Տարածքի վարձակալության պայմանագիր

Աննա.

Բարև Ձեզ,կարող եք օգնել ինձ մի հարցով,եթե ֆիզ աձի և կազմակերպության միջև կնքվում է տարածքի վարձակալության պայմանագիր, տվյալ դեպքում ֆիզ անձըհանդիսանում է վարձատուն,պետք ` նոտարական հաստատման տալայդ պայմանագիրը,թե ոչ և տվյալ դեպքում գումարից միայն պահվում է 10% եկամտահարկ ?????

Հասարակական կազմակերպություն

Arman.

Հարգելի գիտակներ, ես սկսնակ եմ Ձեր գործում ու ունեմ որոշ հարցեր ՀԿ-ների հետ կապված:Մասնավորապես ՀԿ-ների մասին օրենքում նշված է.
Հոդված 3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում Կարդալ ավելին “Հասարակական կազմակերպություն”

ՀԴՄ կտրոններ

Համեստ.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է արդյոք ապրիլ ամսին որ ամսվա ՀԴՄ – ի կտրոններն ենք ներկայացնելու և որտեղ

ԱԱՀ-ի հաշվանցման վերաբերյալ

Աննա.

Եթե կազմակերպությունը ապրանք է մատակարարում մարդասիրական օգնության ծրագրեր իրականացնողներին և այդ ծրագիր իրականացնողի կողմից կա տեղեկանք, որ նրանք ազատված են ԱԱՀ-ից, տվյալ ապրանքի համար մաքսատանը վճարված ԱԱՀ-ն հաշվանցվում է?
Նախօրոք շնորհակալություն:

Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկի հաշվարկ

Տիգրան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ եթե կարող եք Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկի հաշվարկի ՆՈՐ բլանկը ուղարկեք tiko11-84 շնիկ mail.ru հասցեով, կամ ասեք որտեղից գտնեմ:Նախապես շնորհակալություն:

Մեմորիալ օրդերների վերաբերյալ

Էլզա.

Բարև Ձեզ, դպրոցի հաշվապահ եմ, խնդրում եմ ասեք քանի մեմորիալ օրդեր պետք է հավաքեմ… եթե կարելի է մանրամասն`օրինակներով.
Կանխավ ` շնորհակալություն

Տարածքի վարձակալություն

***NARA.

Երբ տարածքի վարձակալությունը կատարվում է ՍՊԸ-ի և ֆիզիկական անձի միջև, ինչպես է որոշվում տարածքի վարձակալական վճարը` պետական կադաստրի չափորոշիչներից ելնելով:
Օրինակ 2 ՍՊԸ-ի միջև, ըստ շահութահարկի մասին օրենքի 43-րդ հոդվածի, այն կարգավորվում է հետևյալ կերպ` «Հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը որոշվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի 5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափով պակաս հատուցման դեպքում տարբերությունը դիտվում է որպես վարձակալին (փոխառուին) ներված պարտավորություն:»:

Օգտակար ծառայության նվազագույն ժամկետներ

Կարինե.

Բարև ձեզ, ղնդրում եմ օգնեք ինձ ու պատասխանեք իմ հարցին. Կառուցվածքների ու տրանսպորտային միջոցների, արտադրատնտեսական գույքի օգտակար ծառայության նվազագույն ժամկետները: Շնորհակալություն:

Անհատ ձեռներեցության վերաբերյալ

EDGAR.

բարև ձեզ խնդրու եմ օգնեք…որ կայքից կարող եմ կարդալ անհատ ձերներեցուտյանը վերաբերվող օրենքները….

Պիտակներ՝

ԱՏԿԱԴ գործարքներ

Աննա.

Հարգելի հաշվապահներ,խնդրում եմ օգնեք ինձ,ինչպես պետք է ձևակերպեմ ԱՏԿԱԴ գործարքներ,ինչ պայմանագրով,ինչ պահումներով ,խնդրում եմ օգնեք ինձ???????????????

Հաշվապահական խնդրագիրք

Մխիթար.

Կուզենայի հաշվապահական խնդրագիրք իր պատասխաններով:

Դիտել հաշվապահական խնդիրներ…

Ստացված կանխավճար

Ելենա.

Հարգելի հաշվապահներ ունեմ մի խնդիր: Նախորդ տարում 2 կազմակերպությունից ստացել ենք կանխավճար ապրանքի գնման համար, որից այդ 2 կազմակերպությունն էլ չենք կարողանում գտնել, չգիտենք փլուզվել են, թե գործում են: Ինչպե՞ս վարվել այդ գումարների հետ:

Բանկային հաշվեհամարի վերաբերյալ

Նառա.

Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել 2009թ. շահութահարկը վերջնական հաշվառումներից հետո ԱԱՀ վճարող չհարմարվող ՍՊԸ-ի համար, Շահութահարկ 1 տոկոս դրույքաչափի կիրառումից- 900005005104, թե ուրիշ հաշվեհամար կա: Եվ որ հաշվեհամարին փոխանցել 1/16 այս տարվա կանխավճարը: Նախապես շնորհակալություն:

Աշխատավարձի հաշվարկ

Andranik.

Ինձ որպես սկսնակ հաշվապահ պետք է շտապ սովորել աշխատավարձի և մնացած ծախսերի հաշվարկի ձևեր` կապված աշխատողների հետ: Խնդրում եմ հնարավորության դեպքում օգնել: Նախապես շնորհակալություն:

Ֆիզ.անձանց գործունեության վերաբերյալ

Ashkhen.

Որ օրենքով է կարգավորվում ֆիզ.անձերի գործունեությունը, որոնք Ա/Ձ վկայական չունեն, սակայն ստացել են ՀՎՀՀ եւ ինքնուրույն վճարում են իրենց հարկերը եւ տարեկան հայտարարագիր են ներկայացնում:
Նախապես շնորհակալ եմ արձագանքի համար:

Տարածքի վարձակալություն

Նառա.

Բարև ձեզ:

Հարգելի հաշվապահներ,
Տարածքի վարձակալության պայմանագիրը հաստատված է նոտարի կողմից, վարձակալական ամսական վճարը արդեն իսկ կարելի՞ է ծախս համարել` առանց պետ. ռեգիստրի կողմից տրամադրված վարձակալության վկայականի:

Քաղաքացիաիրավական պայմանագրեր կազմելիս

Աննա.

Բարև Ձեզ,հարգելի հաշվապահներ,խնդրում եմ օգնեք ինձ 3 հարցով.
1.Քաղաքացիաիրավական պայմանագրեր կազմելիս բացի հայտից նաև պետք է ստաժի ձևաթուղթ լրացնել?(Չնայած,որ աշխատանքային գրքույկում ոչինչ չենք գանցում)
2.Եթե կազմաերպությունը բացվելէ փետրվարին,իսկ ունի ծախսեր հիմնավորող ՀԴՄ կտրոններ հունվարին,ինչպես եմ գրելու դրամարկղային գրքի մեջ,դրամարկղային գրքի գրանցման ամսաթվով?
3.Եթե կազմակերպությունը ցանկանում է ավտոմեքենա վարձակալել,ինչպես սահմանել վարձավճարը և այդ գումարը վարձակալողի համար համարվում է ծախս,այն կարելի է հանել համախառն եկամտից???
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար

Տարածքի վարձակալություն

Մարիամ.

Ողջույն բոլորին:
Հարցս հետևյալն է` A ընկերությունը B-ից վարձակալում է տարածք: Վարձակալության պայամանագրում նշված է, որ A ընկերությունը պետք է վճարի բոլոր իր կոմունալ ծախսերը /լույս, ջուր/: Սակայն տեղադրված չէ առանձին հաշվիչ, հետևաբար էլ ցանցի և երևան ջրի հաշիվները ստանում է B կազմակերպությունը: Որպեսզի A կազմակերպությունը կատարի իր փայ վճարները B կազմակերպությունը Կարդալ ավելին “Տարածքի վարձակալություն”

Աշխատավարձի հաշվարկ

Gohar.

Բ արև Ձեզ, խնդրում եմ մի հարցով ինձ օգնել, աշխատավարձի հաշվարկը ինձ համար պարզ է, բայց ինչպես հաշվել հետադարձ հաշվարկը մաքուրից գնալ հետ կեղտոտ
շնորհակալություն:

Բարեգործական ՀԿ գործունեության հետ կապված

Հասվիրա Մինասարյան.

Հարգելի գործընկերներ, ես ունեմ մի հարց, որն ինձ անհանգստացնում է և նույնպես կապված է բարեգործական հասարակական կազմակերպությունների գործունեության հետ: Ես թարգմանիչ եմ և ձևակերպված եմ որպես անհատ ձեռներեց: Այժմ ես բացել եմ բարեգործական հասրակական կազմակերպություն, որպեսզի անհատույց առանց շահույթ հետապնդելու օգնեմ հասարակությանը հոգ տանելով աղքատներին, թշվառներին, հիվանդներին, ծերերին, անապահով երեխաներին: Հարկային բաժնում ինձ ասացին, որ ես պետք է ավելացած արժեքի հարկ (ՆԴՍ)մուծեմ որովհետև երկու ձեռնակությունում էլ ես եմ նախագահը: Բայց չէ որ բարեգործական կազմակերպությունները ազատված են հարկերից: Կարդալ ավելին “Բարեգործական ՀԿ գործունեության հետ կապված”