Tag: աշխատավարձ

Կազմակերպությունը հիմնադրվել է հյուրանոցային գործունեություն ծավալելու նպատակով

Armenuhi.

Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, և ակնկալում եմ ձեր օգնությունը: Կազմակերպությունը հիմնադրվել է հյուրանոցային գործունեություն ծավալելու նպատակով և ստեղծման օրից ի վեր իրականացրել է միայն հյուրանոցային մասնաշենքի կառուցման աշխատանքներ: Շենքն այժմ կիսակառույց է, իսկ աշխատանքները` շուրջ 2 տարի դադարեցված: Սակայն կազմակերպությունը կիսակառույց շենքի համար վարձել է պահակ, որին վճարում է աշխատավարձ: Արդյո՞ք այդ աշխատավարձի գումարը, ինչպես նաև գործատուի սոցիալական վճարը պիտի ճանաչվեն հաշվետու ժամանակաշրջանի ծախս, թե՞ պիտի վերագրվեն կիսակառույցի արժեքին, և ընդհանրապես ինչպե՞ս հստակորեն առանձնացնել` կատարված ծախսերից որն է ավելացվելու շենքի արժեքին: Կանխավ շնորհակալություն:

Եթե միջին աշխատավարձը ցածր է բազայինից

Սուսաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե միջին աշխատավարձը բազային աշխատավարձից ցածր է, ինչպե՞ս հաշվել ֆիզ. արձակուրդի գումարը: Կանխավ շնորհակալություն:

Ոչ ռեզիդենտի վարձատրությունը

Աննա.

Ես ուզում եմ իմանալ ոչ ռեզիդենտի աշխատավարձի վճարման կարգը: Եթե հնարավոր է, ներկայացրեք օրինակով:

Ինչպե՞ս պետք է ձևակերպել

Տիգրան.

Բարև Ձեզ:
Ծառայություններ մատուցող կազմակերպությունում հաշվարկվել է աշխատավարձ, ընդ որում` 150000դր. աշխատակիցներին, 200000դր. վարչական անձնակազմին:
Ինչպե՞ս պետք է ձևակերպել:

Աշխատողների գրանցում

Տ.Ս.

Հարգելի հաշվապաներ, ինձ հետաքրքրում են մի քանի հարցեր` կապված աշխատողների գրանցման հետ:
1. Ես ունեմ հացաբուլկեղենի արտադրամաս և որպես խանութների առաքիչ օգտվում եմ ինձ ծանոթ տաքսու վարորդի ծառայություններից և վճարում դրա համար իրեն նախապես համաձայնեցված գումար:
Այսպիսով` արդյո՞ք նա համարվում է աշխատող, թե ոչ:
2. Այս պարագայում արդյո՞ք նա իրավունք ունի ստորագրելու հաշիվ-ապրանքագրի առաքիչ մասում
3. Եթե իմ աշխատողներց մեկը իմ բարեկամն է, որին ես չեմ վճարում աշխատավարձ, արդյո՞ք ես իրավունք ունեմ վերջինիս չգրանցելու:

Աշխատանք կես դրույքով

Նարինե.

Որտեղ կարելի է կարդալ դրույքների վերաբերյալ, ավելի կոնկրետ` կա՞ արդյոք “կես դրույք” հասկացությունը: Կանխավ շնորհակալություն:

Աշխատավարձի նշանակում

Մհեր.

Եթե նվազագույն աշխատավարձը սահմանված է 32500 դրամ և նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն այն չի ներառում իր մեջ աշխատավարձից վճարվող հարկերը, ապա կարելի՞ է աշխատողի աշխատավարձը սահմանել 32500 դրամ, որից այդ դեպքում աշխատողը կստանա 31525 դրամ:

Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ

Գայանե Ա.

Բարև Ձեզ, շնորհավորում եմ բոլոր Կանանց մարտի 8-ը:
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` եթե աշխատողը աշխատել է 3 ամիս, այնուհետև գնացել է ֆիզ.արձակուրդ, հիմա նրա միջին ամսականը հաշվարկելիս պե՞տք է 3 ամսվա գումարը բաժանեմ 12-ի:
Շնորհակալություն:

Աշխատանք գիշերային ժամերին

Զաբել.

Խնդրում եմ պատասխանել` ինչպես է հաշվարկվում աշխատանքի վարձատրությունը, եթե աշխատաժամանակի մի մասը ընկնում է գիշերային: Օրինակ` բանվորի աշխատանքային ժամը սկսվում է առավոտյան 5-ին և ավարտվում է 14.00-ին: Դրանից ինչքա՞նը պետք է վճարվի որպես գիշերային և ինչքա՞նը որպես ցերեկային աշխատանք: ՀՀ աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի համաձայն: Ընդհանրապես, ո՞ր ժամից որ ժամն է համարվում գիշերային ժամ: Խնդրում եմ մանրամասն տեղեկացնել` ինչպես պետք է հաշվարկվի տվյալ աշխատանքի վարձատրությունը, որ խախտում չհամարվի: Շնորհակալություն:

Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկ

Անի.

Խնդրում եմ օգնել հաշվելու Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկը, եթե Ա/Ձ-ն փաստացի մուծել է 100000 գումար, իսկ եռամսյակային հաշվետվություններում աշխատավարձի և առանց հիմնավորող փաստաթղթերի (11%) հաշվարկված եկամտահարկի գումարը կազմում է 40000, տարեկան հաշվետվությունում (տող 36) որպես մուծված գումար գրվելու՞ է 60000, կամ այդ 40000-ը որտե՞ղ է երևալու:

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Արմինե.

Բարև Ձեզ: Ես 2005թ. սեպտեմբերից աշխատում եմ 0,5 դրույքով և ստանում եմ 32500 դրամ աշխատավարձ: Ս/թ մարտի 1-ից աշխատելու եմ մեկ այլ հիմնարկում ( համատեղության կարգով ) ևս 0,5 դրույքով` 32500դրամ աշխատավարձ ( որքանով տեղյակ եմ` մինչև 1,5 դրույքը թուլատրելի է ) և ես գտնվում եմ հղիության 3-րդ ամսում: Խնդրում եմ Ձեզ պատասխանեք հարցիս` ինչպե՞ս կվճարվի ֆիզ. արձակուրդս և որքան կկազմի: Նախապես շնորհակալություն:

Աշխատանք ժամավճարային աշխատավարձով

Սուսաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. աշխատում եմ համալսարանում համատեղությամբ, ժամավճարային կարգով, և հունվար ամսին չեմ ունեցել դասաժամեր: Փաստորեն հունվար ամսվա համար չեմ ստացել աշխատավարձ: Դա արդյոք ճի՞շտ է:

Տոնական օրերի վարձատրություն

Բաղդասար.

2011 թվականի հունվար ամսվա տոնական օրերի վարձատրման համար օրականը որոշելիս քանի՞ օրվա պետք է բաժանել աշխատավարձը:

Աշխատանքի վարձատրություն

Աննա.

Խնդրում եմ պատասխանել` հանգստյան, տոնական և հիշատակի օրերին արդյո՞ք կրկնակի պետք է վճարել ցերեկային պահակին, եթե նա աշխատում է օր ու մեջ` առավոտյան 9:00-ից երեկոյան 20:00:

Սոց. վճարի հաշվարկ

Լևոն.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` Ա/Ձ աշխատողի սոց. վճարը ինչքան կլինի, եթե աշխատավարձը 35000դ. է:

Ա/Ձ տարեկան հաշվետվություններ

Hasmik.

Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված երեք աշխատող, որոնց համար հաշվարկել ու վճարել է աշխատավարձ, փոխանցել սոց. վճար, ներկայացրել հաշվետվություններ, ներառվու՞մ են արդյոք այդ հաշվարկները ֆիզ. անձի տարեկան եկամուտների հաշվարկի 15 և սոց. ապահովագրության վճարի տարեկան եկամուտների հայտարարագրի 22 տողերում:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Լիլիթ.

Բարև ձեզ: Ես հղիության 5-րդ ամսում եմ գտնվում, ստանում եմ 120 000 դրամ աշխատավարձ: Կխնդրեի՝ ասեք ինձ ֆիզ. արձակուրդի հաշվարկման ձևը, և ե՞րբ կարող եմ գնալ արձակուրդ:

Վերջնահաշվարկի կատարում

Արմինե.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես մարզադպրոցի հաշվապահ եմ: Մարզիչս փետրվարի 7-ին ազատվել է աշխատանքից: Հիմա ես նրան պետք է վճարեմ հունվարի աշխատավարձ + փետրվարի 7օրվա աշխատավարձ + վերջնահաշվարկ: Վերջնահաշվարկը հաշվելիս, եթե 1 ամսվան հասնում է 2.5օր արձակուդային, ապա փետրվարի 7 օրվան ինչքա՞ն արձակուրդային օր հաշվեմ: Խնդրում եմ շտապ պատասխանեք:

Աշխատավարձի հաշվարկ

Ջուլի.

Խնդրում եմ ինձ ասել այն բանաձևը, թե ինչպես են աշխատավարձից հանում հարկերը:
Շնորհակալություն:

Եկամտահարկի հաշվարկ

Ella.

Եթե աշխատողին վճարել են ամսվա վերջում աշխատավարձ 31/01/11, և այդ օրը աշխատողը գրում է ազատման դիմում, և ազատման հրամանը տրվել է 31/01/11, ես ինչպե՞ս և ե՞րբ կարող եմ վճարել չօգտագործված արձակուրդի գումարը, որ հունվար ամսվա եկամտահարկը շեղում չտա: Ես աշխատավարձից արդեն գանձել եմ եկամտահարկ, ես կարո՞ղ եմ եկամտահարկ հաշվարկել չօգտագործված արձակուրդի գումարից: Շնորհակալ եմ: