Tag: ԱԱՀ

Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ

Աֆինա.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ գործողություններ տալ, եթե ապրանք ենք ձեռք բերել + ԱԱՀ, օրինակ` 578 000 դրամի ապրանք, ապա 578 000 * 16.67:

ԱՁ ուշացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումը

Susi.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ես Ա/Ձ եմ, շրջանառության հարկով հարկվող, բայց ուշացրել եմ հայտը` ավտոմատ դառնալով ԱԱՀ վճարող: Հարցս այսպիսին է. ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ, եթե արդեն ԱԱՀ վճարող եմ, եթե հունվար և փետրվար ամիսների համար շրջանառության հարկի հաշվետվություն արդեն ուղարկել եմ: Նախապես շնորհակալ եմ:

Շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումի ուշացման վերաբերյալ

Anna.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցով: Ես պետք է մինչև փետրվարի 20 ուղարկեի շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմում-հայտ, սակայն մինչև մարտի 2-ը չեմ ուղարկել: Այժմ փորձում եմ ուղարկել, գրվում է, որ ես ԱԱՀ վճարող եմ: Խնդրում եմ օգնեք իմ հետագա քայլերի հարցում: Ինչպե՞ս լուծել այս հարցը: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք ԱՁ վճարում է եկամտային հարկի կանխավճար

Սուսաննա.

Խնդրում եմ պատասխանել՝ եթե անհատ ձեռնարկատերը ընդհանուր հարկման դաշտում է և միաժամանակ իրականցնում է արտոնագրային վճարով հարկվող գործունեություն, վճարու՞մ է արդյոք եկամտային հարկի կանխավճար և արտոնագրային վճարով հարկվող գործունեության համար ամսական 5 000 դրամ: Շնորհակալություն:

Վերադարձի հաշվի մեջ ապրանքի անվանումը փոխված է

209

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում և զբաղվում է մեծածախ առևտրով:
Կազմակերպության կողմից X խանութին դուրս գրված հարկային հաշիվներում որպես ապրանք դուրս է գրվել օրինակ “Պաղպաղակ բրիկետ”: Հետագայում X խանութից վերադարձ է կատարվել և դուրս է գրվել հարկային հաշիվ: Վերջինիս մեջ “Պաղպաղակ բրիկետ”-ի փոխարեն գրվել է օրինակ “Պաղպաղակ բրիկետ վանիլային”: Խանութի հետ կապնվել եմ և պատասխանում է, որ իրենց ծրագրային տարբերակում մուտքագրվում է ըստ առանձին համերի, և հետագայում ծրագրից որպես հարկային հաշիվ արտահանել են առանձին համերով և խնդրել են հաշիվները ընդունել:

Հարցս հետևյալն է.
Եթե խանութի կողմից դուրս գրված հարկային հաշիվը վերոնշյալ “Պաղպաղակ բրիկետ վանիլային” ապրանքով ընդունեմ, արդյո՞ք Կազմակերպությունը հետագայում կարող է խնդիր ունենալ: Ըստ հաշիվների փաստորեն ստացվում է, որ Կազմակերպությունը “Պաղպաղակ բրիկետ վանիլային” ապրանքից չի մատակարարել, սակայն հետ է վերադարձվել:

Կազմակերպությունը ծավալում է միջնորդային գործունեություն զբոսաշրջության ոլորտում

Նարինե.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:
Եթե կազմակերպությունը (ՓՄՁ) միջնորդ է (ավիտոմսերի վաճառք, տուրիստական գործնեություն), հաճախորդը ցանկանում է և պահանջում, որ հաշիվ դուրս գրեմ ու փոխանցումով, այդ դեպքում ի՞նչ պետք է անեմ, չէ՞ որ կազմակերպությունը հարկվում է միջնորդավճարից, և երկրորդ հաշիվ դուրս գրեմ ավիտոմսերի համար, կանցնեմ ԱԱՀ-ի դաշտ: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կառաջանան հարկային պարտավորություններ ավտոմեքենաների վաճառքից

229

Vaal.

Բարև ձեզ: Խնդրում եմ հստակեցնել՝
Եթե ունեմ երկու ավտոմեքենա, երկուսի ձեռքբերման պահից անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, կարո՞ղ եմ արդյոք երկուսը միաժամանակ (առանց մեկ տարվա ընդմիջման) վաճառել առանց ԱԱՀ կամ այլ հարկ վճարելու:

Ինչքան հասկացա ԱԱՀ մասին օրենքից` կարող եմ: Միգուցե այլ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով է կարգավորվում, կամ ուղղակի` ԱԱՀ մասին օրենքի 6-րդ հոդվածի թյուրըմբռնման պատճառով է այս հարցը ծագել (խոսքը տվյալ գույքի ձեռքբերմանը, այլ ոչ թե` գործարքի իրականացմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածի մասին է)
Շնորհակալություն:

Ո՞ր եռամսյակի հաշվետվության մեջ ներառել հաշիվը

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: 2015թ.-ի 4-րդ եռամսյակի հաշվատվությունը, ինչպես գիտենք, ներկայացվում է մինչև 2016թ. հունվարի 20-ը: Սակայն 22.01.2016թ.ին մատակարարի կողմից դուրս է գրվել ծառայությունների մատուցման հարկային հաշիվ` որպես մատակարարման օր նշելով 31.12.2015թ.-ը:
Ինչպե՞ս վարվեմ, կարո՞ղ եմ արդյոք 2016թ.-ի 1-ին եռամսյակի հաշվետվության մեջ որպես ավելացում նշել: Խնդրում եմ ասեք նաև` օրենքի որ կետով է դա կարգավորվում:

ԱԱՀ վճարող կազմակերպությունը վարում է նաև կոմիսիոն հիմունքներով մանրածախ առևտուր

208

Nnn71.

ԱԱՀ վճարող կազմակերպությունը վարում է նաև կոմիսիոն հիմունքներով մանրածախ առևտուր և անհատ ձեռներեց չհանդիսացող ֆիզ. անձերից կոմիսիոն պայմանագրի հիման վրա հաշվարկային փաստաթղթով (հաշիվ-ապրանքագիր) ընդունում է մանրածախ ապրանքներ (հուշանվերներ):

2016 թվականի հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով:

Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ կարգով պետք է դուրս գրի հաշվարկային փաստաթուղթ ԱԱՀ վճարող կոմիսիոները ֆիզ.անձ հանդիսացող կոմիտենտին, և ինչպիսի՞ փաստաթուղթ պետք է ներկայացնի կոմիտենտը:
Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումներով

207

Արթուր.

Բարև ձեզ:

Ինձ անհրաժեշտ է հաշվապահական և հարկային տեղեկատվություն և խորհրդատվություն, թե միջազգային և միջշրջանային բեռնափոխադրում իրականացնելու համար ԱԱՀ-ով աշխատող ընկերություն է պետք բացել, թե՞ հաստատագրված վճարով, եթե.

1. Բեռնատար մեքենան սեփական է,
2. Բացվող ընկերությունը հանդիսանալու է միջնորդ բեռի տիրոջ և բեռնափոխադրում իրականացնողի միջև

Եթե հնարավոր է հանդիպել և ստանալ մանրամասն անհրաժեշտ և բավարար հաշվապահական և հարկային խորհրդատվությունը անմիջական բանավոր հարց ու պատասխանի միջոցով, ապա կոնտակտ թողեք, ես կկապվեմ Ձեզ հետ:

Շնորհակալություն:

Որքա՞ն մաքսատուրք պետք է վճարել

Serge.

Բարև ձեզ, ես գնել եմ տեխնիկա ԱՄՆ-ից, որը ուղարկվելու է հայփոստով (անձնական օգտագործման համար): Ինձ հետաքրքիր է` 500 000 հազար դրամի համար որքա՞ն եմ մաքսատուրք վճարելու:

Արդյո՞ք էլեկտրոնային հաշիվները պետք է պարտադիր ստորագրել

235

Lyudmila.

ԱԱՀ-ով եմ աշխատում, հարցս հետևյալն է. 2015-ին ստացված հարկային հաշիվները պարտադիր էլեկտրոնային պե՞տք է ստորագրել, թե՞ ոչ, եթե գիտեք` շտապ արձագանքեք և համապատասխան օրենքին կամ որոշումանը հղում արեք:

ԱԱՀ հաշվարկի հետ կապված

Lyudmila.

Շտապ է, ԱԱՀ-ի հաշվարկի համար ավելացում, պակասեցումների թղթակցությունները կգրե՞ք:
Շնորհակալ եմ նախապես արձագանքողներին:

ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանման նշում

252

Arsine.

Ընկերությունը հիմնադրվել է 2014թ-ին և աշխատում է ԱԱՀ դաշտում: 2016թ-ից հանդիսանալու է ամսական ԱԱՀ վճարող: Իրականացնում է մեծածախ և մանրածախ առևտուր: Ունի ՀԴՄ: Ներկա պահին ՀԴՄ կտրոնի վրա չի արտացոլվում ապրանքի անվանումը, քանակը և գինը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք 2016թ-ի հունվարի 1-ից պարտադիր է, որ ՀԴՄ կտրոնի վրա նշվեն ապրանքի անվանումը, քանակը և գինը, ստացված գումարի չափը, տրված մանրը և այլն:

Կանխավ շնորհակալություն:

Ընկերության ԱԱՀ հաշվանցումների վերաբերյալ

Lyudmila.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հարցիս, եթե օրենք կա` հղում արեք: Հարկային տեսչությունում ընկերության քարտավարը իրավունք ունի՞ ընկերության Գլխավոր հաշվապահի պահանջով թղթային ներկայացնել ԱԱՀ – ի դեբետի հաշվանցումների T հաշիվը: Ընկերությունը զրոյական ԱԱՀ – ով է աշխատում: Շնորհակալ եմ կանխավ:

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն

233

Արթուր.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը գործունեությունը դադարեցրել է 2012թ.-ին: Հիմա ցանկանում ենք վերսկսել գործունեությունը, սակայն տարեսկզբին (մինչև փետրվարի 20-ը) շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չենք ներկայացրել: Հիմա եթե վերսկսենք գործունեությունը, արդյո՞ք հարկվելու ենք ԱԱՀ-ով, թե դադարեցված լինելու պայմաններում արդեն գործում է հայտարարություն ներկայացնելու 20-օրյա ժամկետը:

Սարքավորման ներմուծում ՌԴ-ից

Հայկ.

Ողջո՛ւյն: Ես գործարար եմ, ցանկանում եմ գործածման նպատակով սարքավորում ներմուծել ՌԴ-ից: ՀՀ եմ բերելու օդային սահմանով՝ անձնական ուղեբեռումս: Ի՞նչ գործընթաց է հետևում սրան՝ ինչպե՞ս գրանցել ներմուծումը հարկայինում և վճարել ԱԱՀ: Ռուսական գործարանը վստահեցնում է, որ ԵՏՄ շրջանակներում մաքսատուրքի բացակայության պարագայում ԱԱՀ վճարել պարտավոր եմ. իրենք գինը հաշվարկում են առանց ԱԱՀ, սակայն վճարում են ԱԱՀ բայց այն ետստանալու համար ինձնից կսպասեն ՀՀ-ում վճարած ԱԱՀ-ի տեղեկանք (մի այլ գործարան մեկնաբանում է, թե չեն վճարելու ԱԱՀ բայց X ժամանակվա մեջ կամ պետք է իմ վճարման հավաստումով այդ զրոյացնեն, կամ այլապես վճարեն)… Չեմ հասկանում՝ սա իրոք այսպես է, թե գին են ուռճացնում, թե… Ամեն դեպքում՝ խորհուրդ տվե՛ք խնդրեմ. եթե մեր օդանավակայանում մաքսավորն ինձ դիմելու գործ չունի, հարկայինում էլ գրանցելու իմաստ չեմ գտնում (բալանսում պետք էլ չէ հաշվառել), ի՞նչ կլինի ռուսներին իրականում:

Ծառայությունը ազատված է ԱԱՀ-ից

Լուսինե.

Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնեք ԱԱՀ-ի հետ կապված.

Մեր կազմակերպությունը կատարում է ներմուծում, ինչպես նաև մանրածախ և մեծածախ վաճառք: Անցած ամիս մատուցել է ծառայություն, որը ազատված է ԱԱՀ-ից: Հիմա չգիտեմ, թե 16.2-ում ինչպես լրացնեմ: Հարկայինում առաջարկել են տեսակարար կշռով, բայց դա կտանի բոլոր գերավճարները:

Արդյո՞ք ԱԱՀ ենթակա է հաշվանցման

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: 30.06.2015-ին ստացվել են հարկային հաշիվներ, որոնց էլեկտրոնային վավերացումը կատարվել է 02.07-ին: Կարո՞ղ եմ արդյոք տվյալ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ը հաշվանցել 2-րդ եռամսյակի հաշվետության մեջ:

Արդյո՞ք կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն

Aram.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել մի հարցով: Ես աշխատում եմ ԱԱՀ-ով աշխատող արտադրական կազմակերպություն: Գնում ենք հարկային հաշիվներով ապրանքներ և օգտագործում սեփական արտադրանքը պատրաստելու մեջ: Այդ ապրանքները ներառված են արտադրանքի ինքնարժեքի մեջ: Հաշվետու ժամանակաշրջանի համար մենք կատարում ենք տվյալ գնված ապրանքների վճարումը և հավաստում ենք էլեկտրոնային ստորագրությամբ ու կատարում ենք հաշվանցում: Բայց այդ ապրանքները, որոնք օգտագործել ենք արտադրանքի պատրաստման համար, դեռևս չենք իրացրել, և այն գտնվում է պահեստում: Խնդրում եմ պատասխանել` ես իրավունք ունեի՞ այն հաշվանցելու: