Tag: արձակուրդային

Եթե գործատուն աշխատողին ամենամյա արձակուրդից հետ է կանչում

Լիդա.

Խնդրում եմ պատասխանել. եթե գործատուն աշխատողին ամենամյա արձակուրդից հետ է կանչում, ապա 2 ամիս հետո արձակուրդից օգտվելու դեպքում աշխատողին արձակուրդային վճարվու՞մ է, թե՞ ոչ:

Արձակուրդային հաշվարկելու դեպքում

Sona.

Եթե հաշվարկվում և վճարվում է 10 օրվա արձակուրդային և այնուհետև ամսվա վերջում մնացած օրերի աշխատավարձը, հարկերը հաշվարկելիս գումարվու՞մ են արդյոք այդ գումարները, թե՞ հաշվարկվում են առանձին: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի բյուլետենի գումարը

Մարիամ.

Աշխատողը հունիսի 2-10 վերցրել է իր հերթական տարեկան արձակուրդը, որի դիմաց ստացել է նշված օրերին համապատասխան արձակուրդային գումարը: Առողջական պահանջներից ելնելով պոլիկլինիկան տրամադրում է տվյալ աշխատողին բյուլետեն հունիսի 5-ից 20-ը: Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի բյուլետենի գումարը և հունիս ամսվա աշխատավարձը:

Միջին աշխատավարձի հաշվարկ

mariana.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս հաշվարկել ուսուցիչների միջին աշխատավարձը արձակուրդային հաշվարկելիս` 10, թե՞ 12 ամիսների միջինով: Կանխավ շնորհակալություն:

Չօգտագործված արձակուրդ

Մարինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում, եթե աշխատողը 2 տարի չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից, հիմա իրավունք ունի՞ օգտվելու այդ ամբողջ արձակուրդից: Եվ ինչպե՞ս է հաշվարկվում այդ արձակուրդայինի գումարը: Կանխավ շնորհակալություն:

Արձակուրդայինի հաշվարկ

Հրաչյա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հաշվարկել իմ արձակուրդայինը և մնացած օրերի աշխատավարձս:

Վերջին անգամ արձակուրդ եմ գնացել փետրվար ամսին: Հունվարից մինչև այժմ ամսական աշխատավարձս կազմում է 280000 դրամ (մաքուր ստանում եմ 231700 դրամ): Մայիս ամսին ստացել եմ 20000 պարգևատրում: Հուլիսի 11-ից մինչև հուլիսի 20-ը լինելու եմ արձակուրդում (10 օր տևողությամբ): Աշխատում եմ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով:
Հուսով եմ, վերևում նշված տվյալները բավական են հաշվարկները կատարելու համար:

Կանխավ շնորհակալություն օգնության համար:

Հարգանքներով, Հրաչ:

Արդյո՞ք հասնում է արձակուրդային

Լիլիթ.

Բարև ձեզ: Ես 2009թ. սեպտեմբերից ընդունվել եմ դպրոց աշխատանքի որպես ուսուցիչ, այդ ժամանակ երեխայիս (ծնված 16.11.2008թ.) խնամելու խնդիր չկար, այնուհետև 2011թ. հունվարի 25-ից դիմում եմ գրել և խնդրել նպատակային արձակուրդ մինչև երեխայիս 3 տարին լրանալը: Խնդրում եմ պատասխանել` ինձ արձակուրդային հասնու՞մ է, թե՞ ոչ, այս ուսումնական տարում ես փաստորեն աշխատել եմ 5 ամիս: Նախապես շնորհակալություն:

Որքա՞ն կկազմի եկամտահարկը

Նարինե.

Խնդրում եմ օգնեք. 01.03.2011թ վճարել եմ ֆիզ. արձակուրդ, սխալմամբ եկամտահարկ չեմ պահել, կարո՞ղ եմ պահել հերթական արձակուրդից, եթե այո, ապա խնդրում եմ հաշվեք: Վճարել եմ 359.000 դրամ: Որքա՞ն կկազմի եկամտահարկը:

Արձակուրդայինի վճարում

Gayane.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունում (դպրոց) ամենամյա արձակուրդի տևողությունը 42 աշխատանքային օր է: Հերթական ամենամյա արձակուրդը սկսվում է հուլիսի 1-ին: Սակայն գումարը բավարարում է միայն 1 ամսվա արձակուրդայինը վճարելու համար (օրենքի պահանջով 3 օր առաջ վճարելու դեպքում): Խնդրում եմ ասեք, իրավունք ունե՞մ մնացած մասը վճարելու մինչև հուլիսի 10-12-ը, հաջորդ ամսվա ֆինանսավորումը ստանալուն պես: Խնդրում եմ պատասխանեք հնարավորինս շուտ: Կանխավ շնորհակալություն:

Աշխատողը պետք է գնա հերթական արձակուրդ

Լուսինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպության բանվորը պետք է գնա հերթական արձակուրդի, բանվորը ամսվա ընթացքում աշխատում է 16 օր, այսինքն ոչ լրիվ ամիս, և ստանում է օրը 2200 դր: Կարո՞ղ եք ինձ ասել, արձակուրդայինը հաշվելուց 20 օրը պետք է բազմապատկել 2200-ով, թե՞ միջին ամսական աշխատավարձը / 21-ի * 20 օրով: Եվս մի հարց` մի աշխատող էլ ընդունվել է փետրվարին, հուլիս ամսին իրավունք ունի՞ գնալ արձակուրդ 6 ամիսը լրանալուց հետո: Կանխավ շնորհակալություն:

Արձակուրդայինի վճարում

Անահիտ.

Ուսուցիչը գտնվել է հղիության արձակուրդում հերթական արձակուրդի ժամանակ: Ինչպե՞ս և ե՞րբ պետք է վճարել նրա արձակուրդային աշխատավարձը:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Աննա.

Բարև, սիրելի կոլեգաներ, խնդրում եմ, օգնեք տեղեկանալ` ինչպես վարվել.
Հուլիսի 1-ին աշխատանքային անընդմեջ ստաժիս 2-րդ տարին է լրանում անփոփոխ 50000դր աշխատավարձով, և ես պատրաստվում եմ սեպտեմբերից ֆիզ. արձակուրդ գնալ “2-րդ բալիկ”
1.Ինձ հասանելիք երկու տարվա արձակուրդայինը ես ֆիզ. գնալուց առաջ կստանա՞մ: Ի՞նչ օրենքի հոդվածի համաձայն:
2.Նախածննդյան ու հետծննդյան արձակուրդը հաշվարկվում և վճարվում է միասի՞ն, թե 70 օր, 70օր պարբերությամբ: Որքա՞ն կկազմի:
3.Երկրոդ երեխայի դեպքում որքան է միանվագ գումարը:
4.Արդյո՞ք ճիշտ է, որ տարեկան միջին աշխատավարձի 5-ապատիկի չափով է լինելու աշխատող մայրերի համար մինչև 2 տարեկան երեխայի հասանելիք նպաստը: Իմ դեպքում որքա՞ն կկազմի:

Կանխավ շնորհակալություն:

Փաստաթղթերի կազմում

Lili.

Բարև Ձեզ, ես նոր եմ սկսում աշխատել որպես գործավարուհի նոր բացվող ՍՊԸ-ում: Կուզենայի մի քանի բաներ ճշտել, որ միանգամից ճիշտ աշխատեմ: Կան հիմնադիրներ 75 և 25 տոկոս բաժնեմասերով: Արձանագրությունով նշանակել եմ տնօրեն: Տնօրենին հրաման կամ աշխատանքային պայմանագիր չեմ տվել ու սկսել եմ աշխատողներին ընդունել տնօրենի հետ պայմանագրեր կնքելով: Բերել են դիմում, դիմումի հիման վրա տվել եմ հրաման ընդունման մասին, հետո պայմանագիր: Չգիտեմ, արդյո՞ք ճիշտ եմ դրանք արել: Իսկ հետո պե՞տք է հրամաններ տամ, որ օրինակ պահելու եմ հրամանագիրք մուտքի, ելքի մատյաններ, արձակուրդային գրքույկ և ստուգման գրքույկ: էլի ինչ որ մատյան կա՞, որ պետք է պահեմ: Անչափ շնորհակալ եմ կանխավ:

Չվճարվող արձակուրդի տրամադրում

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, աշխատողն ընդունվել է մեզ մոտ համատեղության կարգով, հիմա չվճարվող արձակուրդ է ուզում, կարո՞ղ ենք տալ, թե՞ պետք է միաժամանակ հիմնական աշխատատեղից էլ վերցնի:

Չօգտագործված արձակուրդային օրերի փոխհատուցում

MERIKO.

Աշխատողի աշխատանքից ազատման դեպքում չօգտագործված արձակուրդային օրերի դիմաց փոխհատուցվող գումարը հարկվու՞մ է սոց. վճարով, և հաշվարկվու՞մ է արդյոք վերջնահաշվարկում արձակուրդային օրեր, եթե տվյալ կազմակերպությունում աշխատել է երեք ամիս:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Վարդուհի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, թե արդյոք հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակ կուտակվում են արձակուրդայիններ։ Կանխավ շնորհակալություն։

Արձակուրդայինի հաշվարկ

Խաչիկ.

Հարգելի հաշվապահներ, ես հաշվապահ չեմ, բայց ուզում եմ իմանալ, թե ինչպես է հաշվարկվում արձակուրդայինը։ Որտեղի՞ց կարող եմ իմանալ մանրամասն հաշվարկի մեխանիզմը։ Կանխավ շնորհակալություն։

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Սոնա.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը կազմակերպությունում աշխատել է 6 ամսից պակաս, ապա նրան վերջնահաշվարկի ժամանակ հասնու՞մ է փոխհատուցում չգնացած արձակուրդի համար, թե՞ ոչ:
Շնորհակալություն:

Արձակուրդայինի հաշվարկ

Մայա.

Խնդրում եմ օգնեք հաշվել հերթական արձակուրդը նոր հաշվարկման եղանակով, եթե ամսական դրույքաչափը կազմում է 80 000 դրամ, և արձակուրդը հաշվարկվում է 24 աշխատանքային օրով (հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում):
Նախապես շնորհակալություն: