
Քանի՞ օրվա արձակուրդ պետք է ձևակերպել
Sofya.
Դպրոցի տնօրենը 17.06.20թ-ին ազատվել է պաշտոնից, մնացել է որպես ուսուցիչ: Քանի՞ օր պետք է գնա արձակուրդ 2019-2020թթ. ժամանակաշրջանի համար:

Իրավական ակտի ձևակերպումը ինչպե՞ս գրել
Նարինե․
Բարև ձեզ, հարգելիներս, աշխատողին ցանկանում եմ ազատել (դիմում չի գրել) 113 հոդվածի 2 մասով (ծանուցումն էլ չի ստորագրել) և արձակման նպաստ վճարել 1 ամսվա, խնդրում եմ ասել՝ իրավական ակտի ձևակերպումը ինչպե՞ս գրել, որ ո՛չ թավան վառվի, ո՛չ էլ ձվածեղը։

Ո՞ր հոդվածով պետք է աշխատողին ազատել աշխատանքից
Ani.
Բարև Ձեզ: Եթե աշխատակիցն աշխատանքի է ընդունվել որպես գործավարձային բանվոր, և նրա հետ կնքվել է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր` աշխատել է մեկ ամիս: Հիմա աշխատանքներն ավարտվել են, և այդ աշխատողի հետ կնքված պայմանագիրը պետք է դադարեցնել, և նրան ազատել աշխատանքից: Ո՞ր հոդվածով պետք է նրան ազատել, և արդյո՞ք պետք է նրան ծանուցում ուղարկել և, եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում պետք է դա անել:

Արդյո՞ք սխալ կատարված վերջնահաշվարկը ենթակա է վերադարձման
Նառա․
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ եթե սխալ է ավել վերջնահաշվարկը կատարվել և ավել է փոխանցվել, արդյո՞ք այն ենթակա է վերադարձման գործատուին։
Շնորհակալություն։

6 ամիս աշխատած աշխատողը քանի՞ օրով իրավունք ունի արձակուրդ ձևակերպել
Mane.
Բարև Ձեզ: Աշխատելուց 6 ամիս անց տեղյակ եմ, որ աշխատողը իրավունք ունի արձակուրդ ձևակերպել, բայց քանի՞ օրով։ Ես աշխատելուց 6 ամիս հետո օգտագործել եմ ինձ հասանելիք 20 աշխատանքային օրից 10-ը, այժմ ազատման դիմում եմ գրել և ինձ նշում են, որ մնացած 10 օրը չեմ կարող օգտագործել, քանի որ 12 ամիսը չի լրացել աշխատանքիս։ Խնդրում եմ օգնեք հասկանալ։

Վերջնահաշվարկի կատարում
Բորյա
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է վերջնահաշվարկի հաշվարկմանը: Ս/թ հունիսի 10-ին աշխատանքից հանել են մեր նախկրթարանի տնօրենին և նախորդ տարիների արձակուրդի պարտք չունեն, ինքը օգտվել է ամենամյա արձակուրդից: Եվ 2020 թ-ին Հունվար ամսին գտնվել է չվճարվող արձակուրդի մեջ և փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին աշխատել են և ստացել են միայն աշխատավարձ փետրվար, մարտ ամիսների համար, հիմա վերջնահաշվարկ կատարելիս բացի ապրիլ, մայիս և հունիս ամսվա 8 օրվա աշխատավարձի պարտքը վճարելուց բացի, արդյո՞ք հասնում է նաև արձակուրդային վճար, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալ եմ:

Հրամաններ չեն ձևակերպվել
Ամալյա.
Բարև ձեզ: Ինձ օգնեցեք հետևյալ հարցում. 1․ Եթե աշխատողը ազատվել է աշխատանքից, բայց գործատուն մոռացել է ազատման հրաման գրի, ինչպե՞ս կարող է գործատուն ուղղել այդ սխալը։ 2․ Իսկ եթե գործատուն աշխատողին 1996թ․ ընդունել է որպես լաբորանտ, իսկ 2011թ․-ից որպես պահակ է աշխատել, նույնպես հրաման չկա որպես պահակ, խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս հրամանագրել, որ օրենքով ճիշտ լինի։

Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ
Գայանե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. հասարակական կազմակերպությունը մեկ տարվա ծրագիր է շահել: Ունենք 5 աշխատող մանկավարժ և սոց. աշխատող: Դեկտեմբեր ամսին աշխատավարձից բացի պետք է նաև վճարեմ վերջնահաշվարկ, չէ՞: Նախապես եմ հարցնում, որպեսզի բյուջեն ճիշտ կազմեմ: Շնորհակալ եմ:

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ սեզոնային աշխատանքային պայմանագրով աշխատողների հետ
Նարինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ սեզոնային աշխատողների աշխատանքը 5 ամիս է, նրանց հետ կապում ենք ժամանակավոր պայմանագիր, պայմանագրի ավարտից հետո նրանց վերջնահաշվարկ տալի՞ս են:

Վերջնահաշվարկի կատարում
Անի.
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատանքային օրենսգրքին և արձակուրդայինի/վերջնահաշվարկի հաշվարկմանը։ Եթե ես գործի եմ ընդունել աշխատողին 19 օգոստոսի 2019թ․ և ազատում եմ աշխատանքից 22 փետրվարի 2020թ., քանի՞ ամսվա համար պետք է հաշվեմ վերջնահաշվարկը, եթե աշխատողը չի գնացել արձակուրդ։ Արդյո՞ք օգոստոսի և փետրվարի աշխատած օրերը կարելի է հաշվել որպես 1 ամիս, թե՞ ո՛չ օգոստոսը և ո՛չ էլ փետրվարը հաշիվ չեն, քանի որ կիսատ են։ Եվ արձակուրդային գումարը հաշվելուց արձակուրդի ո՞ր օրերն եմ հիմք ընդունում (աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային): ԱՕ-ում դրա վերաբերյալ ոչինչ չկա։
Կանխավ շնորհակալ եմ։

Ե՞րբ աշխատանքային պայմանագիրը կհամարվի լուծված
Անի.
Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ աշխատողի հետ կնքվել է պայմանագիր՝ 3 ամիս ժամկետով։ Պայմանագիրը կնքվել է փետրվարի 29-ին, և մարտի 2-ը եղել է աշխատողի 1-ին աշխատանքային օրը, քանի որ մարտի 1-ը կիրակի էր։ Խնդրում եմ, ասեք՝ աշխատանքային պայմանագիրը ե՞րբ է համարվում լուծված՝ մայիսի 29-ի՞ց, թե՞ հունիսի 1-ից։

Քանի՞ օրում է կատարվում վերջնահաշվարկը
Նաստյա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ, կասե՞ք՝ հնարավո՞ր է վերջնահաշվարկ չստանալ, եթե ունես ընթացիկ տարվա չօգտագործված արձակուրդ։ Եվ քանի՞ օրում է նստում վերջնահաշվարկն ազատման հրամանը գալուց հետո։

Արդյո՞ք կարող է աշխատողը ազատման դիմում ներկայացնել արձակուրդի ընթացքում
Շուշան.
Բարև ձեզ: Այժմ գտնվում եմ արձակուրդում, սակայն ցանկանում եմ ազատման դիմում ներկայացնել, արդյո՞ք կարող եմ արձակուրդի ընթացքում ներկայացնել ազատման դիմում:

Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օր
Անի.
Բարև ձեզ:
Եթե աշխատողի աշխատանքային պայմանագիրն ավարտվում է ոչ աշխատանքային օրով, ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը և ո՞ր օրով ազատել:

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Արարատ.
Բարև ձեզ: Ես 8 տարվա աշխատող եմ, այս տարի արձակուրդից չեմ օգտվել, աշխատաավարձս 153 000 դրամ է, վերջնահաշվարկը ինչքա՞ն կկազմի:

Աշխատողը ազատման դիմում է ներկայացրել
Անի.
Եթե աշխատողն աշխատել է 10 աշխատանքային օր և չի ցանկանում շարունակել աշխատանքը, ազատման դիմում է գրել, կարելի՞ է նրան դիմումը գրելու օրվա ամսաթվով ազատել աշխատանքից, եթե ծանուցում չի ներկայացրել:

Աշխատողը չի ներկայանում աշխատանքի
Մարինա.
Բարև ձեզ: Մի հարց ունեմ. եթե աշխատողը ամբողջ օր չի ներկայանում աշխատանքի, և ամբողջ օր փորձում ենք իր հետ կապ հաստատել հեռախոսով, ինչի պատճառով տուժում է արտադրությունը, սակայն նա երկու օր և ավել կապի դուրս չի գալիս, ուստի ես 113-րդ հոդվածի 9-րդ կետով ազատելու դեպքում իր պահով ի՞նչ փաստաթղթեր պետք է պատրաստեմ:
Նախապես շնորհակալ եմ:

Քանի՞ օր առաջ պետք է աշխատակիցը ծանուցի գործատուին աշխատանքից ազատման վերաբերյալ
Անի.
Բարև ձեզ:
Եթե աշխատողը ցանկանում է ազատվել աշխատանքից, սակայն աշխատանքային պայմանագրի ժամկետը դեռևս չի լրացել, քանի՞ օր շուտ պետք է դիմումը գրի:

Ի՞նչ վճարումներ պետք է կատարվեն աշխատակցին
Արտակ.
2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 20-ը աշխատել եմ և մարտի 20-ին ստացել եմ ծանուցում, որ գրասենյակի փակման պատճառով ապրիլի 30-ին լուծվելու է իմ հետ կնքված պայմանագիրը: Տեղեկացնեմ, որ այդ ընթացքում ես չեմ օգտվել հերթական արձակուրդից: Ես ստացել եմ միայն մարտ ամսվա աշխատավարձ: Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարումներ և վերջնահաշվարկներ պետք է կատարի գործատուն:

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Մարիամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Կխնդրեմ՝ ինձ օգնեք կողմնորոշվել, թե ինչքան վերջնահաշվարկ է ինձ սպասվում։ 01.06.20թ.֊ին պատրաստվում եմ ազատման դիմում ներկայացնել։ Ըստ պայմանագրի և գրանցված աշխատավարձս 80 000 դրամ է։ Փաստացի ավելի բարձր է։ Վերջնահաշվարկն ըստ գրանցվա՞ծ աշխատավարձի է արվում, թե՞ փաստացի։ 2020 թվականին արձակուրդ չեմ վերցրել։ Համաճարակի պատճառով 1 ամիս հարկադրված պարապուրդի եմ գնացել, որը չի վճարվել։ Կանխավ շնորհակալություն օգնության համար։
Վերջին մեկնաբանություններ