Tag: անաշխատունակություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ կարող է կատարել դեկրետ մեկնող բաժնի պետի պարտականությունները

Մարինե. Բարև Ձեզ: Եթե բաժնի պետը գնում է ֆիզարձակուրդ: Նրա փոխարեն կարո՞ղ ենք ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նույն բաժնի գլխավոր մասնագետին, թե՞ ուղղակի պարտականությունները վերապահում ենք գլխավոր մասնագետին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահը մեկնում է դեկրետ

Անի. Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, եթե հաշվապահը մեկն է և գնում է ֆիզ արձակուրդ հոկտեմբեր ամսին, ապա այդ դեպքում պարտականությունները դրվում է տնօրենի վրա՞, թե՞ պետք է նոր հաշվապահի ընդունել աշխատանքի: Հաշվապահն աշխատում է և՛ հանրային սննդի ոլորտում, և՛ կազմակերպությունում, որը մրցույթ է շահել պետական գնումների կայքով և ներկայումս զբաղվում է այդ մրցույթի մատակարարմամբ, կավարտի դեկտեմբերի 15-ին: Ի՞նչ խորհուրդ կտաք: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Մարիետա Բադալյան. Բարև Ձեզ: Ես դեկրետից դեկրետ եմ գնալու, մինչև ֆիզ գնալս գրանցված եմ եղել երկու դպրոցում, երկու դպրոցների վերջին ամսվա համար սահմանված աշխատավարձերն էլ հաշվու՞մ են ֆիզարձակուրդայինը վճարելուց, թե՞ միայն մեկը: Ասեմ, որ մի տեղը 104 000 է՝ մաքուր, մյուսում՝ 16 000՝ մաքուր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի վճարման վերաբերյալ

Ամալյա. Բարև Ձեզ: Ժամանակավոր անաշխատունակության նպաստում առաջին օրերի վճարման վերաբերյալ օրենքում փոփոխություն եղե՞լ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ

Անուշ. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե ուսուցիչը ֆիզից ֆիզ է գնում և նրա պայմանագրով սահմանված աշխատավարձը կազմում է 59 643 ՀՀ դրամ, հաշվարկը ինչպե՞ս է կատարվելու՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, թե՞ 59643*12 / 12/30,4*140: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք նպաստը հաշվարկելիս պետք է արձակուրդային էլ հաշվել

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը սեպտեմբեր ամսվա վերջ գնալու է ֆիզ.արձակուրդ: 20թ. արձակուրդում է եղել հոկտեմբեր ամսին: Նպաստը հաշվարկելիս պետք է արձակուրդայի՞ն էլ հաշվել 21թ. աշխատած ամիսների համար, թե՞ ճիշտ կլինի օգոտոսին ուղարկել արձակուրդ և նոր սեպտեմբերին հաշվարկել նպաստը: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ժամանակավոր աշխատողը ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը

Դիաննա․ Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ ժամանակավոր աշխատողը, ով մինչև հիմնական աշխատողի վերադառնալը գնացել է երեխայի խնամքի արձակուրդ, այդ ընթացքում լուծարվել է ստորաբաժանումը և հաստիքը, իսկ հիմնական աշխատողը վերադարձել է, կատարվել են համապատասխան նշանակումները, իսկ նրան փոխարինողը ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը (140 օր) մինչև առաջին երեխայի խնամքի արձակուրդի ավարտը։ Այս դեպքում ժամանակավոր աշխատողին ազատե՞լ աշխատանքից, թե՞ ձևակերպել երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի 3 տարին լրանալը, ապա ազատել աշխատանքից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետի հետ կապված

Անի․ Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս 15օր երկարացրել է մայրության նպաստը, ներկայացրել է հունիսին և վճարել եմ հունիսին, հուլիսի 27-ից օգոստոսի 11-ի համար, ճի՞շտ է, հաշվետվության մեջ էլ հունիսին էլ արտացոլել եմ, ճի՞շտ է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողն ուզում է աշխատել մինչև երեխայի ծնվելը

Դիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, եթե աշխատողը պետք է գնա ֆիզարձակուրդ հղիության 7-րդ ամսից, բայց ուզում է աշխատել մինչև ծննդաբերությունը, այս դեպքում չի՞ ստանալու հղիության և ծննդաբերության նպաստը: Երեխայի ծնվելուց հետո 70 օրը լրանալուց հետո պե՞տք է ուղարկել խնամքի արձակուրդ: Եվ մի հարց էլ. եթե արդեն խնամքի արձակուրդում է՝ պե՞տք է եկամտային հաշվարկ ներկայացնել իր համար արձակուրդի ընթացքում, թե՞ պետք չի: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի հետ կապված

Մերի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ո՞վ է տեղյակ, եթե համայնքապետարանի աշխատակիցը գտնվում է ֆիզ. արձակուրդում, և նրա արձակուրդի ընթացքում համայնքը խոշորանում է (միացել է այլ համայնքի), ապա այս դեպքում այդ աշխատակիցը երեխայի խնամքի նպաստի 26 500 դրամը կարո՞ղ է ստանալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ ամսվա աշխատող պետք է լինել մայրության նպաստ ստանալու համար

Անի. Բարև ձեզ: Ես վարձու աշխատող եմ, կցանկանայի իմանալ՝ որքա՞ն ժամանակ գրանցված աշխատող պետք է լինեմ, որ երեխայի նպաստ ստանամ: Եվ ո՞վ է վճարում՝ գործատու՞ն, թե՞ պետությունը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը ազատվել է աշխատանքից

Մելինե. Բարև ձեզ։ Եթե աշխատողը գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որի ավարտից հետո ազատվել է աշխատանքից՝ 2021թ.-ի մարտին, 2021-ի հունիս ամսին պետք է գնա ֆիզ., այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ.-ը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Լուսինե. Բարև ձեզ: Կասե՞ք, եթե որպես գրանցված աշխատող եղել եմ 4 ամիս՝ կստանա՞մ արդյոք դեկրետային: Ես դիմահարդար եմ և ֆիզ. արձակուրդում եմ գտնվում հունիսի 11-ից: Կասեք նաև, թե ե՞րբ կստանամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Դիանա․ Խնդրում եմ ասել. եթե ԱՁ-ն ունի 1 աշխատող , որը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, նրա համար էլ չե՞նք հանձնում 189 ձևը խնամքի արձակուրդ գնալու օրվանից։ Նախապես շնորհակալ եմ։