Tag: Ա/Ձ

Կարո՞ղ է արդյոք անձը զրկվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից

Լուսինե.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է.
Եթե անձը ցանկանում է ունենալ Ա/Ձ, երբ գտնվում է երեխայի մինչև 2 տարեկան խնամքի արձակուրդում /ֆիզ.արձակուրդը ձևակերպվել է ՊՈԱԿ-ում/, կարո՞ղ է արդյոք զրկվել երեխայի մինչև 2 տարեկան խնամքի նպաստից՝ 53 000 դր-ից /նշեմ, որ ունեմ գյուղական բնակավայրի հաշվառում, Ա/Ձ-ն նույնպես նույն տարածքում է հաշվառվելու/:
Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ-ն չունի վարձակալության պայմանագիր

Artur.

Կարո՞ղ է ԱՁ-ն աշխատել մի տարածքում, որի սեփականատերը չէ և չունի վարձակալության պայմանագիր:

Դեկրետի վերաբերյալ

Սոնա Ամիրջանյան.

Բարև Ձեզ: Սկսնակ հաշվապահ եմ, զբաղվում եմ Ա/Ձ-ների հաշվապահությամբ, Ա/Ձ-ի աշխատակիցը պետք է գնա դեկրետ, կասեք հստակ քայլերի հերթականությունը, երբ պե՞տք է հաշվետվություն ուղարկեմ, որ հաշվետվության մեջ ի՞նչ պետք է լրացնեմ, և արդյո՞ք հարկային այցելելու կարիք կա, թե՞ ոչ, հարկային մարմինը չի ցանկանում օգնել ինձ այս հարցում:

Որքա՞ն են կազմում Ա/Ձ-ի ամսական պարտադիր վճարումները

Anida.

Բարև Ձեզ, հարգելիներս: Ես ունեմ մի հարց. եթե դժվար չէ՝ կարո՞ղ եք օգնել:
Գործող Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող, որը ներկա պահին գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Ա/Ձ-ն հունվար ամսվանից միկրոձեռնարկատեր է, սակայն շրջանառություն չունենալու պատճառով ներկայացնում է 0-ական հաշվետվություն: Հարցս հետևյալն է. որքա՞ն է կազմում Ա/Ձ-ի ամսական պարտադիր վճարումները:

Հաշվետվությունների լրացման հետ կապված

Ալինա.

Բարև Ձեզ: Ա/Ձ եմ, չունեմ գրանցված աշխատող, համարվում եմ սոց. վճարող և աշխատում շրջհարկով: Եթե չեմ սխալվում պետք է լրացնեմ 240 և 244 ձևերը, բայց առաջին անգամ եմ հանձնելու ու չեմ կարողանում լրացնել (((
Կարո՞ղ եք լրացված նմուշ ուղարկել կամ ուղղորդել՝ ո՞նց լրացնեմ, ո՞ր տողերը:

Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ համար տարեկան հաշվետվությունների ցանկ

Արամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել շրջանառության հարկ վճարող ԱՁ համար տարեկան հաշվետվությունների ցանկը և ներկայացման ժամկետները: Նախապես շնորհակալություն:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հետ կապված

Անի.

Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, 2020թ. աշխատել եմ շրջանառության հարկով, այս տարի 2021 փետրվարի 21-ից մինչև փետրվարի 22-ը փորձում էի տալ հայտարարությունը՝ միկրոձեռնարկատիրության դաշտով աշխատելու, սակայն այդ պահին ծրագիրը խափանված էր, չէր ընդունում իմ դիմումը, ինձ համարելով ԱԱՀ վճարող, սակայն հետո, երբ ուղղվեց ծրագիրը, ես անմիջապես ուղարկեցի հայտը և այն հաջողությամբ ընդունեց: Իսկ այսօր, երբ ես ծրագիր եմ մտնում հայտարարությունը չկա, ու ես փաստացի հարկվում եմ ԱԱՀ դաշտում: Ի՞նչ անեմ, ինչպե՞ս դառնամ միկրոձեռնարկատեր:
Կանխավ շնորհակալ եմ:

Մայրության նպաստ

Տաթև.

Բարև Ձեզ:
Եթե անձն ունի Ա/Ձ և գտնվում է ֆիզ. արձակուրդում /ֆիզ. արձակուրդ գնացել է մեկ այլ տեղ աշխատելու ժամանակ/՝ երեխայի մինչև 2 տարեկան խնամքի նպաստից կարո՞ղ է զրկվել Ա/Ձ ունենալու պատճառով: Նշեմ, որ Ա/Ձ-ն հանդիսանում է միկրոձեռնարկություն:

Ի՞նչ է անհրաժեշտ Ա/Ձ բացելու համար:

Դավիթ.

Ուզում եմ Ա/Ձ բացել էլեկտրոմոնտաժային աշխատանքներով զբաղվելու համար: Կասեք, ի՞նչ է պետք:

Արդյո՞ք պետք է ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր դուրս գրել

Նաիրա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, ինձ ասել՝ մարզում աշխատող Ա/Ձ եմ, իրականացնում եմ հանրային սննդի ոլորտի գործունեություն, աշխատում եմ միկրոյի համակարգում: Ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ են հաշիվ դուրս գրել, եթե այո, ապա ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր պե՞տք է դուրս գրել:

Ի՞նչպես պետք է հաշվարկել ԱԱՀ-ն

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն իրականացնելու է ներմուծման-վաճառքի գործունեություն: Աշխատում է ԱԱՀ և շահութահարկով: Վաճառքի վերադիրը կազմելու է 3 տոկոս, որը որ տվյալ ապրաքնի շուկայական վաճառքի գնից պակաս է: Ի՞նչ խնդիրներ կարող է առաջանալ նման դեպքում: Ի՞նչպես պետք է հաշվարկել ԱԱՀ-ն:

Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ սարք ունենալը

Լենա.

Եթե լուսանկարչության ծառայություններ եմ ցանկանում մատուցել Ա/Ձ-ով: Պարտադի՞ր է ՀԴՄ սարք, թե՞ կարող եմ փոխանցումով աշխատել:
Շնորհակալություն:

Մարզում մանրածախ առևտրով զբաղվելու հետ կապված

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոձեռնարկատիրության մասին օրենսգրքում կետ կա, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը` այդ գործունեության տեսակների մասով չեն կարող համարվել Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ օրինակ՝ Ա/Ձ-ն, որը մարզում զբաղվում է մանրածախ առևտրով և գտնվում է միկրոյի դաշտում, այս կետերում նշված գործունեությամբ զբաղվելու դեպքում կարող է առևտրի մասով մնալ միկրոյի դաշտում, իսկ պետ. տուրքի օրենքով սահմանված գործունեության մասով գործել շրջհարկի դաշտում։ Եվ եթե այդպես է, ապա ինչպե՞ս է իրականացվում հաշվառումը։

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել մատնահարդարման սրահի գործունեության համար

Լիլիթ.

Բարև Ձեզ: Կասե՞ք ինձ, մատնահարդարման սրահ բացելու համար Ա/Ձ բացելու դեպքում ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացնել ու ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարենք։

Ի՞նչ հարկեր է վճարելու միջոցառումների նկարահանմամբ զբաղվող Ա/Ձ-ն

Լենա.

Բարև Ձեզ: Կասե՞ք, եթե անձը ցանկանում է զբաղվել միջոցառումների նկարահանմամբ, Ա/Ձ է բացելու: Ապա ի՞նչ հարկեր և վճարներ է մուծելու և քանի՞ տոկոս: Մեկ օգնական է ունենալու: ՀԴՄ սարք հարկավո՞ր է:

Որքա՞ն կկազմի դրոշմանիշային վճարը

Ստելլա.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն միկրոձեռնակրատիրական հարկով է հարկվում։ Դրոշմանիշային վճարը որքա՞ն է կազմում, կարելի՞ է արդյոք հրաժարվել այդ վճարից, ուրիշ ի՞նչ վճարներ կան: Ա/Ձ-ն զբաղվում է ֆիտնես ծառայությունների մատուցմամբ:

Ի՞նչ է անհրաժեշտ հրուշակեղենի արտադրությամբ զբաղվելու համար

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնելու մարզում և զբաղվելու է հրուշակեղենի արտադրությամբ: Ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել Ա/Ձ-ն և ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր:

Արդյո՞ք ներմուծմամբ զբաղվող Ա/Ձ-ի համար կնիք ունենալն անհրաժեշտ է

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ: 1. Ներմուծող Ա/Ձ-ի համար արդյո՞ք պարտադիր է կնիքի առկայությունը, եթե այո, ապա որտեղ է օգտագործվում:
2. Ա/Ձ-ն ցանկանում է ներմուծել մեքենա, արդյո՞ք կա դեպք, որի համաձայն հնարավոր է չվճարել ԱԱՀ: