանակ տրամադրեք և պատասխանեք,որովհետև դժվար կացության մեջ եմ հայտնվել, կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով, հաստատագրված և ԱԱՀ, ունի 2 աշխատող.Հաշվեկշռում կարող եմ ցույց տալ 1-ի աշխատավարձը? և 2-ի համար հաշվարկված սոց. վճարները: շնորհակալություն;

Ազատ գրաֆիկով աշխատանք

Tatev.

Ազատ գրաֆիկով աշխատակիցների համար լրացվու՞մ է արդյոք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր: Եթե այո, ապա ի՞նչ ժամաքանակով:

Կազմակերպությունը ազատված է ԱԱՀ-ից

Մարինե.

Այն կազմակերպությունը, որտեղ ես աշխատում եմ, բացի այն որ չի գերազանցում ԱԱՀ-ի նվազագույն շեմը, այլ նաեւ ազատված է ԱԱՀ-ից եւ միաժամանակ վնասով է աշխատել: Այդ դեպքում էլ է կիրառվում շահութահարկի նվազագույն 2 տոկոսը, թե ոչ:
Շնորհակալություն:

Աշխատողների անվտանգության վերաբերյալ

Տաթևիկ.

Բարև Ձեզ կարող եք ինձ տալ աշխատողների անվտանգության և առողջության համար անհրաժեշտ հրահանգների օրինակելի ձևեր ՀՀ ԱՕ 248 հոդվածի պահանջները իրականացնելու համար: Եվ եթե գիտեք ինչ է իրենից ներկայացնում առողջության անձնագիրը խնդրում եմ գրել:
իմ Էլ հասցեն է tat8307 շնիկ mail.ru

Կազմակերպությունը աշխատել է վնասով

Մարինե.

Խնդրում եմ պատասխանեք, երբ կազմակերպությունը աշխատում է վնասով, արդյոք պետք է շրջանառության 2 տոկոսը վճարել որպես շահութահարկ:

Էմիսիոն եկամուտ

Jasmina.

Բարև Ձեզ, ինձ հետաքրքիր է, ի՞նչ է իրենից ներկայացնում էմիսիոն եկամուտը:

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել է հետևյալ փաստաթուղթը.

  • Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր