Tag: անհատ ձեռներեց

ԱՁ-ն կանաչի է արտադրում

Մարիամ․

Բարև ձեզ։ Կարող է մի քիչ շատ լինեն հարցերս, բայց կխնդրեյի պատասխանեյիք․ ԱՁ-ն կանաչի է արտադրում և աշխատում է միկրոյի դաշտում, մարտի 1 ից ուզում է անցնել շրջ. հարկի: Շրջ․ հարկի հայտը տալուց հետո ի՞նչ հաշվետվություններ պետք է լրացվեն։ Աշխատող չունի, սոց․ վճարող չէ, և կա վարձակալած տարածք։ 189 ձևը պե՞տք է լրացնեմ վարձավճարի համար: Ներմուծումը և այլ ծախսերը կարո՞ղ եմ նվազեցնել հարկից: Նախապես շնորհակալ եմ։

Շինարարական ծառայություններ

Սևակ․

Բարև։ Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն շինարարական ծառայություններ մատուցելով։

Ներմուծում անձնական օգտագործման համար

Մայա․

Բարի օր: Հարգելի մասնագետներ, Ա/Ձ-ի տնօրենը իր անձնական օգտագործման համար ցանկանում է երրորդ երկրից ներկրել քարե սալիկներ: Կա՞ արդյոք մաքսազերծման հարցում տարբերություն՝ եթե գործարքը կատարի որպես քաղաքացի ֆիզիկական անձ կամ ԱՁ ֆիզիկական անձ: Ո՞ր տարբերակն է ավելի հարմար հարկերի առումով, ինչպես նաև հետագա ընթացքի թղթատարության վարման համար:

Սոցիալական վճարի հաշվարկ

Անահիտ․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս է լրացվում “Հաշվարկ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի” (244 ձև) հաշվետվությունը, ամբո՞ղջ տարվա եկամուտը, թե՞ տարվա եկամուտից հանած ծախսի մնացորդը։ Օգնության համար շնորհակալ կլինեմ։

Ներմուծող և վերավաճառող ԱՁ

Աշիկ․

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ ԱՁ բացել, որպես ներմուծող և վերավաճառող, արդյո՞ք կարող եմ ինքս ինձ գրանցել որպես աշխատակից ԱՁ-ում։

Հաշվետվության տողը պասիվ է

Ալլա․

Շրջարկով աշխատող ԱՁ-ն, ով ՌԴ քաղաքացի է, որի համար 244 ձև պիտի հանձնեմ, գումարի ընտրության համապատասխան տողը պասիվ է, չի բացում, ի՞նչ պետք է անել։

Օտարերկրյա քաղաքացին որպես ԱՁ

Վահագն․

Բարև Ձեզ։ ՀՀ ում ապրող օտարերկրյա քաղաքացին կարո՞ղ է այստեղ բացել ԱՁ և համարվել միկրոձեռնարկատեր, և կա՞ հարկման տարբերություն ՀՀ քաղաքացու և օտարերկրյա քաղաքացու համար։

Դասապատրաստումը՝ միկրոձեռնարկատիրություն

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի այսպիսի հարց․ ԱՁ գործունեությունը նկարչական խմբակ է, միկոյով է աշխատում, մարզում է։ Այդ նույն ԱՁ -ում դասապատրաստման խմբակ ենք ուզում բացել։ Հիմա հարց․ կարո՞ղ է չէ միկրոյով շարունակել։

2-րդ հարցս․ այս դեպքում հարկային դիմու՞մ եմ երկրորդ գործունեության համար, թե՞ տարվա վերջ դասակարգիչով եմ միայն ցույց տալու երկրորդ գործունեության շրջանառությունը: Ասեմ, որ ՀԴՄ չունենք, երկու գործունեության համար հաշիվ պիտի գրեմ: Կանխավ շնորհակալություն։

ԱՁ-ն աշխատել է ԱԱՀ-ով

Անահիտ․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ ԱՁ-ն 2022թ.-ին աշխատել է ԱԱՀ-ով, բացի եկամտային հարկի և սոց. վճարի և ավելացված արժեքի հարկի ամսական հաշվետվություններից էլ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ և մինչև ե՞րբ:

Ֆրիլանս լրագրող

Նարինե․

Բարև ձեզ։

ԱՁ-ն լրագրող է, ով ֆրիլանս տարբերակով աշխատում է այլ պետության հետ, նյութեր է մշակում և փոխանցում։ ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում, թե՞ ոչ ։

ԱՁ-ն շահագործում է իր մեքենան

Հռիփսիմե․

Բարև Ձեզ, եթե Ֆիզ. անձին պատկանում է մեքենա և նույն ֆիզ. անձը ունի նաև ԱՁ, ինչպե՞ս կարող է իր մեքենան օգտագործել ԱՁ գործունեության մեջ: Արդյո՞ք կառաջանա եկամտային հարկ, եթե ինքն իրենից վարձակալի մեքենան:

Սոցիալական վճարի պարտավորություն

Տիրուհի․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն սոցիալական վճարի ամսական հաշվարկվող 5 000-ական դրամները վճարում են մինչև հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյա՞լ, թե՞ պետք է վճարել ամսական։ Հոդված 7-ի 4-րդ մասում ասվում է ՝ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:

Իրական շահառուի հայտարարագիր

Վահագն․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկի դաշտում աշխատող ԱՁ-ն 2022թ. -ի համար պե՞տք է ներկայացնել Իրական շահառուի հայտարարագիր, և եթե այո, ապա ո՞ր հաշվետվության ձևն է taxservice.am կայքով, թե՞ այլ կայքով։

Սոց․ վճարի պարտավորություն

Տիրուհի․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին, դեկտեմբեր ամսվա շահութահարկը և սոց․ վճարը, համապատասխան հաշվետվությունը ներկայացվել է, հունվարից այլևս շահութահարկ չի վճարելու 125հ-ի 3,1 համաձայն, իսկ սոց․ վճար և՞ս չի վճարելու։ 2022թ աշխատում էր։

ԱՁ հաշվառումից հանելը

Մարիամ․

Բարև ձեզ, ԱՁ-ն հաշվառումից հանելուց հետո անհրաժե՞շտ են արդյոք որևէ այլ գործողություններ՝ հաշվի առնելով, որ չեմ պլանավորում երբևիցե վերսկսել:

Ֆրիլանս աշխատանք

Մարիամ․

Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ ցանկանում եմ ֆրիլանս տարբերակով աշխատել Upwork և Fiverr հարթակներում։ Ինձ կասե՞ք` այդ դեպքում անհրաժե՞շտ է ԱՁ բացե՞լ, շրջանառության հարկով աշխատե՞լ։ Եվ նաև ի՞նչ հաշվետվություններ են անհրաժեշտ ներկայացնել հարկային դաշտում։

Ավտոտեխսպասարկում

Գրիգ․

Ցանկանում եմ կատարել ավտոմեքենաների նորոգում և ներկում, ունեմ ԱՁ։ Կարո՞ղ եմ միկրոյով կատարել, թե՞ պարտադիր պետք է արտոնագրային լինի։

ՏՏ ոլորտի ԱՁ

Անա․

Բարև Ձեզ, սիրելիներս, կխնդրեյի պատասխանել հետևյալ հարցին․

ՏՏ ոլորտում ՝ շրջհարկով աշխատող ԱՁ-ն, որը չունի աշխատող, կասե՞ք՝ ի՞նչ վճարներ պետք է կատարի։ Որքանով որ ես եմ տեղյակ, դրանք են․ 5 տոկոս շրջանառության հարկ, 5 000 սոցիալական վճար և տարեկան հասույթից գոյացած դրոշմանիշային վճար։ Վճարները այսքա՞ն են, թե՞ կա հարկատեսակ, որը բաց եմ թողել։

Շնորհակալություն։

Մայրության նպաստ միկրոյի դեպքում

Մանե․

Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը, ով հղի է, աշխատում է միկրոյով և ունի 1 վարձու աշխատող։ Կստանա՞ արդյոք պետբյուջեից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստ։ Ինչպես նաև՝ Ա/Ձ֊ն պե՞տք է դադարեցվի։

ԱՁ շահութահարկ և սոց․ վճար

Տիրուհի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն բացվել է 10․12․2022 թ-ին, սակայն գործունեություն իրականացնելու է հունվարից։ Շրջանառության հարկով աշխատելու դիմումը ներկայացվել է։ Ժամանակավոր գործունեությունը դադարեցնելու դիմում տալու դեպքում արդյո՞ք պետք է վճարվի դեկտեմբեր ամսվա 5 000 շահութահարկի և 5 000 սոց վճարի գումարները։