Tag: ազատում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Խաթուն. Բարև Ձեզ: Եթե աշխատողն ընդունվել է ս/թ փետրվարի 24-ին և ստացել է 15 000 դրամ աշխատավարձ: Մարտի 3-ին ազատվել է աշխատանքից: Ինչքա՞ն վերջնահաշվարկ պետք է վճարվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է աշխատողին ազատել

Յուրա. Բարև ձեզ: Ժաանակավոր աշխատող եմ գրանցել, ժամկետը լրացել է, հիմա արդեն անժամկետ պետք է աշխատի: Պե՞տք է հարկայինով ազատեմ նորից ընդունեմ, թե՞ չէ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տեղափոխում այլ աշխատանքի

Աննա․ Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ աշխատողի հետ կնքել եմ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նրան աշխատանքից չեմ ազատել, այլ կնքել եմ նոր աշխատանքային պայմանագիր և հրամանով տեղափոխել նույն գործատուի մոտ այլ աշխատանքի: Արդյո՞ք դա ճիշտ է: Արդյո՞ք նոր ընդունվող աշխատողն պետք է լրացնի անձնական թերթիկ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում

Դիաննա․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք․ եթե աշխատողը մինչև 28.02.2022թ. եղել է չվճարվող արձակուրդում, ապա կարո՞ղ ենք իր դիմումի համաձայն նույն օրով ազատել աշխատանքից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ է վճարելու գումարը

Գրիգոր․ Բարև Ձեզ: Հարցս շատ շտապ է: Աշխատողը, որի պայմանագիրը վերջանում է հուլիսի 20-ին, գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում մինչև հուլիսի 27-ը, կազմակերպության կողմից վճարվում է մինչև պայմանագրի ավարտը, իսկ մնացած յոթ օրը չի՞, վճարվում արդյոք, եթե այո, ապա ո՞վ է վճարում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստ

Լիաննա․ Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանալ: Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Համայնքապետարանը լուծարվել է, փետրվարի 28-ից ես ազատված եմ աշխատանքից: Հիմա հարց․ ինձ արձակման նպաստ, վերջնահաշվարկ հասնու՞մ է։ Մի հարց էլ․ աշխատող մայրերին տրամադրվող ամսական նպաստ էլ չի՞ վճարվելու ինձ։ Շնորհակալ եմ նախօրոք։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի տրամադրման հետ կապված

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ 10 ամիս համատեղությամբ աշխատող աշխատակիցը ցանկանում է վերցնել ամբողջ արձակուրդը, այնուհետև հնարավոր է ազատվի աշխատանքից, արդյո՞ք կարող ենք ամբողջը տրամադրել, թե՞ միայն իր 10 ամիս աշխատած ամիսների համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տրվում է վերջնահաշվարկ

Մարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե մարդը աշխատանքի է ընդունվել 2021թվականի հունվարի 08-ին և նա աշխատանքից ազատվում է 2022թվականի փետրվարի 11-ից: Նրան տրվել է 20 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա արձակուրդ` 08.01.2021-08.01.22թթ. համար և միաժամանակ տվյալ ժամանակահատվածի համար նրան տրվել է մեկ ամիս իր հաշվին չվճարվող արձակուրդ: Խնդրում եմ ասեք` նրան տրվու՞մ է վերջնահաշվարկ աշխատանքից ազատվելիս 08.01.2022-11.02.2022թթ. համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դրամական փոխհատուցման պահանջ

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե աշխատողը 1 տարի 2 ամիս գտնվում է հարկադիր պարապուրդում, որի մասին տեղեկանում է աշխատանքի ազատման ծանուցումը ստանալուց հետո միայն: Կարո՞ղ է արդյոք դրամական փոխհատուցում պահանջել գործատուից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վերջնահաշվարկ կատարել

Լիաննա․ Բարև ձեզ։ Մի այսպիսի հարց ունեմ։ Եթե ՍՊԸ֊ի տնօրենը պետ․ ռեգիստրով ազատվում է տնօրենի պաշտոնից և նույն օրն էլ նույն ընկերությունում նշանակվում է այլ աշխատանքի (պայմանագիրը լուծարվել է, և նոր պայմանագիր կնքվել), ապա որպես տնօրեն ազատվելիս արդյո՞ք վերջնահաշվարկ կատարելու անհրաժեշտություն կար։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքների կրճատում

Գոհար. Առաջադրանք. Երկրում ստեղծված պատերազմական և համաճարակային իրավիճակից ելնելով՝ ձեր կազմակերպությունը պետք է կատարի ծախսերի կրճատում: Որոշում է կայացվել կրճատել որոշ հաստիքներ: Ներկայացրեք՝ 1. ձեր կազմակերպության անվանումը և գործունեության բնույթը, 2. աշխատակիցների թիվը, 3. քանի՞ աշխատակցի եք պլանավորում ազատել աշխատանքից, 4. ի՞նչ սկզբունքով եք կատարել կրճատվող աշխատակիցների ընտրությունը, 5. ո՞ր հոդվածով եք ձևակերպելու ազատումը, 6. կազմեք աշխատանքից ազատման ծանուցում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է գործատուն մերժել արձակուրդի դիմում

Հայկուհի. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Հարցս հետևյալն է. եթե աշխատակիցը գրել է աշխատանքից հեռացման դիմում մեկ ամիս առաջ, կարո՞ղ է այդ մեկ ամսվա ընթացքում օգտվել նաև իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի մնացորդից (օր.՝ երկու շաբաթ), կարո՞ղ է գործատուն մերժել արձակուրդի դիմումը և չտրամադրել արձակուրդը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համայնքի խոշորացում

Էմիլի. Հարգելի հաշվապահներ, մեկ հարց ունեմ. համայնքը խոշորացվում է և կան աշխատակիցներ, ովքեր իրենց դիմումի համաձայն ուզում են աշխատանքից ազատվեն, բայց դեռ հաստատաված հաստիքացուցակ և բյուջե չունենք: Կարո՞ղ եմ ազատել աշխատանքից Պեկով, բայց գումարը փոխանցել, երբ բյուջե ունենաք, և կասեք` ո՞ր հոդվածի կետով է ազատման հրամանը տրվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր

Մարինե. Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից անմիջապես հետո ուզում է աշխատանքից ազատվել, նրա անունը հաշվառվու՞մ է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում աշխատանքից ազատվելու պահին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի տրամադրման կարգը

Արմեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ` ամենամյա արձակուրդ տրամադրելու փաստաթղթաշրջանառության հերթական քայլերը և վճարման կարգը։ Օրինակ՝ գործատուն կարո՞ղ է աշխատակցին տրամադրել արձակուրդային դիմում լրացնելու իրավունք, աշխատակցի կողմից ստորագրվի, բայց գործատուն վերցնելով այդ դիմումը պատռի, աշխատակցին հաստատի, որ կարող է դիմումի համաձայն գնալ հերթական արձակուրդի, բայց 3 կամ 5 օր հետո գրավոր ծանուցի, որ աշխատակիցը հեռացված է աշխատանքից համաձայն ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով պայմանավորված։ Աշխատակիցը կարո՞ղ է պահանջել հրամանագրքի գրանցամատյանում նշված գրառումները, որի հիման վրա պահանջել արձակուրդային վճար։ Ինչպե՞ս է կարգավորվում գործատուն փաստաթղթաշրջանառությունը, ո՞ր օրենքի համաձայն։ Եվ, ո՞ր օրենքով է կարգավորվում հրամանագրքի վարման կանոնները։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստ

Արմեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է իրենից ներկայացնում արձակման նպաստը, ինչու՞ են գործատուները տրամադրում արձակման նպաստ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Մարա. Ողջույն բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ընդունվել եմ աշխատանքի 2021թ-ի մարտի 24-ին 2022թ-ի հունվարի 26-ին աշխատանքից ազատվելու դեպքում ինչքա՞ն վերջնահաշվարկ կստանամ։ 2 օր աշխատում եմ 2օր հանգսգանում։ Արձակուրդից չեմ օգտվել, եթե պայմանականորեն ընդունենք, որ աշխատավարձս կազմել է 158 000 դրամ առանց խրախճանք։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Մարի. Բարի լույս, հարգելիներս: Եւնեմ այսպիսի հարց. 30.08.2010թ. ընդունվեք եմ աշխատանքի, հիմա գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Եթե ես խնամքի արձակուրդը վերջանալուն պես գրեմ ազատման դիմում` ինձ գործատուն վերջնահաշվարկ կվճարի՞ արդյոք։