Ավտոմեքենաների ներմուծում

Անի․

Ողջույն բոլորին։

ՍՊԸ-ն ներմուծում է ավտոմեքենաներ ԱՄՆ-ից, բացի ՌԴ արտահանելուց նաև վաճառելու է ՀՀ ում ֆիզ․ անձի։ 1-ին մեքենայի համար ներմուծման ժամանակ չի վճարվել բնապահպանական հարկ, 2-րդի համար վճարվել է։

1․ Հարկային հաշիվ դուրս գրելուց պե՞տք է բնապահպանական հարկ հաշվարկեմ և ինչպե՞ս։

2․ Այն մեքենայի համար, որի ներմուծման ժամանակ չի հաշվարկվել բնապահպանական հարկ, հարկային հաշվի մեջ պե՞տք է հաշվել բնապահպանակ հարկ։

3․ Բնապահպանական հարկի եռամսյակային հաշվետվություն պե՞տք է ներկայացնել։

Շնորհակալ կլինեմ պատասխաններիի համար։

Հրամանագիրք

Գայանե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ հրամանագիրք վարելը պարտադի՞ր է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչպես են դասակարգվում և գրանցվում հրամանները՝ բոլորը միասին մեկ հրամանագրքում, թե՞ կադրերինը առանձին, ընդհանուր բնույթինը՝ այլ գրքում։ Շնորհակալություն։

Բեռնափոխադրման արժեքը ապրանքների մատակարարման հարկային հաշվում

Արամ․

Բարև Ձեզ։ Արդյո՞ք կարելի է նույն ապրանքների մատակարարման հարկային հաշվում առանձին տողով գրել նաև այդ ապրանքների համար բեռնափոխադրման ծառայության արժեքը։

Տեղեկանք ԱՁ վերաբերյալ

Արշակ․

Բարև Ձեզ։ Ինչպե՞ս ստանալ արխիվից տեղեկանք, որ ես գրանցված եմ եղել որպես անհատ ձեռնարկատեր։ Շնորհակալություն։

Աշխատավարձը չի փոխանցվել

Նարին․

Բարև Ձեզ: Որպես աշխատող սեպտեմբերի կեսին գրանցած ֆիրմայում պետռեգիստր գրանցման հաջորդ օրը գրանցել ենք նաև աշխատող միայն տնօրեն, ոչ լրիվ աշխատաժամանակ շաբաթական 10 ժամ ՝ օրական 2 ժամ, ժամը 1 000դրամ: Տնօրենի հաշվետվությունը եկամտայինի մասով հոկտեմբերին տրվել է, հարկը վճարվել, բայց աշխատավարձի փոխանցում քարտին չի եղել, ինչպե՞ս կարող եմ շտկել խնդիրը։ Արդյո՞ք հնարավոր է սեպտեմբեր և հոկտեմբեր ամսվանը նշել բանկային փոխանցման մեջ, որպեսզի ճիշտ լինի։

Արդյո՞ք ԱՁ-ները ներկայացնելու են Իրական շահառուների հայտարարագիր

Նարե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել արդյոք բոլո՞ր ա/ձ-ներն են ներկայացնելու իրական շահառուի հայտարարագիր անկախ՝ գործունեության ոլորտի, վարձու աշխատող ունենալ-չունենալու փաստի, շրջանառության գումարի, հարկման դաշտի։ 2022թ-ից դադարեցման մեջ գտնվող ա/ձ-ները արդյոք ներկայացնելու՞ են հայտարարագիր։ Բոլոր հարկատուները՝ անկախ իրավական տեսակի “ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ” նու՞յն ձևն եններկայացնելու (Արդարադատության նախարարի 2021 թվականի օգոստոսի 30-ի N 416-Ն հրամանի Հավելված N 1)։

Եկամտային հարկի վերադարձ

Կարեն․

Բարև Ձեզ։Կխնդրեմ օգնեք։ Ընկերությունը 2018 թվականից մինչև հիմա ունի 150 մլն չբաշխված շահույթ։ Եթե 2023 թվականի փետրվար ամսին ընկերությունը որոշում է հայտարարել շահաբաժինների վճարման մասին և 150 մլն դրամը ցանկանում է դեկտեմբեր ամսին վճարել։ Եթե նշված գումարը վճարի բաժնետերին, իսկ բաժնետերը այդ գումարը ներդնի ընկերության կանոնադրական կապիտալում, կարո՞ղ է ընկերությունը հետ ստանալ շահաբաժնի վճարումից առաջացած եկամտային հարկը։

Ավտոլվացման կետ

Յուրա․

Ողջույն Բոլորին։ Ցանկանում եմ դառնալ ԱՁ և բացել “Լվա ինքդ” ավտոլվացման կետ մեր թաղամասում։ Կասե՞ք քայլերի հերթականությունը, պահանջվող թույլտվությունները տարբեր պետական կառույցների կողմից, հարկատեսակը, և ինչպե՞ս եմ այդ ամեն ինչը վճարելու։ Շնորհակալություն։

Նպաստը ավել է վճարվել

Արփինե․

Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ կօգնե՞ք։ Աշխատողը 3 տարի խնամքի արձակուրդից հետո 9 ամիս աշխատելուց հետո նորից գնում է ֆիզ․ արձակուրդ, մայրության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս միջին աշխատավարձի հաշվարկի մեջ ներառվել են նաև ֆիզ․ արձակուրդի գնալուն նախորդող ամսվա աշխատավարձը 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդին նախորդող ամիսվա փոխարեն։ Որոնք եղել են տարբեր։ Որի արդյունքում հաշվարկված նպաստի չափը ավել է ստացվել, բայց նպաստը արդեն փոխանցվել է նպաստառուին: Ինչպե՞ս վարվել։ Արդյո՞ք պետք է կատարել վերահաշվարկ և գումարի ետպահում կատարել տվյալ անձի արձակուրդայինի հաշվարկից։ Նշեմ նաև, որ ֆիզ․ արձակուրդի ավարտից հետո նա պետք է օգտվի իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից։ Ինչպե՞ս է կատարվելու ավել վճարված գումարի ետգանձման ընթացակարգը ըստ հերթականության։

Կանխիկ վճարում մինչև 300 000 դրամ

Հերմինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե կազմակերպությունը ֆիզ․ անձի անունով հաշիվ է դուրս գրել մինչև 300 000 դրամ, արդյո՞ք կարող է գումարը կանխիկով ստանալ, եթե ոչ՝ կասե՞ք, թե Հարկային օրենսգրքի 381 հոդվածի 3 կետով է կարգավորվում, թե՞ այլ օրենքով։

Էլեկտրոնային դրամարկղային գիրք

Կարեն․

Բարև Ձեզ։ Դրամարկղային գիրքը 2024 թվականի հունվարի 1-ից դառնում է պարտադիր էլեկտրոնային։ Կասե՞ք՝ դրա լրացման կարգը ո՞նց է, ամեն օր պե՞տք է լրացնենք։

Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ ներմուծում է եղել, մինչև հաջորդ ամսվա 10 պետք է ներկայացնել Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև։ Կասե՞ք խնդրեմ՝ պետք է մտնել https://trade.gov.am/ և սեղմել վիճակագրական ձև, թե՞ ապրանքների հայտարարագիր: Կանխավ շնորհակալ եմ:

Գյուղատնտեսական մթերքի խանութ

Գեղամ․

Ցանկանում եմ բացել գյուղատնտեսական մթերքի վաճաքի կետ՝ խանութ, տանս կից։ Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ է պետք դրա համար, օրինակ ՀԴՄ, և ի՞նչ հարկային դաշտով կարելի է աշխատել։

Չօգտագործած արձակուրդը ե՞րբ տրամադրել

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը ֆիզ․ արձակուրդից վերադառնում է նոյեմբերի 15-ին, բայց մինչև ֆիզ գնալը արձակուրդ վերջին անգամ գնացել է 2020թ. հոկտեմբեր ամսին: Ֆիզ է գնացել 2021թ. սեպտեմբերի 20-ին: Ինչպե՞ս վարվել, չօգտագործած արձակուրդը ե՞րբ տրամադրել:

Չվճարվող արձակուրդ

Լիլիթ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս վերաբերվում է չվճարվող արձակուրդին․ մեկ տարվա ընթացքում տրամադրվող 60 օրը դա աշխատանքայի՞ն օրերի մասին է խոսքը։

Պահատվության ձևակերպումներ

Ժաննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել․ ՍՊԸ-ն Իզիփեյ-ի հետ կնքել է պահատվության պայմանագիր, որից հետո ՍՊԸ-ի տարածքում տեղադրել է վճարային տերմինալ, և Իզիփեյը պարտավորվում է ՍՊԸ-ին վճարել ամսավճար։ Խնդրում եմ օգնել տալ դրա հաշվապահական ձևակերպումները։

Ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը հիմք վերցնել

Կարեն․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն նոյեմբերի 5-ին ներմուծում է կատարել, որի դիմաց տրանսպորտային կազմակերպությունը հաշիվ է գրել 2 000 ԱՄՆ դոլլարի չափով։ Ինվոյսը տրանսպորտային կազմակերպությունը գրել է նոյեմբերի 8-ին։ Այս դեպքում պե՞տք է նոյեմբերի 8-ի ԿԲ-ի կուրսը հիմք վերցնենք գործարքը դրամի վերածելու համար։

Հաշվապահական խնդիր

Ալլա․

Բարի երեկո։ Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը։

Ձևակերպել արտադրանքի վաճառքի գործառնությունները՝ որոշելով իրացումից ստացված շահույթը կամ վնասը։

Գնորդներին վաճառվել է պատրաստի արտադրանք։ Հասույթը՝ կանխիկ գումարով 250 000 դրամ՝ գումարած 20% ԱԱՀ, մուտքագրվել է դրամարկղ։ Ապառիկ վաճառվել է 1 400 000 դրամի արտադրանք՝ գումարած 20% ԱԱՀ։ Վաճառված արտադրանքի փաստացի արտադրական ինքնարժեքը կազմել է 1 000 000 դրամ։ Վաճառքի հետ կապված կատարվել են հետևյալ ծախսերը․

  • փաթեթավորման նյութեր՝ 52 000 դրամ
  • աշխատավարձ պահեստում փաթեթավորող բանվորներին՝ 150 000 դրամ
  • տրանսպորտային կազմակերպությանը հաշվարկային հաշվից փոխանցվել է 96 000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն
  • գովազդի համար ստացվել է հաշիվը՝ 60 000 դրամ՝ գումարած ԱԱՀ

Այլ հաշվապահական խնդիրներ

Ընկերությունը ունի 13 բաժնետեր

Հասմիկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունը ունի 13 բաժնետեր, 87 % – ի բաժնետերը գլխավոր տնօրենն է, մնացածը ըստ դեպոզիտարիայի կան, բայց իրականում կամ մահացած են, կամ էլ իրավահաջորդ չունեն: Նման պարագայում ինչպե՞ս վարվեմ, չէ՞ որ կա շահաբաժիններ հասկացությունը:

Մեքենաների ներմուծում և արտահանում

Բագրատ․

Բարև բոլորին։ Ընկերությունը զբաղվում է մեքենաների ներմուծմամբ և վաճառքով, նաև արտահանում է դեպի ՌԴ (վաճառում է ֆիզ անձի)։ Ներկա պահին կարո՞ղ է արդյոք ետ ստանալ ԱԱՀ-ն, և եթե ոչ՝ կներկայացնե՞ք այն հոդվածը, որով արգելվում է։