Tag: արձակուրդային

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է նորից վերադառնալ արձակուրդի և խնամել երեխային մինչև 3 տարեկանը

Արմինե․ Բարև Ձեզ։ Հիմա ես գտնվում եմ ֆիզ․ արձակուրդում, կուզենայի իմանալ՝ ես կարող եմ վերադառնալ աշխատանքի, քանի որ երեխայիս խնամող կա։ Բայց, եթե ինչ որ պահի խնամող չլինի, կարո՞ղ եմ նորից վերադառնալ արձակուրդի մեջ և երեխայիս խնամել մինչև 3 տարեկանը։ Նշեմ, որ դպրոցում եմ աշխատում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու արձակուրդային վճարը

Մերի. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցին. աշխատողը (ուսուցիչ) վերադարձել է ֆիզ. արձակուրդից աշխատանքի իր դիմումի հիման վրա (2020թ. մայիսի 4-ին), աշխատել է 2 ամիս, ինչպե՞ս է հաշվարկվելու արձակուրդայինը (արձակուրդ են գնալու հուլիսի 1-ից), եթե ֆիզ. է գնացել 2017թ.-ից՝ առաջին, և 2018թ.-ին՝ երկրորդ անգամ, ու դեռ երեխայի երկու տարին չի լրացել (18.12.2020թ. նոր է լրանում):
  1. Միջին աշխատավարձը ինչպե՞ս հաշվել:
  2. Քանի՞ արձակուրդային օր վճարել:
ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինը հաշվարկելու դեպքում

Անի. Բարև ձեզ: Արձակուրդայինը հաշվարկելիս 12 ամիս եթե հետ ենք գնում, և աշխատողը 2 ամիսը գտնվել է արձակուրդում. 1․ ընդամենը ԱՎՈՒՄ-ին մասնակցու՞մ են այդ 2 ամիսները, 2․ ընդամենը ԱՎՈՒՄ-ը բաժանվում է 12-ի՞, թե՞ այն ամիսների վրա, որոնք մասնակից ամիսներն են: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք օրենքի խախտում է համարվում արձակուրդի ուշ տրամադրումը

Անի․ Բարև Ձեզ։ Եթե աշխատողն աշխատել է 1 տարի 6 ամիս և նոր պետք է առաջին անգամ գնա արձակուրդ (իր ցանկությամբ է արձակուրդն ուշ տրամադրվել): Արդյո՞ք օրենքի խախտում է համարվում արձակուրդի ուշ տրամադրումը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ գումար է պետությունը տրամադրելու ֆիզ․ արձակուրդի դեպքում

Աննա․ Բարև Ձեզ։ Ես ունեմ Ա/Ձ, որը միկրոձեռնարկատիրությամբ է զբաղվում (գեղեցկության սրահ) և ունեմ 1 աշխատող: Շուտով ֆիզ. արձակուրդ եմ գնալու: Կասե՞ք ինչ գումար է պետությունը ինձ տրամադրելու: Սրահը շարունակելու է աշխատել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է արձակուրդային

Լիլիթ. Բարև ձեզ։ Եթե ընդունվել եմ աշխատանքի 2020թ. փետրվարի 3-ից ուսումնական հաստատությունում, հիմնական աշխատող եմ, ինձ հասնու՞մ է արձակուրդային։ Շնորհակալ եմ նախապես։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

6 ամիս աշխատած աշխատողը քանի՞ օրով իրավունք ունի արձակուրդ ձևակերպել

Mane. Բարև Ձեզ: Աշխատելուց 6 ամիս անց տեղյակ եմ, որ աշխատողը իրավունք ունի արձակուրդ ձևակերպել, բայց քանի՞ օրով։ Ես աշխատելուց 6 ամիս հետո օգտագործել եմ ինձ հասանելիք 20 աշխատանքային օրից 10-ը, այժմ ազատման դիմում եմ գրել և ինձ նշում են, որ մնացած 10 օրը չեմ կարող օգտագործել, քանի որ 12 ամիսը չի լրացել աշխատանքիս։ Խնդրում եմ օգնեք հասկանալ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի համար արձակուրդի հրաման

Ողջույն: Աշխատողի համար մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ ձևակերպելու դեպքում հրաման տրվու՞մ է: Եթե տրվում է` խնդրում եմ կարո՞ղ եք ինձ հրամանի օրինակելի ձև ուղարկեք (arpinesoc շնիկ mail.ru): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք նպաստը պակասեցվում է եկամտային հարկից

Naira. Բարև Ձեզ։ Եթե հաշվետու ժամանակահատվածի նպաստը վճարվել է մինչև հաշվետու ժամանակահատվածի համար ամփոփ եկամտային հարկի հաշվետվություն ներկայացնելը, այսինքն` մինչև հաջորդ ամսվա քսանը, ապա եկամտային հարկից պակասեցվում է թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն կկազմի մայրության նպաստը

Ինգա. Բարև Ձեզ: Ես հանդիսանում եմ կես դրույքով վարձու աշխատող (40 000 դրամ աշխատավարձով) և միաժամանակ հանդիսանում եմ Ա/Ձ, որը կապ չունի իմ գրանցված աշխատավայրի հետ: Ինչքա՞ն կկազմի իմ մայրության նպաստը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այն ամիսը, երբ աշխատողը եղել է չվճարվող արձակուրդում

Մարի. Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այն ամիսը, երբ աշխատողը եղել է չվճարվող արձակուրդում, նշեմ, որ հաշվարկվում է արձակուրդային վճար: Աշխատանքային օրենսգրքում նշված հետևյալ տողերում՝ «Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում», արդյո՞ք «արձակուրդ» բառը իր մեջ ներառում է նաև չվճարվող արձակուրդը: Խնդրում եմ, գրեք հիմնավորված պատասխան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք երեխայի խնամքի նպաստը կկրկնապատկվի

Աշխեն․ Բարև ձեզ։ Հարցս այսպիսին է․ ես գտնվում եմ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, և ամսական ստանում եմ 18 000 դրամ նպաստ։ Հուլիսի 1-ից գիտեմ, որ օրենքում փոփոխություն է կատարվելու և 18 000 դրամը դառնում է 26 500 դրամ։ Ես ապրում է գյուղական բնակավայրում, արդյո՞ք այն կկրկնապատկվի և արդեն ամեն ամիս կստանամ 53 000 դրամ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզ. արձակուրդի երկարաձգում

Qristine. Ես գտնվում եմ դեկրետում` մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Հիմա անցել է կեսը, ես հղի եմ կրկին 7 ամսական: Հիմա ինձ ֆիզ.-ից ֆիզ. կտան թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն կկազմի արձակուրդայինը

Մարիամ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք, եթե ես աշխատում եմ դպրոցում և 2019թ.-ի օգոստոսի 24-ից մինչև մայիսի 31-ը գտնվել եմ ֆիզ. աձակուրդում, հունիսի 1-ից աշխատանքի մեջ եմ: Արձակուրդային կստանա՞մ և ի՞նչքան` ամսական 65 000 աշխատավարձի դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել ամենամյա արձակուրդը

Աիդա. Ինձ նույնպես հետաքրքիր է ամենամյա արձակուրդի վճարման կարգը: Եթե նույն ուսումնական հիմնարկում գործավարը, որի հասանելիք արձակուրդը 20 աշխատանքային օր է, համատեղությամբ դասավանդում է, իսկ դասավանդողի արձակուրդը 35 աշխ. օր է, ինչպե՞ս է հաշվարկվում և տրվում արձակուրդ: 20 աշխ. օրվա հաշվարկով, որի մեջ մտնում են երկու աշխատանքների ընդհանուր գումարի միջինը թե՞ առանձին-առանձին՝ 20 օրով և 35 օրով հաշվարկելով համապատասխան եկամուտների նկատմամբ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Հայկ. Բարև ձեզ: Հարցս վերջնահաշվարկին է վերաբերում. Աշխատակիցը աշխատել է 9 ամիս և չի օգտվել իր ամենամյա արձակուրդից: ԱՕ 164-րդ հոդվածի համաձայն աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Այժմ աշխատանքից ազատելիս վերջնահաշվարկը հաշվարկվում է 20 աշխ. օրվա՞, թե՞ 15 աշխ. օրվա (9x20/12) համար: Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Բորյա Բարև ձեզ: Հարցս վերաբերում է վերջնահաշվարկի հաշվարկմանը: Ս/թ հունիսի 10-ին աշխատանքից հանել են մեր նախկրթարանի տնօրենին և նախորդ տարիների արձակուրդի պարտք չունեն, ինքը օգտվել է ամենամյա արձակուրդից: Եվ 2020 թ-ին Հունվար ամսին գտնվել է չվճարվող արձակուրդի մեջ և փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին աշխատել են և ստացել են միայն աշխատավարձ փետրվար, մարտ ամիսների համար, հիմա վերջնահաշվարկ կատարելիս բացի ապրիլ, մայիս և հունիս ամսվա 8 օրվա աշխատավարձի պարտքը վճարելուց բացի, արդյո՞ք հասնում է նաև արձակուրդային վճար, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ: