Tag: անաշխատունակություն

Աշխատակիցը բյուլետենի փոխարեն տեղեկանք է ներկայացրել

Ժաննա.

Բարև ձեզ:

Անձը մոտավորապես 40 օր գտնվել է բուժման մեջ, սակայն բյուլետենի փոխարեն Էրեբունի հիվանդանոցը տվել է տեղեկանք բուժման մասի՝ համապատասխան կլոր կնիքով: Աշխատանքի վայրում տվյալ տեղեկանքը չեն ընդունում, ասում են, որ բյուլետենի համապատասխան թիվն է անհրաժեշտ:

Կարո՞ղ եք հուշել, տվյալ դեպքում գուցե հիվանդանոցը պետք է տեղեկանքի հիման վրա տրամադրի բյուլետենը կամ աշխատավայրում պետք է ընդունեն նաև բժշկական թերթիկի նման ձևը ևս:

Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվում բացակա օրերի վճարվելիք աշխատավարձը

Մերի.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս:

Ինչպե՞ս է հաշվարկվում բացակա օրերիս վճարվելիք աշխատավարձը, եթե ներկացրել եմ անաշխատունակության թերթիկ: Բացակայել եմ 5 աշխատանքային օր: Աշխատանքային գրաֆիկը հնգօրյա է: Խնդրում եմ տրամադրել ֆորմուլան, որով կարելի հաշվել:

Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք անձին հասնում է նպաստ

Էլեն.

Բարև ձեզ:

Եթե քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողը ֆիզ. արձակուրդ է գնում, նրան հղիության ու ծննդաբերության նպաստ հասնու՞մ է:

Ինչպե՞ս հաշվարկել նպաստը

Սիլվա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կատարել եմ հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ, փաթեթը ներկայացրել ՀՏ: Այնուհետև դիմում եմ ներկայացրել սոց. ապահովության պետ. ծառայություն: Գումարը փոխանցվել է գործատուի հաշվեհամարին: Աշխատակիցը ներկայացրել է երկրորդ անաշխատունակության թերթիկը, քանի որ կատարվել է կեսարյան հատում: Նման դեպքում ինչպե՞ս վարվեմ: 26.08.14թ.-13.01.15թ. 1-ին թերթիկի օրերն են` 120 աշխատանքային օրեր, 31.10.14թ.-28.01.15թ. 2-րդ թերթիկի օրերն են` 13 աշխատանքային օրեր: Հարցս հետևյալն է` 13 օրերի համար հաշվարկ կատարեմ և կրկին փաթեթ ներկայացնե՞մ ՀՏ, թե՞ 120 + 13 ամբողջությամբ հաշվարկ կատարեմ, հանեմ վճարված գումարը տարբերությունը տամ աշխատողին: Այս դեպքում ինչպե՞ս լրացնեմ եկամտային հարկի հաշվետվությունը:

Եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք ուսուցիչը կարող է օգտվել իր հերթական արձակուրդի իրավունքից

gayane.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ որքան հնարավոր է շուտ պատասխանել հետևյալ հարցին: Ուսուցիչը, որը աշխատանքի է ընդունվել 2010թ-ին և ամեն տարի ամռանը օգտվել է իր հերթական ամենամյան արձակուրդից, 2014թ-ի հունիսի 2-ից մինչև հոկտեմբերի 19-ը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում: Հղիության և ծննդաբերության արձակուրդից հետո ուսուցիչը իրավունք ունի՞ օգտվել իր հերթական ամենամյա վճարովի արձակուրդից, որից հետո միայն գնալ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ փաստաթուղթ պետք է ներկայացնել ՀՏ նպաստի վճարման հետ կապված

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ,

Ի՞նչ փաստաթուղթ պետք է ներկայացնել ՀՏ աշխատակցին հղիության և ծննդաբերության նպաստի վճարման հետ կապված: Հարցի վերաբերյալ ոչ մի կարգ և որոշում չեմ կարողանում գտնել: Խնդրում եմ պատասխանել հնարավորինս շուտ:

Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս է հարկվում նպաստը

Մարիա.

Բարև ձեզ: Կուզեի իմանալ, թե ինչպես է հարկվում ֆիզ․ արձակուրդի գումարը: Եթե 140 օրվա գումարը գերազանցում է 2 մլն-ը, ապա այն հարկվու՞մ է 36%-ով, թե՞ 26%-ով, քանի որ դա 4 ամսվա համար է նախատեսված: Եվ արդյո՞ք այդ 140 օրվա գումարին գումարվում է այդ ամսվա ամսի 1-ին ստացած աշխատավարձը ու բոլորը մաիսին հարկվում: Շնորհակալություն:

Արդյո՞ք աշխատակիցը ունի դեկրետային գումարի իրավունք

Տաթև.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես ընդունվել եմ աշխատանքի 2014 թվականի հուլիսի 2-ին, երբ արդեն 2 ամսական հղիություն է ինձ մոտ եղել, ես նոյեմբեր ամսին դեկրետ եմ մեկնում: Ինձ հետաքրքրում է` ես իրավունք ունե՞մ ստանալ դեկրետային 140 օրվա գումարը, թե՞ ոչ: Նաև նշեմ, որ աշխատավարձս կազմում է 70.000 դրամ, այդ դեպքում որքա՞ն դեկրետային գումար կկարողանամ ստանալ, եթե իհարկե ինձ ընդանրապես օրենքով հասնում է այդ դեկրետային գումարը:

ԱՁ-ն պետք է մեկնի հղիության և ծննդաբերության արձակուրդ

Մելինե.

Բարև ձեզ: Ես 3 տարի է` ԱՁ եմ: 3 ամսից պետք է գնամ ֆիզ. արձակուրդ: Խնդրում եմ, ասեք` արդյո՞ք օրենքով նախատեսված է ծննդաբերության արձակուրդի նպաստ միանվագ գումար և մինչև 2 տարեկան երեխայի նպաստ ստանալու իրավունք: Նախապես շնորհակալություն:

Միջին աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձից

Armen.

Բարև ձեզ:
Ես Ա/Ձ եմ, և իմ աշխատողին պետք է ձևակերպեմ հղիության և ծննդաբերության արձակուրդ:
Նա աշխատում է 01.03.2014 թ-ից 60.000 դրամ աշխատավարձով: Նրա արձակուրդը սկսվում է 24.06.2014 մինչև 10.11.2014: Քանի որ նրա միջին ամսական աշխատավարձը փոքր է մինիմում աշխատավարձից, հետևաբար պետք է որպես միջին աշխատավարձ վերցնել մինիմում աշխատավարձը: Խնդրում եմ ինձ օգնել մինիմում աշխատավարձի հարցում. ես մինիմում աշխատավարձ պետք է վերցնեմ 59.524, թե 66.135 դրամ (քանի որ 01.07.2014 ից մինիմում կեղտոտ աշխատավարձը դարձել է 66.135 դրամ):

Նախապես շնորհակալ եմ:

Աշխատակիցը ժամանակավոր անաշխատունակության մեջ է

Նունե.

Աշխատողը դպրոցում աշխատում է 2013թ. սեպտեմբերի 1-ից, 2014թ-ի փետրվարի 2-ից ժամանակավոր անաշխատունակության մեջ է: Խնդրում եմ ասել` քանի՞ օր իրավունք ունի բյուլետեն բերելու: Նախապես շնորհակալություն:

Նպաստի փոխհատուցում

Emma.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. աշխատողի համար հաշվարկվել է ֆիզ. արձակուրդի նպաստ, որից եկամտային հարկ է պահվել: Ընդհանուր աշխատավարձի եկամտային հարկին գումարել եմ բուլետենից պահվող եկամտային հարկը, որից պակասեցրել եմ բուլետենի մաքուր հաշվարկված գումարը և փոխանցել եմ եկամտային հարկ: Ճի՞շտ է, որ ընդհանուր եկամտային հարկից պահում եմ կատարել նպաստի վճարված մաքուր գումարը:

Հղիության և ծննդաբերության նպաստի հետ կապված

Աստղիկ.

Հարգելի հաշվապահներ, հարցերս հղիության և ծննդաբերության նպաստին են վերաբերվում.

1. Հղիության նպաստի վճարումը ժամկետ ունի՞, թե՞ ոչ

2. Պետական փոխհատուցման տեղեկանքի նոր ձև կա՞, թե՞ հին ձևն է գործում

3. Նպաստը հաշվարկելիս ամսական միջինը որոշելու համար, երբ աշխատողն աշխատել է 7 ամիս, ասենք յուրաքանչյուր ամիս ստացել է 50 000 դրամ, ինչքա՞ն կլինի նրա միջին ամսական դրույքաչափը
ա) 7 * 50 000 = 350 000 / 7 = 50 000
բ) 350 000 / 12 = 29 166
Ո՞ր ձևն է ճիշտ, եթե կարող եք, նաև հղում արեք:

Արդյո՞ք աշխատակիցը ունի նպաստի իրավունք

Իդա Օհանյան.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեզ հարց ունեմ:

Կինը աշխատել է 200թ.-ից մինչև 2013թ. հոկտեմբեր ամիսը պետական հիմնարկությունում առանց ընդհատման, 2013թ. մարտից աշխատում է նաև քաղաքացիաիրավական պայմանագրով այլ ընկերությունում առ այսօր: 2014թ. սեպտեմբերին պետք է բալիկ ունենա:

1.Արդյո՞ք օրենքով նրան նախատեսվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք, միանվագ գումարը և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը ստանալու իրավունք:

2. Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատանքային ստաժը գրանցվու՞մ է արդյոք:

Նախապես շնորհակալ եմ:

Նպաստի հաշվարկ

Լիլիթ.

Սիրելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, աշխատողը 7 ամիս է աշխատել, բնականաբար դեկրետային գումարը հաշվարկվում է այդ ամիսների համար, բայց մի հարց կա` մինչ այդ 6 ամիս գրանցված է եղել գործազուրկների գրասենյակում և աշխատանքային գրքույկում գրանցել է, արդյո՞ք դա ստաժ է համարվում, և դեկրետայինը հաշվելիս ինչպե՞ս պետք է վարվեմ:
Նախօրօք շնորհակալություն:

Հղիության և ծննդաբերության նպաստի միանվագ վճարելու դեպքում

Արման.

Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր (տեղեկանքի և այլ բլանկների ձևեր) են պետք հարկային տեսչություն ներկայացնելու և գործատուին փոխհատուցում տալու համար` հղիության և ծննդաբերության նպաստի միանվագ վճարելու դեպքում: Այդ անաշխատունակության թերթիկը ի՞նչ պետք է անել և որտե՞ղ պետք է ներկայացնել: Շնորհակալություն:

Արդյո՞ք աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է

Մարիամ.

Հարգելիներս,
27.02.2013թ.-ից ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում իմ գործատու ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Խնդրում եմ ասել` ի՞նչ կարգավիճակում եմ ես այժմ, արդյո՞ք ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է: Շնորհակալություն:

Միջին աշխատավարձի հաշվարկ

ԱՆԻ.

Կխնդրեի հուշել` ի՞նչ կարգով է հաշվարկվում ֆիզ. արդձակուրդի գումարը: Նախքան նոր աշխատավայրում աշխատանքի անցնելը աշխատել եմ, այժմ ինձ հետաքրքրում է` միջին տարեկան եկամուտս հաշվարկելիս նախկին աշխատավայրի աշխատավարձն էլ է հաշվարկվում, թե՞ միայն վերջինը: Եվ ևս մեկ հարց` վերջին աշխատավայրում 6 ամիս եմ աշխատել, այս ընթացքում ստացածս գումարը պետք ե բաժանվի տարվա 12 ամիսների վրա, թե՞ հենց վեց ամսվա համար էլ հաշվարկվելու է աշխատանքային օրերով բազմապատկվելու համար:

Միջին աշխատավարձի հաշվարկ

silva.

Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը, երբ անաշխատունակության թերթիկը շարունակելի է` նու՞յն միջինով, թե՞…

Նպաստի հաշվարկ

Anna.

2014թ. ապրիլ ամսին աշխատակցի կողմից ներկայացվել է հղիության և ծննդաբերության ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, այժմ ես նրան պետք է վճարեմ նպաստ, սակայն նա ներկա պահին գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին` նպաստի հաշվարկման համար միջին աշխատավարձի հաշվարկում պե՞տք է մասնակցի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը յուրաքանչյուր ամսվա համար որպես եկամուտ նախորդ 12 ամիսների համար: