
ԱՁ ցանկանում է ՏՏ գործունեությամբ զբաղվել
Վարդան․
Բարև Ձեզ։ Ժամանակին ԱՁ-ն զբաղվել է Ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտրով։ Այժմ ցանկանում է ՏՏ գործունեությամբ զբաղվել՝ օգտվելով 1% շրջհարկի ռեժիմից (J62.02.1 - Էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և մշակում)։ Խնդրում եմ հուշել՝ արդյո՞ք պետք է ԱՁ-ի գործունեության ոլորտի փոփոխության համար որևէ գործողություն անել, թե՞ դա ինքնաշխատ է տեղի ունենում, երբ ներկայացվի եռամսյակային շրջհարկի հաշվետվություն և ներքևում նշվի եկամուտների 100% ՏՏ գործունեության ոլորտի համապատասխան դասակարգիչը։ Շնորհակալություն։

ՏՏ ոլորտի 1% շրջանառության հարկ
Նարինե․
Բարև ձեզ։ Ունեմ ԱՁ 62.02.9 գործունեության դասակարգչով՝ «Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում չներառված ուրիշ խմբավորումներում»։ Գործունեությունը ՏՏ ոլորտում է և ներառված է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=203094։ Այն առավելություն է տալիս 10% շրջանառության հարկի փոխարեն վճարել 1%: Ես կարդացի, որ շրջանառության հարկի հաշվետվության մեջ, եթե գործունեության տեսակը մտնում է արտոնյալ ցուցակի մեջ, հարկի դրույքաչափն ինքնաշխատ ցույց կերպով ցույց է տալիս 1%, ինչն իմ պարագայում չի գործում։ Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի դրույքաչափը 1% մուծեմ 10%֊ի փոխարեն (քանի որ գործունեությանս տեսակը ներառված է այդ արտոնյալ ցանկի մեջ)։

Ինչպե՞ս կիրառել 1% շրջանառության հարկի դրույքաչափ
Արսեն․
Հարգելի հաշվապահներ, եթե գործունեության դասակարգիչը (J62․09․0) համապատասխանում է ՀՀ կառավարության որոշմանը՝ շրջանառության հարկի 1% դրույքաչափ կիրառելու համար, ապա ի՞նչ քայլեր պետք է կատարել (դիմում, հայտարարություն և այլն), որպեսզի օգտվել այդ աջակցության ծրագրից։

Արտոնություն շրջանառության հարկով աշխատողներին
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Խաղալիքի խանութ է, 2024 թվականին աշխատել է շրջհարկով։ 2024 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ունեցել է մեծ քանակի ապրանքային մնացորդ, որոնք որ ձեռք է բերվել առանց փաստաթղթերի։ Կառավարությունն այժմ արտոնությունների հնարավորություն է տալիս օգտվել 2 եռամսյակներում 5 % -ից։ 1-ին եռամսյակի ժամկետը մինչև մայիսի 1 է, բայց չգիտեմ՝ ի՞նչ փաստաթղթեր և ու՞ր պետք է ներկայացվի։ Խնդրում եմ մանրամասն ներկայացնել քայլերը։ Կանխավ շնորհակալ եմ հարգելիներս։

Շրջանառության հարկի 1% դրույքաչափ՝ որպես ՏՏ ոլորտի արտոնություն
Նունե․
Հարգելի կոլեգաներ, ճի՞շտ եմ հասկանում, որ 2024թ-ին այլ գործունեությամբ զբաղվող ԱՁ-ն (միկրո), եթե 2025թ-ին ՏՏ ոլորտում ցանկանա աշխատել, 1 տոկոս արտոնությունից չի օգտվի այս հիմքով.
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված նվազեցումները 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա կիրառելու դեպքում պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեության դասակարգիչների մասով չպետք է փոփոխություն կատարած լինեն առնվազն 2024 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների հարկային մարմնին տրամադրվող իրենց հաշվետվություններում:
2) 2025 թվականի հունվարի 1-ից սկսած՝ պետական աջակցության հայցվող ժամանակաշրջանում, պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեության դասակարգիչների մասով չպետք է փոփոխություն կատարած լինեն հարկային մարմնին տրամադրվող իրենց հաշվետվություններում:
2024թ. այլ գործունեությամբ եմ աշխատել, այժմ ցանկանում եմ ՏՏ ոլորտում գործունեություն ծավալել, կարո՞ղ եմ 2025թ-ին օգտվել 1 տոկոս արտոնությունից։

ՏՏ ոլորտի ո՞ր գործունեություններն են հարկվելու շրջանառության հարկի 1% դրույքաչափով
Մարգարիտա․
Բարև ձեզ, կարո՞ղ եք ասել՝ որտե՞ղ կարող եմ նայել ՏՏ ոլորտի 1% շրջ. հարկի հետ կապված պետական աջակցության ոլորտները։

Շրջանառության հարկի փոփոխություններ 01․01․2025-ից
Հովհաննես․
Շրջանառության հարկի փոփոխություններ 01․01․2025
Հարգելի հաշվապահներ, խնդրում են պարզաբանեք․
1․ Պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող ցուբյեկտները 01․01․2025-ից շարունակու՞մ են վճարել 5% շրջանառության հարկ, անկախ այն փաստից հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր ստացել են, թե ոչ
2․ Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից 01․01․2025-ից նվազեցվում են աշխատանքի վարձատրության, իրացման և այլ ծախսերը, թե՞ անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի։
Կանխավ շնորհակալություն։

Ինչպե՞ս է հարկվում դրամական աջակցությունը

Վերջին մեկնաբանություններ